Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 3 մարդ է տուժել

Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 3 մարդ է տուժել

Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով տուժել է 3 մարդ։

Տուժածները տեղափոխվել են Ախալցխայի «Եվեքս» կլինիկա, ինչպես մեզ հայտնեցին հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նրանցից երկուսը մակերեսային վնասվածքներ են ստացել, իսկ երրորդը՝ գլխուղեղի տրավմատիկ վնասվածք։ Այս պահին կատարվում են հետազոտություններ։
 

Արցախի ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն մարտի 28-ից. Արցախի ԿԳՄՍՆ

Արցախի ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն մարտի 28-ից. Արցախի ԿԳՄՍՆ

Արցախի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվելու է մարտի 28-ից։

 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 658 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 478 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 658 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 478 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 658 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 22 836 թեստ, այստեղից 20 527-ը՝ հակագենի արագ թեստով և 2 309-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 2,88%, վերջին 14 օրը – 4,7%, վերջին 7 օրը – 3,63%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 645 959 դեպք: Ապաքինվել է ևս 3 478 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 615 166:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 704 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 851 946 պատվաստում, օրական՝ 1 648:

Աղբյուր՝ 1tv.ge:

Հայաստանը Վրաստանի հետ միասին պատրաստվում է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը կյանքի կոչել

Հայաստանը Վրաստանի հետ միասին պատրաստվում է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը կյանքի կոչել

Սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Վրաստանում էր գտնվում երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով։ Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։ Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Առաջին հայացքից ՀՀ վարչապետի այցելությունը սովորական պաշտոնական այց էր Վրաստան  եւ այն առանձնահատուկ ոչինչով կարող էր աչքի չընկներ եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք։ Այցը տեղի էր ունենում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած 44 օրյա պատերազմից հետո, երբ տարածաշրջանում նոր իրողություններ են հաստատվել։ Պատերազմի օրերին մշտական ռեժիմով բոլորը ականատես էին լինում մամուլում հրապարակվող սկանդալային նյութերի ըստ որոնց Թուրքիան Վրաստանով դեպի Ադրբեջան զենք զինամթերք էր փոխադրում։ Չնայած վրացական կողմի բազմաթիվ հերքումների, կատարվածը չէր կարող բացասական չազդել հայ մարդկանց գիտակցության եւ հայ-վրացական հարաբերությունների վրա։ Սակայն իրավիճակը մի փոքր մեղմվեց այն բանից հետո, երբ Վրաստանի ակտիվ մասնակցությամբ Բաքուն ազատ արձակեց մի խումբ հայ գերիների։ Սրա հետ մեկտեղ Վրաստանը քաղաքական փոքրիկ ազդակներով հասկացնել տվեց Հայաստանին, որ պատրաստ է հարաբերությունների խորացման եւ նոր մոտեցումների, քանզի Արցախյան պատերազմի նմանատիպ ավարտը եւ ռուսական կողմի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման ծրագիրը, ինչպես նաեւ Ռուսաստանի նոր ռազմական ներկայությունը Արցախում ոչ բարենպաստ միջավայր ստեղծեցին Վրաստանի համար։ Եւ դրանով փաստացի Վրաստանը հասկացավ, որ իրեն Ադրբեջանը, Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին դուրս է մղելու տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերից։

Դրանից բացի պատերազմից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի սուվերեն տարածքներին եւ ձգտում է ամեն գնով Սյունիքով միջանցք ստանալ, ինչին կտրականապես դեմ են մի շարք երկրներ, որոնց թվում է ԱՄՆ, Իրանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Վրաստանը եւ մի շարք այլ երկրներ։ Խոսքը այստեղ ոչ թե լոկ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին է, այլ նրա, որ տվյալ երկրները շահագրգռված են Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրով, որը անցնելու է Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով։ Այդ իսկ պատճառով Սյունիքի շուրջ լարվածությունը ձեռնտու չէ, Իրանին, Հնդկաստանին, Վրաստանին, ԵՄ երկրներին ու նույնիսկ Չինաստանին ու ԱՄՆ-ին։ Այս հարցի շուրջ համընկնում են նույնիսկ Իրանի եւ ԱՄՆ-ի շահերը, որոնք թշնամական երկրներ են համարվում։

Ծրագրին բնականաբար դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք ամեն գնով փորձում են տապալել այն, քանզի դրանով Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս շրջափակումից այլ նաեւ զրկում է Ադրբեջանին ու Թուրքիային տվյալ նախագծին հնարավոր մասնակցությունից։ Հարցը նրանում է, որ եթե Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցք չիրականացվի Հայաստանի տարածքով, ապա այն կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքով, որը մեղմ ասած հարմար չէ մասնակից բոլոր պետությունների համար եւ առաջին հերթին Իրանի, Հունաստանի եւ Բուլղարիայի համար, որոնք հիմնական կողմերն են համարվում տվյալ ծրագրում։ Դա եւս պատճառներից մեկն է, որ Բաքուն փորձում է ապակայունացնել իրավիճակը Սյունիքի շուրջ, հաճախ ճանապարհներ է փակում ու անկայուն իրավիճակ առաջացնում Հայաստանի շուրջ։ Այս կոնտեքստում մինչեւ վերջ պարզ չէ նաեւ Մոսկվայի դիրքորոշումը, որը մի կողմից ստորագրել է տվել կողմերին եռակողմ տխրահռչակ հայտարարությունը կրակի դադարեցման մասին, դառնալով տվյալ փաստաթղթի իրականացման երաշխավորը, իսկ մյուս կողմից չի կարող կամ չի ուզում ստիպել Ադրբեջանին հետեւել ստորագրված փաստաթղթի կետերին։ Այստեղից երեւում է, որ Մոսկվան Արցախյան հակամարտության եւ Հայաստանի սահմանների շուրջ ունի այլ մոտեցում եւ լարվածության պահպանումը լրիվ այլ նպատակ է հետապնդում, որը կարծես թե ոչ մի կերպ չի համընկնում Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրի հետ։ Կարճ ասած Ռուսաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին ունի այլընտրանքային ծրագիր, որը ՌԴ-ն կապելու է Թուրքիային Սյունիքի եւ Նախիջեւանի միջոցով։

Կարծես հենց դա է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ակնարկեց, որ ինքը կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որը թույլ կտա Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել միմյանց ճանապարհներից, բնականաբար առանց միջանցքների հասկացողության։ Դրանից բացի նա Վրաստան մեկնելուց առաջ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է խոսել, ինչը Թբիլիսի այցից առաջ պատահական չի կարելի համարել։ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։

Նիկոլ Փաշինյանն փաստացի դրանով արձագանքեց Թուրքիայի նախագահի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Էրդողանն օրեր առաջ ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ`բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: «Մենք պատրաստ ենք նման խոսակցության», — շեշտեց  Հայաստանի կառավարության ղեկավարը՝ շարունակելով․ — «Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը։ ԵՄ-ն, Ֆրանսիան, Նահանգները ևս հետաքրքրված են այս գործընթացով»։

Բնականաբար Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետաքրքրությունը այստեղ Արեւելք-Արեւմուտք կապող ճանապարհն է, իսկ Ֆրանսիա Նահանգներ ՀՀ վարչապետի ասածում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցք։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին կստանան ապաշրջափակված ճանապարհներ Հայաստանի եւ բռնագրավված Արցախի տարածքներով, ինչի դիմաց Հայաստանը կստանա նմանատիպ ճանապարհ դեպի ՌԴ Ադրբեջանի տարածքով եւ ճանապարհ Թուրքիայի միջով արտաքին աշխարհի հետ։ Այստեղից պարզ է դառնում թե ինչու հենց հիմա Երեւանը խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները անդրադարձան տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման եւ ռեգիոնալ խաղաղության մասին։ Խնդիրը նրանում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը առիթ են փնտրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու, իսկ նման հայտարարություններով Հայաստանը ամբողջ աշխարհին ի ցույց է դնում, որ հայկական կողմը պատրաստ է հարաբերությունների վերականգնման։ Ինչպես ասվում է քաղաքականությունը դա հնարավորի արվեստ է եւ հյուսիս-հարավ կարեւորագույն ծրագրի իրականացման համար պետք էր խոսել պանթուրքիզմի արեւելք-արեւմուտք ճանապարհի մասին, իսկ թե երբ կլինի վերջինս դա ժամանակը ցույց կտա հիմա կարեւորը Իրանից դեպի Վրաստան երկար սպասված ճանապարհի կառուցումն է, որ մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի ու Վրաստանի համար։

Տվյալ ծրագրի իրականացման միջոցով Հայաստանը իր տնտեսական կախվածությունը կթուլացնի Ռուսաստանից, իսկ Վրաստանը՝ Ադրբեջանից ու Թուրքիայից եւ դրա հետ մեկտեղ զգալի կամրապնդվի երկու երկրների ինքնիշխանության մակարդակը, ինչը հնարավորություն կընձեռնի առանց ձեւական կենացաճառերի իրական հողի վրա խորացնելու հայ-վրացական հարաբերությունները։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, որից 437-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, որից 437-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, որից 437-ը Սամցխե-Ջավախքում։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 16 789 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 51 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 72 587 թեստ, այստեղից 47 032-ը արագ, իսկ 25 555-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 34,66 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,26 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,45 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 375 615 դեպք, որից 1 141 231 հիվանդ ապաքինվել է, 15 351-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 759 753 պատվաստում, օրական՝ 3 566։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 036 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 901 անձ:

Երեկ, փետրվարի 8-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 24 616 նոր դեպք, ապաքինվել է 18 221 պացիենտ, մահացել 54 մարդ:

 

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելանում է, սակայն դպրոցներում պարապմունքները չեն հետաձգվի. էդուարդ Այվազյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելանում է, սակայն դպրոցներում պարապմունքները չեն հետաձգվի. էդուարդ Այվազյան

Թեև Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է և ամեն օր ավելանում է, սակայն վարչապետը վստահեցրել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի դպրոցներում պարապմունքները չհետաձգվեն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1684 է: Այվազյանն ասաց, որ ուսումնական տարին Վրաստանում սկսվելու է սեպտեմբերի 15-ից։

«Դպրոցներում նախատեսված են հակահամաճարակային մի շարք միջոցառումներ, մասնավորապես երեխաներին դպրոց մտնելիս ջերմաչափելու են, ուսուցիչները պետք է դիմակով լինեն։ Եթե չեմ սխալվում ՝ երեխաների համար դիմակը պարտադիր չէ, բայց սոցիալական հեռավորությունը պետք է պահպանել»։ Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ մեծ դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը մեծ է, բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված են նաև հեռավար դասընթացներ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Վրաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլին նրան մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություն` ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։

«Պատմականորեն մեր երկրները կապված են բարեկամության և համագործակցության ամուր թելերով: Թե՛ հայ ժողովրդի, թե՛ համաշխարհային հանրության համար հիմա դժվարին օրեր են, սակայն ես հպարտ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը մնում են անձեռնմխելի, և մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մեր կապերի խորացման համար», — մասնավորապես ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:

Ախալցխայում կարանտինային գոտուց բժշկական կենտրոն տեղափոխվածի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ախալցխայում կարանտինային գոտուց բժշկական կենտրոն տեղափոխվածի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Երեկ Ախալցխայում կարանտինային գոտուց բժշկական կենտրոն տեղափոխվածի մոտ մայիսի 7-ին կորոնավիրուս է հաստատվել։ Վարակված անձը Ախալցխայի բժշկական կենտրոն է տեղափոխվել Բակուրյանիից։ Վարակված անձը տեղացի չէ եւ ունի արտասահմանում շրջագայության պատմություն։ Նա որեւէ շփում չի ունեցել տեղի բնակչության հոտ։

Հարկ է նշել, որ սա արդեն չորրորդ դեպքն է Ախալցխայում, երբ կարանտինային գոտիներից տեղափոխված ոչ տեղացիների մոտ ախտորոշվում է կորոնավիրուս։

Մայիսի 7-ի դրությամբ ամբողջ Վրաստանի մասշտաբով կորոնավիրուս է հայտնաբերվել 615 մարդու մոտ, որոնցից 275 ապաքինվել են 9 մահացել։ Այսօրվա հաստատված դեպքերը 5-են։

Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 83-ից աճել է 85-ի

Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 83-ից աճել է 85-ի

Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 83-ից աճել է 85-ի: Այս մասին տեղեկացնում է StopCov.ge կառավարության կայքը:

Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան ասաց, որ երկու նոր հիվանդներից մեկը գտնվում է իրենց կլինիկայում:

Ըստ նրա, մենք խոսում ենք մի կնոջ մասին, որը հոսպիտալացվել է մարտի 27-ի երեկոյան: Էզուգբայը նշել է, որ հիվանդը շփման մեջ է եղել օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի ժամանակ: Ենթադրաբար, այդպես է եղել նրա վարակը:

Ըստ նախնական տեղեկությունների ՝ կինը ինքնամեկուսացել է, երբ զգացել է հիվանդության առաջին ախտանիշները: Ներկայումս բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես լուրջ: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում նշվում է, որ հիվանդի համար լրացուցիչ ուսումնասիրություններ են նախատեսված:

Ակտիվ դեպքերի թիվը ներկայումս 69 է, քանի որ 14 մարդ արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Երկու վարակված օտարերկրացիները նույնպես լքեցին Վրաստանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։

Աղբյուր`news.am

3-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացում Ջավախքի Դամալա գյուղում

3-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացում Ջավախքի Դամալա գյուղում

Ապրիլի 20-ին  Սամցխե-Ջավախքի Դամալա գյուղում տեղի կունենա 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը։

ՋԱՀ-ը հրավիրում է բոլորին մասնակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը և «Դամալայի օր» տոնախմբությանը։

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով  Ժամը 19:00 դրությամբ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

 

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հարգեցին Հայկ Հակոբյանի հիշատակը

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հարգեցին Հայկ Հակոբյանի հիշատակը

Փետրվարի 17-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցած հոգեհանգստի արարողության ժամանակ տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հիշատակեց Հայկ Հակոբյանին, ով մահացել փետրվարի 10-ին  Երեւան քաղաքում: Նախքան հոգեհանգստյան արարողությանը տեր Թորգոմ քահանա Վարդանյանը պատարագի քարոզի ավարտին ներկա հավատացյալներին ներկայացրեց պատմաբան ու հնագետ Հայկ Հակոբյանի կենսագրությունը, ով արմատներով Ախալցխայից էր:

Հայկ Հակոբյանը հայտնի պատմաբան էր ու հնագետ: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է: Պատմական գիտությունների թեկնածու: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ: Բավականին վերջերս ավարտին հասցրեց իր հոր Պիոն Հակոբյանի «Ախալցխան XII-XIX դարերում» գիրքը:

Հայկ Հակոբյանի ամբողջական կենսագրությունը կարելի է տեսնել այստեղ 

Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել

Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ եւ 60 միլիմետրանոց ականանետ

2017թ. Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն

Հայտարարություն

Սիրելի հավատացյալներ․
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հրավիրում է բոլորին մասնակցելու «Հայկական Գաթա»  փառատոնին։

Այն տեղի կունենա սույն թվականի Մարտի 22-ին ժամը 17։00 Ախալցիխեի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցու երգչախումբը պատրաստել է համերգային ծրագիր իր հավատացյալների համար։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստանի Էներգետիկայի նախարարի հայտարարության համաձայն՝ «բացառված չէ, որ գազի սակագները կբարձրացվեն»։ «Վրաստանն ամբողջությամբ կախված է հարևան երկրներից բնական գազի ներկրման հարցում։ Մենք մեր հարևաններից գազ ենք գնում դոլարով, բայց վաճառում ենք բնակչությանը ազգային արժույթով՝ լարիով։ Դոլարի կուրսը մեր ազգային արժույթի նկատմամբ ծայրահեղ անկայուն է, և մենք չենք բացառում, որ ստիպված կլինենք վերանայել բնական գազի սակագինը։ Այդ հարցով արդեն զբաղվում է հատուկ հանձնաժողովը, և պատասխանը կստանանք մինչ ընթացիկ տարվա ամառը», -հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը։

Շաբաթվա սկզբին Եվրոպական դատարանը «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հարցով Վրաստանի Գերագույն դատարանի կողմից մարտի 3-ին ընդունված որոշումն անժամկետ դադարեցնելու մասին որոշում է ընդունել։ Այդ կերպ Եվրոպական Դատարանը արգելել է Վրաստանի իշխանություններին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը իր նախկին տիրոջը փոխանցելու Վրացական դատարանի որոշումը։

Քութայիսիում տեղի է ունենում հանրային տրանսպորտի վարորդների գործադուլը։ Ցույցի մասնակիցները պահանջում են քաղաքային իշխանություններից 0․1 լարիով սակագնի բարձրացման որոշում ընդունել։ Իրենց պահանջի անբավարարության դեպքում քաղաքային տրանսպորտի վարորդները սպառնում են բոյկոտել աշխատանքը։ Քութայիսիի քաղաքապետարանը դեռևս չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը։

Շաբաթվա ընթացքում տեղի ունեցել նաև Վրաստանի արևմուտքն ու արևելքը իրար կապող մայրուղու շինարարության վրա աշխատանքի տեղավորված բանվորների գործադուլը։ Բողոքող բանվորները բողոքի ցույցն անցկացրել են Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու ճանապարհահատվածում։ Ցույցի մասնակիցները պահանջում են աշխատավարձի ժամանակին վճարում, ինչպես նաև աշխատանքային օրվա պայմանների բարելավում։ «Մենք մինչ օրս ամբողջությամբ չենք ստացել հունվարի աշխատավարձը։ Ընդամենը մի քանի աշխատողներ ստացել են փետրվարի աշխատավարձը։ Մենք պահանջում ենք, որպեսզի մեզ տան մեր աշխատավարձերը, ինչպես նաև պահանջում ենք աշխատանքային պայմանագրի ձևակերպում»։ Նշենք, որ շինարարական ընեկրությունը հայտարարում է, որ հունվարի աշխատավարձը բանվորներին տրվել է ամբողջությամբ, իսկ ինչ վերաբերում է մնացած պարտքին, այն կվճարվի մոտակա ժամանակներս։ Բանվորների գործադուլը շարունակվում է։

«Ես կարծում եմ, որ երբ Սահմանադրության տեքստի արմատական վերանայում է տեղի ունենում, այդ գործընթացին պետք է մասնակցեն բոլոր քաղաքացիները, պետք է մասնակցեն բոլոր այն խմբերը, ովքեր օրինական հետաքրքրվածություն ունեն։ Սահմանադրության տեքստն իրենից պետք է ներկայացնի համընդհանուր համաձայնության փաստաթուղթ։ Ցավոք, այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ չնայած Սահմանադրության տեքստի շուրջ աշխատում են շատ լավ մասնագետներ, որոնք արդյունքում կմշակեն իդեալական տեքստ, մինչդեռ, նոր Սահմանադրությունը չի լինի իմը, քոնը, ձերը, մեր միասնական փաստաթուղթը համատեղ կյանքի համար», -մեկնաբանելով Սահմանադրական Հանձնաժողովի աշխատանքի գործընթացը՝ հայտարարել է Վրաստանի նախագահը։

ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում Վրաստանում ավարտվել է ՆԱՏՕ-ի համագործակիցների և անդամ-երկրների զինծառայողների «հիմնական ձմեռային նախապատրաստման» ձմեռային կուրսը։ «Ծրագրին մասնակցում էին զինծառայողներ Հայաստանից, Լիտվիայից, Հունգարիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Բելոռուսիայից։ Թրեյնինգները և մնացած նախապատրաստումն անցկացնում էին վրացի ռազմական վարպետները։ Կուրսի նախպատրաստման ընթացքում, որը տևում էր երեք շաբաթ և տեղի էին ունենում Սաչխերե ռազմական բազայում, տարբեր երկրների զինծառայողները յուրացրին ռազմական գործողությունների հմտությունները ձմեռային պայմաններում», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում։

«Առաջնահերթություններից մեկը մեզ համար տեղական ռազմական արդյունաբերության զարգացումն է, որը երկրի մարտական պատրաստվածության կարևոր բաղադրիչն է: Մենք նախատեսում ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղական արտադրության ռազմական տեխնիկայի հարցին: Կարևոր է, որ մենք կարողանանք ոչ միայն վերանորոգել այլ երկրներում արտադրված ռազմական տեխնիկան, այլ նաև զարգացնել սեփական ռազմական ինդուստրիան: Կարևոր է արտադրել ինչքան կարելի է շատ տեղական ռազմական արտադրանք», -հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

«Վրաստանը. բաց հիմնադրամ»-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ 2013թ-ի դրությամբ վրացական եկեղեցու Պատրիարքարանի սեփականության տակ է գտնվում 27 բիզնես-ընկերություններ, որոնք զբաղվում են տարբեր տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ: «Պատրիարքարանի տիրապետության տակ են գտնվում 90-ից ավել կրթական և այլ սոցիալական հաստատություններ: 2002 թվականից մինչ օրս Վրաստանի կառավարությունը երկրի պետբյուջեից 200 000 000 լարին գերազանցող գումար է հատկացրել վրացական եկեղեցու Պատրիարքարանին: Բացի այդ, 2013 թվականից պատրիարքարանը ամեն տարի պաշտոնական ֆիանսավորում է ստանում 25 000 000 լարիի չափով: Պետական ռեեստրի տվյալների համաձայն՝ Պատրիարքարանի սեփականությունն է կազմում ձեռնակատիրական գործունեությամբ զբաղվող 27 ընկերություն: Պատրիարքարանը 84 ոչ կառավարական կազմակերկության, 4 համալսարանի, 5 հոգևոր ճեմարանի, 24 դպրոցի, 8 սոցիալական հաստատության, 18 բարեգործական հիմնադրամի, 16 մշակութակրթական կենտրոնի հիմնադիր է: Պատրիարքարանի հիմնադրած ոչ կառավարական կազմակերպությունների մեծամասնությունը ներքին կանոնադրության համաձայն իրավունք ունեն զբաղվելու նաև ձեռնարկատիրական գործունեությամբ», -ասվում է ուսումնասիրությունների հրապարակված տեքստում։

Ըստ «ՍաքՍտատ»-ի հրապարակած նախնական տվյալների՝ 2016թ․ին Վրաստանում արտասահմանյան անմիջական ներդրումների ծավալը կազմել է 1 645 000 000 դոլար, ինչը 5 %-ով գերազանցում է 2015թ․ արտասահմանյան անմիջական ներդրումների ծավալը: Արտասահմանյան անմիջական ներդրումների մեծ մասն արվել է տրանսպորտի և կապի բնագավառում -654 000 000դոլար (ընդհանուր ներդրումների ծավալի 39%-ը): Երկրորդ տեղում է էներգետիկայի բնագավառը, որտեղ ներդրվել է 203 000 000 դոլար: Երրորդ տեղում է շինարարությունը (163 000 000 դոլար): 2016թ․ չորրորդ եռամսյակում Վրաստանում արտասահմանյան անմիջական ներդրումներ են արվել 330 000 000 դոլարի չափով, ինչը 1%-ով գերազանցում է 2015թ չորրորդ եռամսյակը: 2016թ չորրորդ եռամսյակի խոշորագույն արտասահմանյան ներդրողը Ադրբեջանն է (44% ընդհանուր ներդրումների ծավալից նշված ժամանակահատվածում), Թուրքիա -23%, Մեծ Բրիտանիա -12%:

Վրաստանի Հայ Համայնք

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի կանայք եւ աղջիկներ, թող այս գեղեցիկ օրը ուրախություն, սեր, ջերմություն եւ երջանկություն պարգեւի  Ձեզ եւ ձեր ընտանիքներին: Թող ձեր շուրջ մշտապես ավելանա ուշադրությունը ու հոգատարությունը:

Ցանկանում ենք, որ Ձեր ընտանիքներում մշտապես տիրի խաղաղությունը, երջանկությունն ու բարեկեցությունը: Continue reading “Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ”

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր

Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:

Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 36 արկ, որից 15-ը հրանոթից, 21-ը ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների  և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն