Մակրոնն ու Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարեն

Մակրոնն ու Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարեն


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսի 9-ին այցելել Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններ վարելու համար՝ հայտնել են Ելիսեյան պալատից:

«Ֆրանսիայի նախագահը երդմնակալությունից հետո առաջին այցը կկատարի Բեռլին, ինչն ընդգծում է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրությունը»,- տեղեկացրել են Մակրոնի վարչակազմից:

Նշվում է, որ նախագահն ու կանցլերը կքննարկեն Ուկրաինայի իրադրության հետ կապված հարցեր, «եվրոպական ինքնիշխանության մարտահրավերները», եվրոպական անվտանգության և էներգետիկ հարցեր:

9 օր առանց գազամատակարարման. Արցախում վերջապես սկսվել են գազատարի նորոգման աշխատանքները

9 օր առանց գազամատակարարման. Արցախում վերջապես սկսվել են գազատարի նորոգման աշխատանքները

9-րդ օրն է՝ Արցախում բնական գազ չկա: Միակ գազատարի վերականգնմանն ադրբեջանական կողմն անընդհատ խոչընդոտում էր: Հումանիտար աղետի վերածված խնդրի շուրջ բանակցություններ էին ընթանում, որոնք այսօր վերջապես արդյունք են տվել:

Հայաստանի կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն, գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:

Արցախի քաղաքային բնակավայրերում ջեռուցման հիմնական միջոցը բնական գազն է: Բնակիչները ստիպված են էլեկտրական սարքերով ջեռուցել, ինչի հետևանքով էլ ցանցը ծանրաբեռնվում է, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներն էլ ամենօրյա բնույթ ստանում:

Կարինե Ավանեսյան (Ստեփանակերտի բնակիչ— Էլեկտրական ջեռուցիչ ենք վառում, տաքացուցիչով ջուրն ենք տաքացնում: Որ լույս չի լինում, դժվար է:

Ավելի նպաստավոր պայմաններում են այն բազմաբնակարանների բնակիչները, որտեղ գործում է փայտի կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Հասմիկ Հակոբյան (Ստեփանակերտի բնակիչ— Ջեռուցման խնդիրը չկա, բայց տաք ջրի հարցը ամենուր տանջում է, որովհետև դա կապ չունի արդեն ջեռուցման հետ: Եթե հանկարծ լույսն էլ չունենանք, արդեն սա մեծ խնդիր է, որովհետև ջեռուցման համակարգը, փաստորեն, կանգնում է:

Բնական գազի բացակայությամբ պայմանավորված՝ Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդները մեկ շաբաթ շուտ են սկսվել: 39 դպրոց ջեռուցվում է գազով:

Միքայել Համբարձումյան (Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ— Եթե ասենք այդ 39-ի համար արձակուրդ սահմանեինք, մնացածի համար՝ ոչ, ճիշտ չէ: Այսինքն՝ այս երեխաների մի մասը դասի գնային, մի մասը՝ ոչ, սխալ է դառնում: Դրա իրավունքը նախարարությունն ունի՝ արձակուրդները սահմանելու, ֆորսմաժորային իրավիճակներից ելնելով, տեղաշարժելու իրավունքը ունի: Ելնելով այդ իրավունքից և որպեսզի միանման լինի բոլորի համար՝ տեղաշարժեցինք արձակուրդները:

Արցախի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ինքնուրույն են որոշել պարապմունքները կազմակերպելու հարցը: Որտեղ հեռավար չկարողանան կազմակերպել, դասերը կշարունակեն ամառային արձակուրդների հաշվին:

Հեղինակ` Նարեկ Սահակյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք, որից 213-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք, որից 213-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք, որից 213-ը Սամցխե-Ջավախքում։

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 47 640 թեստ, այստեղից 28 888-ը՝ հակագենի արագ թեստով և 18 752-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 27,89%, վերջին 14 օրը –31,94%, վերջին 7 օրը – 30,35%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 539 493 դեպք: Ապաքինվել է ևս 15 822 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 369 764:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 771 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 794 933 պատվաստում, օրական՝ 3 009:

Կարանտինի ռեժիմում է 16 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 703-ը:

9 აპრილის ქუჩაზე კორპუსების რეაბილიტაციაზე ტენდერი მეორედ გამოცხადდა

9 აპრილის ქუჩაზე კორპუსების  რეაბილიტაციაზე  ტენდერი მეორედ გამოცხადდა


ახალციხეში 9 აპრილის ქუჩაზე N15 და N25 კორპუსების რეკონსტრუქციაზე გამოცხადებული ტენდერი არ შედგა.

როგორც მერიაში გვითხრეს, ტენდერში მონაწილეობა არავინ მიიღო. ახლა ტენდერი უკვე მეორედ გამოცხადდა, თუმცა ორივე კორპუსზე ცალ-ცალკე. სატენდერო დოკუმენტაციის მიხედვით, მერია ორი შენობის რესტავრაციისთვის 300 ათას ლარზე მეტის გამოყოფას აპირებდა. ახლა გამოცხადებული ტენდერების ღირებულების ჯამი იგივეა. მუნიციპალიტეტი ერთი კორპუსისთვის 200 ათას ლარამდე, მეორესთვის კი 106 ათას ლარამდე გამოყოფას გეგმავს.

ახალციხის მერიაში აცხადებენ, რომ ტენდერის გაყოფის მიზეზი ტენდერში მონაწილეებისთვის ხელმისაწვდომობაა. სატენდერო დოკუმენტაციის მიხედვით, გამარჯვებული კომპანიები იღებენ ვალდებულებას საცხოვრებელი კორპუსის ფასადების შეკეთება, სადარბაზოების აღჭურვა და კოდირებული კარების დამონტაჟება.

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել ախալքալաքցի երիտասարդին դանակահարած անձանց

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել ախալքալաքցի երիտասարդին դանակահարած անձանց

Հուլիսի 3-ին Աջարիայում ազգային հողի վրա հարձակման են ենթարկվել մի խումբ անչափահաս ախալքալաքցիներ, ինչի արդյունքում երիտասարդներից մեկը դանակահարվել է եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Հայ երիտասարդների վրա հարձակվողները դանակով վիրավորել են նաեւ օգնության հասած ոստիկանին, ով եւս հոսպիտալացվել է։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահից հետո, երբ մի խումբ չափահաս անձինք (հավանաբար ադրբեջանցիներ) մոտեցել են հայ երիտասարդներին եւ ծաղրելով հարցրել թե հայ եք, որից հետո   հարցրել են «Карабах наш или ваш» ու սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել հայ երիտասարդների վրա։

Դանակահարված երիտասարդի համագյուղացիների համաձայն ադրբեջանցիների խումբը պլանավորված սադրանքի է դիմել։ Նրանց խոսքերով հարձակվողներից մեկը ձերբակալվել է, չնայած մինչեւ այս պահը Վրաստանի ՆԳՆ ոչ հերքում եւ որ էլ հաստատում է կատարվածը։

Հարկ է նշել, որ անցած տարվա ամռանը մի խումբ ադրբեջանցիներ Սադախլոյում  հակահայկական ցույցից հետո հարձակվել էին ազգությամբ հայի երիտասարդի վրա եւ ծեծի  ենթարկելով երիտասարդին անհետացել դեպքի վայրից։ Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու։ Այն ժամանակ եւս ՆԳՆ լուռ էր, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Այս տարվա հունվարի 25-ին Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր էին նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախուստի դիմել դեպքի վայրից։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցել, որի արդյունքները պարզ չեն ու նրանք երկար ժամանակ չէին ցանկանում մեկնաբանել կատարվածը։ Կատարվող դեպքերի մեկ շղթայի մաս կարելի է համարել նաեւ այս տարվա մայիսին Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև  տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքը, որը տեղացի սվաների խոսքերով ուղղորդված բնույթ է կրել։ Հարկ է նշել, որ այսպիսի դեպքերը հաճախակի դառնալու միտում են կրում եւ ոչ բոլորն են մեզ հայտնի։

Հաշվի առնելով այս ամենը Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ադրբեջանական որոշ էթնիկ խմբերի կողմից հրահրվող սադրանքները եւ կոչ է անուն Վրաստանի իշխանություններին եւ իրավապահ համակարգին կոնկրետ այս դեպքի օրինակով անցկացնել բաց ու թափանցիկ հետաքննություն ու օրենքի ողջ խստությամբ պատժել ազգամիջյան լարվածություն առաջացնող հանցագործներին, որոնք հայ-ադրբեջանական կոնֆլիկտը փորձում են տեղափոխել Վրաստանի տարածք։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 1-ով և կազմել 731

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 1-ով և կազմել 731

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 1-ով և կազմել 731: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 4-ով և կազմեց 526:

3076 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, իսկ 300 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:

Վրաստանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել:

Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր:

Ախալցխայում նույնպես  ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում են հիշատակի արարողությունները:

Ախալցխայի ապրիլի 9 փողոցում բնակարան են թալանել

Ախալցխայի ապրիլի 9 փողոցում բնակարան են թալանել

Ախալցխայում ապրիլի 9-ը փողոցում բնակարան են կողոպտել: Տվյալ փողոցի բնակչի կարծիքով՝ գողը բնակարան է մուտք գործել լուսամուտից: Գողության պահին ընտանիքի անդամները գտնվել են Թբիլիսիում, ինչից կարելի է ենթադրել, որ գողերը նախօրոք իմացել են այն մասին, որ տան տերերը քաղաքից դուրս են գտնվում: Կողոպտված տանից հանցագործները տարել են անձնական իրեր և ոսկեղեն:

Դեպքի առիթով հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի «գ» ք/ենթակետով, ինչը ենթադրում է բնակարանի անօրինական մուտքն ու պատժվում է ազատազրկմամբ, 6-ից 10 տարի ժամկետով:

Բորժոմիում մարտի 9-ին կկայանա քաղաքային խորհրդի արտահերթ նիստ

Բորժոմիում  մարտի 9-ին կկայանա քաղաքային խորհրդի արտահերթ նիստ

Բորժոմիի քաղաքապետը երեկ դիմել է քաղաքային խորհրդին արտահերթ նիստ գումարելու համար։ Նիստի օրակարգում ընդգրկվելու է մեկ հարց, որը վերաբերվում է աշխատակազմի ցուցակին եւ աշխատավարձերի ավելացմանը։ Սակրեբուլոյի նիստ նախատեսված է անցկացնել մարտի 9-ին, ժամը 12.00-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին չորս անհաջող փորձից հետո Բորժոմիի սակրեբուլոն չէր կարողացել ընդունել որոշում աշխատավարձերի վերաբերյալ։ «Վրացական Երազանք» խմբակցությունը, որը փոքրամասնություն է կազմում Բորժոմիի քաղաքային խորհրդում առաջարկում էր քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացում։ Ընթացքում «Վրացական Երազանք»-ի տեսակետը մերժվել էր ընդդիմության կողմից, որը Բորժոմիում կազմում է մեծամասնություն։ Քվեարկությանը քաղաքապետարանում հետեւել էր ֆիզիկական ընդհարում քաղաքական ուժերի միջեւ։

Արդեն երրորդ ամիսն է, ինչ աշխատավարձերի հարցով տարաձայնության պատճառով Բորժոմիի քաղաքապետարանում 120 աշխատակից մնում են առանց աշխատավարձի։

9 տարի առաջ այս օրը սկսվեց ռուս-վրացական պատերազմը

9 տարի առաջ այս օրը սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որը տևեց 5 օր և ուժերի անհավասարության պատճառով ավարտվեց  Ռուսաստանի կողմից Ցխինվալի  եւ Աբխազիայի  օկուպացիայով:  Պատերազմի ժամանակ Վրաստանի դեմ մասնակցում էին Ռուսաստանի կանոնավոր զորքերը:

ՌԴ այդ ժամանակ խախտելով միջազգային բոլոր օրենքները ոչ միայն պատերազմ սանձազերծեց  Վրաստանի դեմ, գրավելով երկրի շրջանները, այլ նաեւ գրաված շրջաններում ամրապնդեց իր ռազմական ներկայությունը։

 

Մայիսի 9-ը հաղթանակների օր է

Մայիսի 9-ը հաղթանակների օր է

Մայիսի 9-ը հաղթանակների օր է: Այս օրը Հայաստանի, հայ ժողովրդի համար եռատոն է: 1945 թվականի մայիսի 9-ն էր, երբ Խորհրդային բանակը մտավ Բեռլին: Ահա հենց այդ օրով նշանավորվեց ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը և Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից տարիներ անց՝ 1992 թվականին հենց նույն օրը՝ մայիսի 9-ին, հայ մարտիկները հաջողությամբ ավարտին հասցրեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան: Մայիսի 9-ի վաղ առավոտյան Շուշին ազատագրված էր: Այդ օր նորանկախ Հայաստանի պատմության մեջ դարձավ փառավոր էջերից մեկը:
Մայիսի 9-ը դարձավ եռատոն, որովհետև հենց այդ օրն է համարվում Արցախի հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման օր:

Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցը եռատոնին նվիրված ցերեկույթ անցկացրեց։ Ցերեկույթին ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն, Ախալքալաքի շրջանային վարչության սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, Ախալքալաքի նկարչական դպրոցի տնօրեն Կարլեն Կարապետյանը, Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը, մանկավարժներ և ծնողներ։ Կիրակնօրյա դպրոցի սաները հանգամանալից ներկայացրեցին մայիսյան հաղթանակները, չմոռանալով անդրադարձ կատարել ապրիլյան քառօրյա պատերազմին։ Միջոցառման գաղափարական հիմքն այն էր, որ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման մասնակից և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները վարդանանց քաջ զորավարների հետնորդներն են։

Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Բաբգէնը։ Նա շնորհավորեց բոլորին այս հրաշալի օրվա կապակցությամբ և իր օրհնությունը բերեց կիրակնօրյա դպրոցի մանկավարժական կոլեկտիվին։

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ

Մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ

1992թվականի մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ, որպես Հայ Ժողովրդի պայքարի ու հարատևման գրավական, սեփական ուժերով ցանկացած մարտահրավեր պատվով ընդունելու և հաղթահարելու դասական օրինակ: Շուշվա անառիկ բերդի ազատագրումը Հայ Ժողովրդի և Հայոց Բանակի անկոտրում կամքի ցուցադրումն էր ամբողջ աշխարհին: Այս անօրինակ Հաղթանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Հայդուկ կազմակերպությունը Հայ Ժողովրդին ու Հայոց Բանակին մաղթում է բարեկեցություն, հարատևում, հաղթանակներ բոլոր բնագավառներում՝ ի փառս մեր պայծառ ապագայի:
Այս Հաղթանակը կերտողները մեր ազգի լավագույն զավակներն են: Մեր Բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Աստված թող պահապան լինի մեր զինվորներին և հրամանատարներին: Մենք հպարտ ենք մեր Բանակով:

Եվ Հաղթանակի Օրվա կապակցությամբ Հայդուկը շնորհակալագրեր է պարգևել Հայոց Բանակի Գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանին, Սամվել Բաբայանին, Արշալույս Փայտյանին:
Նման գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանը:

Փառք Հայ Ժողովրդին, Հայոց Պետությանը, Հայոց Բանակին:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1846070722323799&id=1606776992919841

Ընկերոջ սպանության համար դատարանը 9 տարով ազատազրկեց մեղադրյալին

Ախալցխայի  շրջանային դատարանը որոշում ընդունեց ազատազրկել ընկերոջ սպանության գործով մեղադրյալին: Դատավոր Գոչա Ջեյրանաշվիլիի որոշումով, Արմեն Մարգարյանը քրեակատարողական հիմնարկում կանցկացնի ինը տարի:

Արմեն Մարգարյանի գործը Ախալցխայի դատարանը ուսումնասիրում էր 9 ամիս:

Հիշեցնենք, որ ըստ քննության, Նինոծմինդայում,  2016 թվականի, հունիսի 16-ին Մարգարյանը իր ընկերոջ Արշալույս Սանոսյանի հետ էր  բանավիճել: Հետագայում բանավեճը անցել էր  ֆիզիկական առճակատման: Ըստ Մարգարյանի ցուցման, Սանոսյանը հարվածել էր  նրա դեմքին, ապա դանակով փորձել հարվածել: Մեղադրյալը դանակը վերցրել էր  ընկերոջ ձեռքից և դանակով  կրծքավանդակի մասում  բազմաթիվ հարվածներ հասցրել: Դեպքից հետո Մարգարյանը Սանոսյանին Նինոծմինդայի հիվանդանոց էր  տեղափոխել,  սակայն, բժիշկները չէին կարողացել  փրկել նրա կյանքը: Արմեն Մարգարյանին ոստիկանությունը ձերբակալեց հենց  նույն օրը: Նա մեղադրվում 108 հոդվածով, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն, որը նախատեսում է 7-15 տարի ազատազրկում:

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Այդ առիթով մի քանի միջոցառումներ տեղի ունեցան Նինոծմինդայի շրջանում: Առավոտյան շրջանի մտավորականները, գրողները, լրագրողներն ու պոեզիայի երկրպագուները այցելեցին քաղաքում տեղադրված պոետի կիսանդրուն: Այնուհետև ծավալուն գեղարվեստական-գրական ցերեկույթ տեղի ունեցավ Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանում, տեղեկացնում է «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի մամլո ծառայությունը:

Տեղի դպրոցների աշակերտները հանդես եկան արտասանությամբ, պոետի մասին ասույթներով, կարդացին հատվածներ նրա նամակներից:

Միջոցառմանը մասնակցեց շրջանի մշակույթի ծառայության պետ, «Ռաֆայել Ջավախ» Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: