Նրանք ընկան, բայց փառքով պահեցին հայրենի Արցախի ժողովրդի պատիվը եւ կրկին անգամ ազատ ու խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունք ընձեռնեցին փոքրիկ արցախցիներին

Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի բանակի ու ժողովրդի նկատմամբ: Ռազմական ագրեսիայի առաջին իսկ րոպեներին ադրբեջանական զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների նկատմամբ, ինչը մեկ անգամ եւս փաստեց հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը նրանց անփոփոխ վայրագ նկարագիրը: Թուլությունից ու ատելությունից դրդված ադրբեջանցի զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին նաեւ…

Read More

Գարնան գալով վերսկսվեցին Ախալցխայի գերեզմանատան մաքրման աշխատանքները

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Ախալցխայի հայկական գերեզմանատանը վերսկսվել են մաքրման աշխատանքները: Ներկա պահին արդեն մաքրվել է գերեզմանատան 50%-ից ավելի տարածք: Երիտասարդների խոսքերով մաքրման աշխատանքները ավարտվելու են մինչեւ Զատկական տոները: «Մեր գերեզմանատունը տարիների ընթացքում որոշ մասերում վերածվել էր անտառի: Գրեթե անհնար էր անցնել մեկ գերեզմանատնից մյուսը: Ներկա պահին բավական մեծ աշխատանք է իրականացվել, որը անպայման շարունակվելու…

Read More

Ախալցխայի հոգեւոր տեսչությունը մարտ ամսին օգնության ձեռք է մեկնել մեկ տասնյակից ավել կարիքավոր ընտանիք

Սույն թվականի մարտի 20-ից 31-ը Ախալցխայի հոգեւոր տեսչությունը  օգնություն տրամադրեց մեկ տասնյակից  ավել կարիքավոր ընտանիքի: Ներկայացնում ենք կարիքավոր ընտանիքների մի մասին ում հոգեւոր տեսչությունը օգնություն է տրամադրել: Հոգեւոր տեսչության ներկայացուցիչները մարտի 20-ից սկսած այցելում էին տարբեր կարիքավոր ընտանիքների: Տեսչության ներկայացուցիչները մարտի 20-ին  այցելեցին  ք․Ախալցխայի փ․Ջաղելի 12  հասցեում  ապրող Նինո Սարալիձեի ընտանիքին։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքը…

Read More