
Սամցխե-Ջավախքի հայության չորս կարեւոր ուղերձները Վրաստանի նախագահին
Ապրիլի 28-ին Ախալցխա էր այցելել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթացնել տեղի հասարակությանը Վրաստանում մշակվող սահմանադրական բարեփոխումների նախագծին, որոնց կետերի մեծամասնությանը ինչպես երեւում է դեմ է երկրի նախագահը: Նրա խոսքերով իշխանությունները մտադիր են վերացնել դաշինքներով խորհրդարան մտնելու կուսակցությունների իրավունքը, ինչը դեմ է բազմակուսակցական ժողովրդավարության սկզբունքներին: Դրանից բացի նոր սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսվում…