Տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ. Արցախի ԱԳՆ-ն՝ Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման մասին

Տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ. Արցախի ԱԳՆ-ն՝ Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման մասին


Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։

Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։
Արցախի ԱԳՆ-ն  խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 62 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մահվան դեպք չի գրանցվել: Ստացիոնար բուժում է ստանում 17 բուժառու: 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10325 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3072 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 40 մահվան դեպք է արձանագրվել:
 
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրերին՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

 

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 968 նոր դեպք, որից 371-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 968 նոր դեպք, որից 371-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 968 նոր դեպք, որից 371-ը Սամցխե-Ջավախքում։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 23 675 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 55 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 64 187 թեստ, այստեղից 39 833-ը արագ, իսկ 34 354-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 31,11 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 30,24 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 33,04 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 418 027 դեպք, որից 1 178 151 հիվանդ ապաքինվել է, 15 459-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 768 137 պատվաստում, օրական՝ 3 174։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 098 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 869 անձ:

Երեկ, փետրվարի 10-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, ապաքինվել է 13 245 պացիենտ, մահացել 53 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի

Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի

Ապրիլի 3-ի առավոտյան Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի: Տվյալները հասանելի են StopCoV.ge կառավարության կողմից ստեղծված կայքում:

Օրվա ընթացքում Վրաստանում լաբորատոր հաստատված վարակների թիվը աճել է 18-ով, ինչը բավականին աճ է ցույց տալիս: Սրանից չորսի հիվանդությունը հայդարձավ երեկվա օրվա ընթացքում ՝ ապրիլի 2-ին:

Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Համաճարակաբանները կանխատեսում են, որ վարակակիրները կավելանան: Կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը սպասվում է ապրիլի կեսերին:

Այժմ կարանտինում կա 5 550 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ `281 մարդ:

Ախալցխայի քաղաքապետարանի 5 գյուղերում ավարտվել են ամբուլատորիայի շինարարության ու վերականգման աշխատանքները

Ախալցխայի քաղաքապետարանի 5 գյուղերում ավարտվել են ամբուլատորիայի շինարարության ու վերականգման աշխատանքները

Ախալցխայի քաղաքապետարանի 5 գյուղերում ավարտվել են ամբուլատորիայի շինարարության ու վերականգման աշխատանքները:

Մեկ հարկանի շենքեր են կառուցվել Կլդե եւ Ագարա գյուղերում `համաձայն ժամանակակից չափանիշների, իսկ Պամաջ և Սխվիլիսի գյուղերում դրանք վերականգնվել են:

Մարտի վերջին կավարտվի նաև նոր ամբուլատորիայի կառուցումը Թիսելի, Ուրավելի, Խեոթի և Սազելի գյուղերում:

Հունվարի 5-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ

Հունվարի 5-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ

Հունվարի 5-ի երեկոյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ։

Հայտարարություն

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, եթե պատրաստվում եք հատել
Վրաստանի սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ
հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ
անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի
կողմից։

Վրաստանում ՀՀ դեսպանություն

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ

Continue reading “Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ”

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն