Ախալցխայում ընթանում են կինոակումբի շինարարական աշխատանքները

Ախալցխայում ընթանում են կինոակումբի շինարարական աշխատանքները

Ախալցխայում, Ռուսթավելի փողոցի 124 հասցեում ակտիվորեն ընթանում են կինոակումբի շինարարական աշխատանքները: Նախագծի շրջանակներում կկազմակերպվի 250 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, 50 տեղանոց կինոդահլիճ և մեդիա գրադարան: Ընթացիկ աշխատանքները տեղում ուսումնասիրել են Ախալցխայի մունիցիպալ խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին՝ առաջին տեղակալներ Նոդար Տատալիշվիլիի և Դավիթ Տաբատաձեի հետ միասին: Այսօր նրանք այցելել են Տակաիշվիլի փողոցի…

Read More
Վրաստանի երկաթուղուն կավելացվեն Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցխա երթուղիները

Վրաստանի երկաթուղուն կավելացվեն Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցխա երթուղիները

Վրաստանի երկաթուղուն կավելացվեն Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցխա երթուղիները։ Բացի այդ, ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում, Թբիլիսի-Բաթումի երկաթուղու վերականգնումը կավարտվի օգոստոսին։ «Երկաթուղուն կավելացվի Թբիլիսի-Քութայիսի ուղղությունը։ Թբիլիսի-Բաթումի երկաթուղու վերականգնումը կավարտվի օգոստոսին, որի արդյունքում ճանապարհորդության ժամանակը կկրճատվի 1,5 ժամով՝ հինգ ու կես ժամից կհասնի մինչև չորս ժամ։ Բացի այդ, օգոստոսին կավարտվի Թբիլիսի-Ախալցխա երկաթուղու վերականգնումը, որի արդյունքում…

Read More
Ծալկայում կարանտին է հայտարարվել կատաղության տարածման սպառնալիքի պատճառով

Ծալկայում կարանտին է հայտարարվել կատաղության տարածման սպառնալիքի պատճառով

Ըստ Սննդի ազգային գործակալության՝ Քվեմո Քարթլիի դեպարտամենտի տեսուչի կողմից անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ կատաղությամբ վարակված աղվեսի գզել են չորս թափառող շներ։ Հիվանդության տարածումը տեղայնացնելու և վերացնելու նպատակով, Քվեմո Քարթլիի նահանգապետի հրամանով, Ծալկայի մունիցիպալիտետում, վարակված կետում և վտանգավոր տարածքում հայտարարվել է կարանտին, և սկսվել են կարանտինային միջոցառումներ։ Գործակալությունը կոչ է անում բնակչությանը ամեն տարի…

Read More
Կրեմլը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը

Կրեմլը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը

Կրեմլը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը և հույս ունի, որ շուտով տեղի կունենան այդ երկրների պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում ամերիկացի ներկայացուցիչներն ավելի շատ ժամանակ կունենան շարունակելու բանակցային գործընթացն ուկրաինական ուղղությամբ: «Մենք հույս ունենք, որ…

Read More
Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար

Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար

ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի ծրագիրը թույլ կտա Թեհրանին և Մասկատին վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տարածաշրջանի երկրներից մեկի պաշտոնյային։ Նրա խոսքով՝ Թեհրանը ստացված միջոցներն օգտագործելու է երկրի վերականգնման համար: Ընդ որում, չի հստակեցվում, թե ինչի համար է ծախսելու Մասկատը։ Իրանը և Օմանը գտնվում են համապատասխանաբար…

Read More
Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու

Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնությանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ ապահովելու, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար»։ Միաժամանակ Իսրայելն ընդգծել է, որ հրադադարը…

Read More
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ X-ի էջում գրառում կատարելով:   «Նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի, և հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու…

Read More
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է Japan IT Week միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ ներկայանում է «Հայաստան» միասնական տաղավարով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ոլորտային առաջատար կազմակերպություններ, որոնք Japan IT Week-ի շրջանակներում կցուցադրեն հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռքբերումները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի…

Read More
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եգիպտոսը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եգիպտոսը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Եգիպտոսի ԱԳՆ-ն և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կառավարությունները ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը։ Գուտերեշը «կոչ է արել Մերձավոր Արևելքում առկա հակամարտության բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները և հետևել հրադադարին՝ տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»։ Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պակիստանի և…

Read More
Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրը

Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրը

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10-կետանոց առաջարկը։ Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է 10 կետից բաղկացած ծրագիրը։   1․ Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։   2․ Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։   3․ Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։…

Read More
Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։ «Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցներից հետո… ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար», — գրել է Թրամփը։ Նա նաև նշել…

Read More
Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ

Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ

ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։   «Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», — ասել է…

Read More
Իրանին տրված վերջնաժամկետը լրանում է․ Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել

Իրանին տրված վերջնաժամկետը լրանում է․ Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել

Պակիստանի վարչապետը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։ Պակիստանը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը, Թեհրանը պետք է այս ժամանակահատվածում բացի Հորմուզի նեղուցը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X-ի հրապարակման մեջ։   «Մենք նաև կոչ ենք անում բոլոր…

Read More
ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքը

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքը

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի ամբողջ տարածքում տասնյակ օբյեկտների ուղղությամբ հարվածների մասշտաբային ալիքը: Հարձակման են ենթարկվել երկաթուղային հիմնական ուղիներն ու կամուրջները, որպեսզի ԻՀՊԿ-ին թույլ չտրվի զենք տեղափոխել: Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հայտնել էր, որ հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին, որտեղ ազոտական թթու էր արտադրվում պայթուցիկ նյութերի և բալիստիկ հրթիռների համար: Իրանն էլ հարվածներ էր…

Read More