Միասին Միացյալ Նահանգները և Հայաստանը կշարունակեն իրենց աշխատանքն ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ. Թրամփի ուղերձը՝ ապրիլի 24-ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ներկայացված ուղերձում ասվում է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ աքսորված և դաժանորեն սպանված անթիվ հայերին: Մենք անսասան համերաշխություն ենք հայտնում Ամերիկայի և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին այս հիշատակի օրը՝ ավելի քան 100 տարի…
