Շարունակվում են Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները

Շարունակվում են Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները


Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Առաջին փուլում շենքային պայմանների բարելավումն իրականացվում է դպրոցի մի հատվածում։ Հաջորդ փուլում արդեն նախատեսվում են մյուս հատվածի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Նշված հատվածի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կոմֆորտշին» ՍՊԸ-ն՝ ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։

ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլի 1-ից կարող են Ռուսաստան մուտք գործել՝ առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու 31.03.2022 . Միջազգային

ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլի 1-ից կարող են Ռուսաստան մուտք գործել՝ առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու
		31.03.2022 . Միջազգային


«Ռոսպոտրեբնադզորն» առաջարկում է ապրիլի 1-ից չեղարկել կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձելու պահանջը ցամաքային ճանապարհով Ռուսաստան ժամանող ՌԴ և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների քաղաքացիների համար:

Առաջարկվում է նաև հրաժարվել Ռուսաստան ժամանելուն պես Պետական ծառայությունների հարթակում այդ երկրների քաղաքացիների համար հարցաթերթիկի լրացման պահանջից:

«Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են, որ փաստաթուղթը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար պայմանների ստեղծմանը սանիտարահամաճարակաբանական պահանջների պահպանման դեպքում:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Մարտի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 60 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 9 բուժառու: Գրանցվել է մահվան 1 դեպք:
 
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10469 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3077 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:
 
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրերին՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

 

 

ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար ռազմական աջակցություն կհատկացնի

ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար ռազմական աջակցություն կհատկացնի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հայտարարել Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի չափով ռազմական աջակցություն հատկացնելու մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Աջակցության փաթեթում ներառված կլինեն հակատանկային և հակաօդային զինատեսակներ: Համապատասխան որոշումն ընդունվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու` ԱՄՆ կոնգրեսի առաջ կայանալիք ելույթի համատեքստում:

Սպասվում է, որ Զելենսկին կդիմի ԱՄՆ-ին` լրացուցիչ աջակցության կոչ անելով:

Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ են մտնելու 10 լարի արժեք ունեցող նոր թղթադրամներ

Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ են մտնելու 10 լարի արժեք ունեցող նոր թղթադրամներ

Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ կհայտնվեն 10 լարի արժեք ունեցող նորացված թղթադրամներ: Նոր թղթադրամների շրջանառությունն իրականացվելու է հին թղթադրամմերի զուգահեռ։

Թարմացված թղթադրամի վրա պատկերված է բանաստեղծ և հասարակական գործիչ Ակակի Ծերեթելիին, ինչպես նաև հատված է հեղինակի «Գարուն» բանաստեղծությունից: Հետեւում գրաֆիկական նկարիչ Դավիթ Կակաբաձեի հանրահայտ գործն է ՝ «Իմերեթի-իմ մայրը»:

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

Armtimes.com-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել:

Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի:

ՀՔԾ-ից, սակայն, մեր այս տեղեկությունը չմեկնաբանեցին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

Տաթեւ Խաչատրյան

Սեպտեմբերի 1-ից հացահատիկի բեռների փոխադրումների սակագները Փոթի Հայաստան նվազում են 52%-ով

Սեպտեմբերի 1-ից հացահատիկի բեռների փոխադրումների սակագները Փոթի Հայաստան նվազում են 52%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:

Քաղաք Վալեի №1 մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Քաղաք Վալեի  №1  մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Մանկապարտեզի վերանորոգման համար  բարձրալեռ շրջանների զարգացման  հիմնադրամի բյուջեից ֆինանսավորվել է 575 000 լարի։ Գույքը ձեռք է բերվել World Vision կազմակերպության միջոցներով։ Վալեի վերանորոգված Մանկապարտեզը  նախատեսված է  210 երեխայի համար։

Նախադպրոցական կրթական հաստատությունը բացեց Սամցխե-Ջավախքի նահանգապետը, World Vision կազմակերպության ներկայացուցիչների, Ախալցխայի քաղաքապետը եւ մաժորիտար պատգամավորը։

Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2017 թվականի ամռանը։ Վերանորոգված շենքում ուսումնական ընթացքը նախատեսված էր սկսել  սեպտեմբերից, սակայն  վերանորոգման աշխատանքները  վեց ամսով երկարաձգվեցին։

Վերանորոգման խնդիրներ առաջացել էին աշխատավորների ֆինանսավորման հարցում։ Նրանք  բողոքի ցույցի միջոցով էին պահանջում իրենց չվճարված աշխատավարձը։ Այդ ընթացքում մանկապարտեզում դադարեցված էր  կրթական  պրոցեսը։

Akhaltskha.Net 

Մայիսի 1-ը ջավախքցի ուսանողների հերթական հանդիպման առիթ

Մայիսի 1-ը ջավախքցի ուսանողների հերթական հանդիպման առիթ

Մայիսմեկյան աշխատավորների տոնը առիթ դարձավ ջավախքի երիտասարդների հերթական համախմբան համար: Մի խումբ ուսանողներ, ՋՈՒՄ -ի նախագահ Էդգար Չախոյանի գլխավորությամբ իրենց քայլերթն սկսեցին Ազատության հրապարակից հասնելով մինչև «Անգլիական» այգի: Ջավախքցի երիտասարդների մոտ գեղեցիկ ավանդույթ է դարձել ոչ աշխատանքային օրերը օգտակար օգտագործելը: Այսօր էլ այդ ավանդույթը պահպանելով նրանք անմոռանալի օր անցկացրին:

Մի քանի ժամ տևած բացօթյա հանգիստը հիանալի առիթ էր թե լիցքաթավելու, միմյանց հետ շփվելու և թե ապագա անելիքներն ու ծրագրերը քննարկելու: Ակտիվ հանգիստ, որտեղ ըստ նախասիրությունների խմբերով տարբեր խաղեր էին խաղում, գնդակից սկսած վերջացարած ամենզվարճալի խաղերով, մի մասը երգում էին, մեկ այլ խումբ ցույց էր տալիս իր դերասանական հնարքները և այլն: Հիշեցնենք, որ ծնունդով ջավախքցի այս երիտասարդներից շատերը միմյանց սկսել են ճանաչել այստեղ` Երևանում, շատ կարճ ժամանակում մտերմացելեն ու կապ են պահում: ՋՈՒՄ- նախագահ Էդգար Չախոյանը ուրախությամբ փաստեց այն հանգամանքը, որ Ջավախքցի ուսանողները մեկը մյուսից տաղանդվոր է և ունակ են համախմբվելու յուրաքանչուր հետաքրքիր, ուսանելի, հայրենանվեր ու ազգային գաղփարների շուրջ: Է. Չախոյանը նաև օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ու շնորհավորեց աշխատողներին իրենց միջզգային օրվա` մայիսի մեկի կապակցությամբ:

Մնացած լուսանկարները:

Աղունիկ Հովհաննիսյան, Ջավախք Մեդիա, Երեւան-Ախալքալաք