Անկախության տոնին նվիրված տոնակատարությունների նախապատրաստությամբ պայմանավորված մայիսի 26-ին Թբիլիսիում երթևեկությունը կսահմանափակվի

Անկախության տոնին նվիրված տոնակատարությունների նախապատրաստությամբ պայմանավորված մայիսի 26-ին Թբիլիսիում երթևեկությունը կսահմանափակվի

Անկախության տոնին նվիրված տոնակատարությունների նախապատրաստությամբ պայմանավորված մայիսի 26-ին Թբիլիսիում երթևեկությունը կսահմանափակվի ։ Այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ պարեկային ոստիկանությունը:
«Մայիսի 23-ին՝ ժամը 24:00-ից, ամբողջությամբ սահմանափակվելու է Ազատության հրապարակում և Ռուսթավելիի պողոտայից մինչև Առաջին Հանրապետության հրապարակ։ Նաև Ռուսթավելի պողոտայի բոլոր փողոցներով սահմանափակվելու է երթևեկությունը։
Մայիսի 25-ին՝ ժամը 24:00-ին, Առաջին Հանրապետության հրապարակն ամբողջությամբ փակ կլինի.
Տրանսպորտային միջոցները Մերաբ Կոստավա և Սանապիրո փողոցների ուղղություններով կկարողանան շարժվել Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով ։
Մթածմինդայից երթևեկությունը հնարավոր կլինի Ասաթիանի փողոցով Գորգասալի հրապարակի ուղղությամբ։ Նաև Կոտե Աբխազիայի փողոցում (նախկին Լեսելիձեի փողոց) շարժվող հոսքը կկարողանա շարունակել շարժվել Սիլվեր փողոցով՝ Բարաթաշվիլի փողոցի ուղղությամբ։
Երթևեկությունն արգելված է նաև Բարաթաշվիլի փողոցի թեքահարթակի վրա՝ աջ ափից։ Տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Վախթանգ Գորգասալի փողոցի ուղղությամբ. Բարաթաշվիլիի ներքևից շարժվող մեքենաները Բարաթաշվիլի կամուրջն անցնելուց հետո կշարժվեն միայն Արդարադատության տան մոտ գտնվող թեքահարթակի վրա՝ աջ ափի ուղղությամբ։
Մթածմինդայի ուղղությամբ շարժվող մեքենաները կշարժվեն Պետրե Մելիքիշվիլի, Սիմոն Ջանաշիա, Իվանե Թարխնիշվիլի և Թամար Չովելիձե փողոցներով, որտեղից էլ կշարունակեն շարժվել Չոնկաձե փողոցի ուղղությամբ։
Նաև Իլիա Ճավճավաձեի պողոտայից հաջորդ հոսքը կկարողանա շարունակել երթևեկությունը՝ անցնելով Պետրե Մելիքիշվիլի և Մերաբ Կոստավա փողոցներով՝ ափի ուղղությամբ։
Պարեկային ոստիկանության բաժնի ծառայողները երթևեկության անվտանգությունն ապահովելու և ուշացումներից խուսափելու համար կկարգավորեն տրանսպորտային միջոցների հոսքը։ Անհրաժեշտության դեպքում պարեկային տեսուչները վարորդներին տեղեկատվություն կտրամադրեն նաև այլընտրանքային երթուղիների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պարեկապահակային վարչությունից հայտնում են, որ մայիսի 27-ից՝ միջոցառման համար նախատեսված դեկորացիայի ապամոնտաժումից հետո, սահմանափակումներն ամբողջությամբ կվերացվեն և երթևեկությունը կվերականգնվի:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։

Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության ոստիկանության  բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, ձերբակալել են երկու անձի ՝ Ս.Պ. 1954  թվականի ծնունդ եւ Ա.Մ.-ին 2001 թ.  ծնունդ։ Ձերբակալվածները մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրանակացված խուլիգանության մեջ:

Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում: Հետաքննությամբ պարզվել է, որ մարտի 26-ին մեղադրյալները կրակոցներ են արձակել Ախալքալաքի «Gold» սրճարան-բարի շրջակա տարածքում:

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236 -3 -3 3-րդ և 4-րդ հոդվածներով, ինչպես նաև նույն հոդվածի 239 -2-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և -3 3 հոդվածներով։

 

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

Հունվարի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, Պաշտապանության նախկին նախարար, գեներալ Դավիթ Թևզաձեն, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ։

Ողջույնի իր խոսքում Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը ներկայացրեց օրվա խորհուրդն ու Հայոց զինուժի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հայոց բանակի կազմավորման գործընթացին ու դրա անցած ուղուն։ Խոսելով հայ-վրացական դարավոր զինակցության մասին՝ բանախոսը, մասնավորապես անդրադարձավ պատմական այն դրվագներին, որտեղ հայերն ու վրացիները համատեղ ուժերով են պայքարել օտար զավթիչների դեմ՝ հանուն իրենց ազատության։

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր ելույթում ընդգծեց հայ և վրացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխգործակցության կարևորությունը՝ դրանում շեշտելով ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության։ Նախարարը, անդրադառնալով հայ-վրացական բարեկամությանը, մատնանշեց, որ Հայաստանը մշտապես դիտարկվում է որպես բարեկամ երկիր։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր շնորհավորական խոսքում նշեց այն կարևոր դերակատարությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը երկրի անվտանգության պահպանման ուղղությամբ։

Վրաստանում ռազմադիվանագիտական կորպուսի դուայեն, Չեխիայի ռազմական կցորդ Շտեֆան Գրիվալսկին հաջողություն մաղթեց ՀՀ Զինված ուժերին իրենց ամենօրյա գործունեության մեջ՝ համոզմունք հայտնելով, որ հայ զինվորականության մերօրյա սերունդը մշտապես հավատարիմ կլինի նախնիներից ժառանգած պատմական հարուստ ավանդույթներին։

Ելույթներին հաջորդեց պաշտոնական հյուրասիրություն՝ հայկական և վրացական երգ ու պարի ուղեկցությամբ:

Վրաստանի Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Ախալցխայում

Ախալցխայում Վրաստանի Անկախության  26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները սկսվեցին մարտական տեխնիկայի ցուցահանդեսից: Այն մեկնարկեց առավոտյան ժամը 8:00-ից եւ տևեց  մինչև երեկոյան 17:00-ն: Ռաբաթիի բերդի տարածքում ներկայացված էր տեղի նկարիչների, արհեստագործների եւ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդեսը:

Տոնի առիթով տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Երազում կորցրած գլխարկի պատմություն» ներկայացումը: Անցկացվեցին մրցումներ տարբեր մարզաձեւերում այդ թվում ըմբշամարտ, շախմատ, նարդի և բազկամարտ: Քաղաքում կազմակերպվեց հեծանվորդների մրցույթ ինչպես նաեւ մոտոցիկլիստների կողմից պատրաստված ցուցադրություն:

Ախալցխայի Մոտո ակումբի տնօրեն Արթուր Բալասանյանի խոսքերով իրենք օրվա առիթով քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեցին պատվոգրով:

Այս ամենի հետ մեկտեղ կազմակերպված էր նաև ազգային իրերի (գորգեր, զենք, կավե իրեր, լապտերներ) ցուցահանդես-վաճառք: Մանուկների համար գործում էր հատուկ ժամանցի տարածք, որտեղ անցկացվեցին տարբեր մրցույթներ: Բերդի ամբողջ տարածքը առանց տոմսի բաց էր բոլոր ցանկացողների համար:

Տոնական օրը եզրափակվեց Գալահամերգով: Համերգի ավարտին տեղի ունեցավ տոնական հրավառություն: