Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսը
Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: «Գյուղի վրա սկսեցին կրակել մոտավորապես երեկոյան ժամը 9-ից: Մոտ 2 ժամ գնդակոծեցին, հիմնականում ՊԿ և ԴՇԿ տիպի գնդացիրներից: Կրակում էին նաև գյուղի ուղղությամբ»,- նշեց համայնքապետը: Նարեկ Սահակյանի խոսքով, մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չկան,…