Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան

Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: 

 

«Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին: ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները:

 

Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- գրել է Բեգլարյանը:

Ախալցխայում 20 օրից ավելի դադարեցված է վթարային շենքի վերականգնման գործընթացը

Ախալցխայում 20 օրից ավելի դադարեցված է վթարային շենքի վերականգնման գործընթացը




Ինչո՞ւ են դադարեցվել Ախալցխայի Ռուսթավելի փողոցում պայթյունից վնասված շենքում վերականգնողական աշխատանքները։ Այս թեմային հերթական անգամ վերադարձանք այն բանից հետո, երբ տան բնակիչները դիմեցին մեզ։

Փետրվարի 21-ին ընկերության տնօրենը հայտարարեց, որ կասեցումը ժամանակավոր է նյութերի բացակայության պատճառով։ Այդ օրվանից անցել է 18 օր, սակայն ընկերությունից դեռ մեզ ասում են, որ դեռ սպասում են շինանյութերին։

Վերականգնման ձգձգման մասին հարցրինք նաև Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին։

Քաղաքապետի խոսքերով իրենք ցանկանում են բերել շինարարներին, ովքեր աշխատել են նախագծի վրա, որպեսզի հետագայում շենքը ստուգեն եւ այն ամբողջովին անվտանգ դարձնեն բնակիչների համար վերականգնումից հետո:




Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:

Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։

Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ:

Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ:

ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծանր վիրավորվածներից մեկը ազգությամբ հայ է

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծանր վիրավորվածներից մեկը ազգությամբ հայ է

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծանր վիրավորվածներից մեկը, ով գտնվում է կոմայի մեջ ազգությամբ հայ 46-ամյա Դավիթ Գրիգորյանն է։ Այս մասին տեղեկությունը տարածել է Rustavi 2հեռուստաընկերությունը։

Ընտանիքը Դավիթ Գրիգորյանին գտնվելու վայրը եւ նրա հետ կատարվածը իմացել է երեք օր անց հիվանդանոցի բժշկի զանգից։ Նա գտնվում է տարածաշրջանային հիվանդանոցում: Այդ ժամանակ նրա վիճակը ծանր էր ու  նա կյանքի եւ մահվան պայքար էր տալիս:

Փամփուշտը կոտրել է նրա գանգը եւ վնասել ուղեղը։

Օգոստոսի 20-ին Սամցխե-Ջավախքը կունենա նոր նահանգապետ

Օգոստոսի 20-ին Սամցխե-Ջավախքը կունենա  նոր նահանգապետ

Օգոստոսի 20-ին Վրաստանի վարչապետը  կներկայացնի նոր նահանգապետներին: Այս   մասին  Մամուկա Բախտաձեն հայտարարեց նախօրեին կառավարության նիստից առաջ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին  5 նահանգապետի հեռացրին իրենց զբաղեցրած պաշտոններից:  Նրանց շարքում էր նաեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետը:

Ախալքալաքում մահացած հայտնաբերված 20-ամյա աղջկա հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին

Ջավախքի Ախալքալաք քաղաքը գյուղերի հետ կապող  «Թումասի» ճոճվող կամրջի տակ մայիսի 29-ին մահացած հայտնաբերված 20-ամյա Աիդա Ուզունյանի հարազատները չեն հավատում աղջկա ինքնասպանության վարկածին: NEWS.am-ի հետ զրույցում աղջկա հարազատներից տիկին Ն.-ն  նշեց, որ համոզված են, որ աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Թե ովքեր եւ ինչ պատճառներ ունեին աղջկան սպանելու, հարազատները չեն կարող ասել:

«Մեր երեխան ոչ մի պատճառ չուներ ինքնասպանություն գործելու, համոզված ենք, որ նրան սպանել են: Եկան իրավապահները, առանց նորմալ ուսումնասիրելու, միանգամից հայտարարեցին՝ ինքնասպանություն է»,-ասաց տիկին Ն-ն:

Նշենք, որ Աիդա Ուզունյանին միչեւ մահացած հայտնաբերելը, որոնում էին որպես անհետ կորած: Նրան հողին են հանձնել այսօր: 20-ամյա աղջկա մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ Ինքնասպանության հասցնելը: