Օմբուցմենի գրասենյակի ներկայացուցիչները Ախալցխայում անցկացրին մոնիտորինգ ազգային փոքրամասնությունների խնդիրների շուրջ

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների գծով ներկայացուցիչները մի շարք անկախ փորձագետների հետ միասին հունիսի 6-ին մոնիտորինգ իրականացնելու նպատակով այցելեցին Ախալցխա: Ախալցխայում տվյալ խմբի անդամները հանդիպումներ անցկացրեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեյի հետ, ինչպես նաեւ հանդիպեցին տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ քաղաքական կուսակցությունների անդամներին: Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Դեմոկրատ Մեսխերի միությունում…

Read More

ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ

Հատկապես վերջին տարիներին իմ մշտական ուղեկիցն է այն միտքը, որ պետք է գրի առնել մեր մանկության հիշողությունները՝ մեր մեջ անթեղված բազմաթիվ դեպքեր ու դեմքեր, պատկերներ, որոնք գրի չառնելու դեպքում կանգնելու են անհետ կորչելու վտանգի առջև: Իսկ հիշողությունը մեր պատմությունն է, առանց որի առաջ գնալը պարզապես անհնար է: Իմ մանկության հիշողություններն սկզիբ են առնում 1990-ականների սկզբներից,…

Read More

Իսպանական Սուեկան ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանությունը Իսպանական Սուեկան ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանությունը

Իսպանական Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Սուեկան դարձել է իսպանական 28-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը: Ավելի վաղ իսպանական ևս 2 քաղաք՝ մայիսի 3-ին Կույերան և ապրիլի 28-ին Վիլյենան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ հանցանքը դատապարտած քաղաքների ցանկը:

Read More
ՋԱՀ-ը՝  ընթերցման օլիմպիադայի աջակից

ՋԱՀ-ը՝ ընթերցման օլիմպիադայի աջակից

Հայաստանի ազգային գրադարանում «Անտարես» մեդիա հոլդինգի նախաձեռնությամբ հերթական անգամ տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա», որին արդեն 3 տարի շարունակ աջակցում և խրախուսական նվերներ է տալիս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Այս տարի ժյուրիի անդամների կազմում էր նաև ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, ով իր շնորհավորական խոսքում կարևորեց նմանատիպ մրցույթների պարբերաբար կազմակերպումը և, հանձնելով խրախուսական նվերներ, նշեց, որ…

Read More

    Հարավային Կովկասի երեք երկրները բացարձակապես տարբեր աշխարհքաղաքական ռազմավարություններ ունեն

    ԱՄՆ-ն Հարավային Կովկասում ունի կարեւոր, բայց ոչ կենսականորեն կարեւոր շահեր, այդ թվում տարածաշրջանային կայունությունը, սառեցված հակամարտությունների վերսկսման կանխումը, ժողովրդավարական վերափոխումների աջակցությունն ու կառավարման բարելավումը, նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջազգային ինտեգրումը։ Այս մասին ասվում է «ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում» ընդարձակ զեկույցում, որը ներկայացրել են Կարնեգի հիմնադրամի վերլուծաբաններ Եվգենի Ռումերը, Ռիչարդ Սոկոլսկին ու Պոլ Ստրոնսկին։ «Վերջին…

    Read More

    Այսօր մեկնարկեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակի վերականգման աշխատանքները

    Այսօր մեկնարկեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակի վերականգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնելու համար պետության կողմից հատկացվել է 103000 լարի։ Հայտարարված մրցույթի արդյունքում շինարարական աշխատանքները կատարելու իրավունք ձեռք է բերել անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը։ Վերջինիս խոսքերով աշխատանքները շարունակվելու են 2 ամիս, որի ընթացքում պետք է եկեղեցու բակի ասֆալտը փոխարինեն սալահատակով, վերականգնեն եկեղեցու բակի պարիսպները և վերագործարկվի շատրվանը։…

    Read More

      Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա ներկ են լցրել

      Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում անհայտները ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա: Գիշերվա ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը մաքրել է հուշարձանը, հայտնում է Apsny.ge-ն: Ներքին գործերի նախարարությունը դե չի մեկնաբանել կատարվածը, իսկ  ԶԼՄ-ները կապել են միջադեպը ադրբեջանական ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին՝ Ադրբեջանին արտահանձնելու դեպքի հետ:

      Read More

      Ախալքալաքում մահացած հայտնաբերված 20-ամյա աղջկա հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին

      Ջավախքի Ախալքալաք քաղաքը գյուղերի հետ կապող  «Թումասի» ճոճվող կամրջի տակ մայիսի 29-ին մահացած հայտնաբերված 20-ամյա Աիդա Ուզունյանի հարազատները չեն հավատում աղջկա ինքնասպանության վարկածին: NEWS.am-ի հետ զրույցում աղջկա հարազատներից տիկին Ն.-ն  նշեց, որ համոզված են, որ աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Թե ովքեր եւ ինչ պատճառներ ունեին աղջկան սպանելու, հարազատները չեն…

      Read More