Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կփոխանցի Վրաստանին

Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կփոխանցի Վրաստանին


Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կներկայացնի Վրաստանին։

«Նախագահ ֆոն դեր Լեյենը երեկ Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկը, իսկ ես երկուշաբթի կհանձնեմ Վրաստանին ու Մոլդովային։

Պատասխանը կօգնի Եվրահանձնաժողովին նախապատրաստել իր տեսակետները երեք երկրների Եվրամիությանն անդամակցության դիմումի վերաբերյալ, ինչպես պահանջել է Եվրամիության խորհուրդը»,- ասել է Օլիվեր Վարհեյը։

Աղբյուր՝ 1tv.ge:

«Ռոսավիացիան» երկարացրել է երկրի 11 օդանավակայանների թռիչքների արգելքը 06.04.2022 . Միջազգային

«Ռոսավիացիան» երկարացրել է երկրի 11 օդանավակայանների թռիչքների արգելքը
		06.04.2022 . Միջազգային


Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 13-ը։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությանը։

Ընդհանուր առմամբ, սահմանափակումների տակ է հայտնվել Ռուսաստանի 11 օդանավակայան հետևյալ քաղաքներում՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա։

Նախկին սահմանափակումները գործում էին մինչև ապրիլի 7-ը։ Նշվում է, որ ավիաընկերությունները կարող են փոխադրումներ կազմակերպել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք, որից 10-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք, որից 10-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք, որից 10-ը Սամցխե-Ջավախքում։

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 21 620 թեստ, այստեղից 19 218-ը՝ հակագենի արագ թեստով և 2 402-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 4,11%, վերջին 14 օրը –10,92%, վերջին 7 օրը – 7,54%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 639 678 դեպք: Ապաքինվել է ևս 2 831 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 594 011:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 612 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 838 287 պատվաստում, օրական՝ 301:

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 2-ով և կազմել 796

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 2-ով և կազմել 796

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 2-ով և կազմել 796: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 10-ով եւ դարձավ 634-ը:

Կարանտին ռեժիմով կա 2508 մարդ, իսկ հսկողության տակ հիվանդանոցում `300 մարդ:

Վրաստանում 12 մարդ մահացել է կորոնավիրուսից:

Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը

Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը

Այսօր Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը։

Վետերանները, քաղաքացիները, տեղական իշխանության ներկայացուցիչները  հավաքվեցին կենտրոնական տեղադրված հուշարձանի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։

Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ադիգենիի եւ Ախալցխայի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեն, սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, շրջանային վարչության եւ տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ տեղադրեցին հուշարձանի մոտ։

Հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն կատարեց Իվլիտայի Աստվածածնի անվան եկեղոցեւ հոգեւորական հայր Իոհանեն։

 

11 տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը

11 տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը

11 տարի առաջ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը, որ հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։

Այն տևեց 5 օր և ավարտվեց Ռուսաստանի կողմից վրացական տարածքների բռնագրավումով։

Տարելիցի կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում:

Հայտարարությունում նշված է, որ 2019 թվականի օգոստոսի 7-ին 11 տարի է լրացել Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված լայնամասշտաբ ռազմական ներխուժման և Վրաստանի անբաժան շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի/Հարավային Օսեթիայի անօրեն բռնազավթումից հետո:

«11 տարի առաջ, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսմամբ իրականացված ռազմական ագրեսիան ինքնիշխան պետության սահմանները բռնի ուժով փոխելու փորձ էր, որը լուրջ վտանգ է ստեղծել տարածաշրջանի և ողջ եվրոպական համակարգի համար:

Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի կատարել Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված հրադադարի պայմանագիրը և կրկին շարունակում է միջազգային պարտականությունների խախտումը, չնայած միջազգային համադաշնույան մշտական կոչերի:

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջանների դե-ֆակտո բռնագրավման ուղղությամբ, զուգահեռաբար, ձգտում է մեկուսացնել օկուպացված տարածքներում բնակվող մարդկանց մնացած Վրաստանից:

Վրդովմունք է առաջացնում Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում մնացած վրաց բնակչության ազգային հողի վրա ճնշումը:

Առավել ահազանգող են ազգային հողի վրա կտտանքների և սպանության դեպքերը:

Ի պատասխան առկա մարտահրավերներին, Վրաստանի կառավարությունը անկոտրում շարունակում է Ռուսաստան-Վրաստանի կոնֆլիկտի խաղաղ լուծմանն ուղղված քաղաքականությունը:

Վրացական կողմը գնահատում է միջազգային համադաշնության կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, կատարել հրադադարի մասին 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնությամբ ստանձնած պարտականությունները, հարգել Վրաստաանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Արտաքին գործերի նախարարությունը օգտվելով առիթից ցավակցություն է հայտնում 2008 թվականի պատերազմում հերոսաբար զոհված մարտիկների և խաղաղ բնակչության ընտանիքներին և հարազատներին»,- նշված է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Սամցխե-Ջավախքում 11 անձ մեղադրվում է մարմնավաճառության ներգրավման մեջ

Սամցխե-Ջավախքում 11 անձ մեղադրվում է  մարմնավաճառության  ներգրավման մեջ

Ախալցխայում եւ Ախալքալաքում  թուրքական սրճարանների եւ ռեստորանների ժամանակավոր սեփականատերերին բացահայտել են մարմնավաճառության  ներգրավման գործունեության շուրջ:  Ներքին գործերի նախարարության  Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները, վերջի մի շաբաթվա ընթացքում,  հետաքննություն անցկացրեցին 9 Թուրքական սրճարաններում  և 5 ռեստորաններում, որի նպատակն էր ժամանակավոր սեփականատերերի  մարմնավաճառության  ներգրավման  շուրջ տարվող գործունեության բացահայտումը:

Մեղադրյալները Ախալցխայի և Ախալքալաքի ռեստորանների ու սրճարանների 11 սեփականատերերն են:  Մեղադրյալներին սպառնում է երկու տարվա ազատազրկում կամ տուգանք:

Հետաքննության շրջանակներում վերոհիշյալ հաստատություններում աշխատող 63 կանանց  ոստիկանությունները հետաքննեցին որպես վկա:

Տեսանյութերը հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Akhaltskha.Net

Օգոստոսի 11-ը Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրն է

Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:

Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:

Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի և իզուր չէ, որ կար մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը ևս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր…

Հայկ Նահապետը Հայ-Արիական դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային առաջադրանքներ… Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…

Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: