«Հայաստան» համահայկականը 10 նոր ավտոբուս է նվիրել Արցախին կյանքը նաև շրջաններում ակտիվացնելու համար

«Հայաստան» համահայկականը 10 նոր ավտոբուս է նվիրել Արցախին կյանքը նաև շրջաններում ակտիվացնելու համար


Արցախի Քռասնի գյուղ տանող ճանապարհն է: Սպիտակ ավտոբուսը սպասարկում է Քռասնի-Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ երթուղին: Բարձր դասի ավտոբուսը մեկն է այն 10-ից, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրել է Արցախին:
Սեյրան Խաչատրյան (վարորդ) — Հարմարավետությունը նորմալ է, հարմար է, իսկ ահա երթևեկությունը՝ նայած որ ժամին, թե ինչ գծի տակ է, որ ժամի գծի տակ է:
Համահայկականն ավտոբուսները ձեռք է բերել հունահայ համայնքի ֆինանսավորմամբ՝ ասում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) — Պատերազմի ժամանակ քաղպաշտպանության միջոցառումները տրանսպորտի ծառայության միջոցառումներն իրականացնելիս առանց այդ էլ մեծ մաշվածություն ունեցող տրանսպորտային ցանցը դուրս էր եկել շարքից: Եվ օրախնդիր էր նոր, թարմ ավտոբուսներ ունենալը:
Ստեփանակերտում բնակչության կենտրոնացում չունենալու համար գործող Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի երթուղուն ավելացել են նորերը՝ նշում է Խանումյանը:
Հայկ Խանումյան — Վարձով բնակարան գտնելը բավականին դժվարացել էր Ստեփանակերտում: Եվ որպեսզի մարդիկ աշխատանքային մոբիլության հետ կապված, ուսանելու և այլ խնդիրների հետ կապված շատ խնդիրներ չունենան, նպատակահարմար գտանք ավելի ինտենսիվ տրանսպորտային կապը: Այդ նպատակին էր ուղղված նաև Ստեփանակերտին մոտ գտնվող որոշ բնակավայրերի, որոնք մինչև այդ զուրկ էին տրանսպորտից, կամ դադարներով էր տրանսպորտ եղել, նոր ավտոբուսներ հատկացնել՝ ինչպիսիք են Դաշուշենը, Քռասնին, Դահրավը:
Դահրավ-Ստեփանակերտ երթուղային գիծը վերջին տարիներին չէր աշխատում: Խորհրդային տարիներից ժառանգած ավտոբուսով գործը շահավետ չէր՝ ասում է գյուղի 40 տարվա վարորդը: Հիմա երթուղային գիծն աշխատում է նոր ավտոբուսով:
Վիտյա Գասպարյան (վարորդ) — Երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերը՝ օրական մեկ անգամ:
Քաղաքացիները գոհ են հատկապես երեկոյան ժամերի ուղևորափոխադրումներից՝ ասում է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի ավագ երթակարգավարը՝ առանձնացնելով Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Ճարտար-Մարտունի նոր գիծը:
Իգոր Պետրոսյան (Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի ավագ երթակարգավար) — Երեկոյան ժամերի մեքենաներն իրենց համար հարմար են: Հիմա, երբ տեղ-տեղ մարդիկ դժգոհում են, որ աշխատանք չկա, այդ մարդիկ գալիս են աշխատանքի և երեկոյան ժամը 6-ին տեղափոխվում են:
Արցախի կառավարությունը փորձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվերը բաշխել հավասարապես՝ 3-ական ավտոբուս հատկացնելով Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններին և մեկը միայն օգտագործել Ստեփանակերտում:

Տոկաևն արգելել է 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը Ղազախստանից

Տոկաևն արգելել է 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը Ղազախստանից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արգելել է ավելի քան 10 հազար դոլար արժողությամբ արտարժույթի արտահանումը հանրապետությունից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի մամուլի ծառայությունը։

Արգելվում է նաև զտված ոսկու ձուլակտորների և Ազգային բանկի կողմից թողարկված ոսկե ու արծաթե ներդրումային մետաղադրամների արտահանումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 2-ից արգելել էր երկրից 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը։

Մինչ այդ էլ Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որն արգելում էր ռեզիդենտներին արտարժույթ գրանցել արտասահմանյան բանկերի իրենց հաշիվներում:

Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտը հարկային օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական անձի կարգավիճակ է: Ռեզիդենտ են համարվում այն ​​անձինք, որոնք գտնվում են Ռուսաստանում տարեկան առնվազն 183 օր, ինչպես նաև արտերկրում ծառայող զինվորականները և արտասահման գործուղված քաղաքացիական ծառայողները։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10230 նոր դեպք, որից 208-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10230 նոր դեպք, որից 208-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10230 նոր դեպք, որից 208-ը Սամցխե-Ջավախքում։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 7 223 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 48 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 40 504 թեստ, այստեղից 25 251-ը արագ, իսկ 15 253-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 25,26 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,89 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 27,73 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 575 999 դեպք, որից 1 429 763 հիվանդ ապաքինվել է, 15 981-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 804 965 պատվաստում, օրական՝ 3 294։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 252 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 835  անձ:

Երեկ, փետրվարի 22-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 12 101 նոր դեպք, ապաքինվել է 14 764 պացիենտ, մահացել 45 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 11-ով և կազմել 794

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 11-ով և կազմել 794

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 11-ով և կազմել 794: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերականգնված մարդկանց թիվը ավելացավ 19-ով և դարձավ 624:

Կարանտին ռեժիմում կա 4949 մարդ, իսկ հսկողության տակ գտնվող հիվանդանոցում `301 մարդ:

Վրաստանում 12 մարդ մահացել է կորոնավիրուսից:

10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել

10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել

10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել և 10 տարի անց աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը,- այս մասին ահյտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վրաստանի կառավարության վարչությունում վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ ընդլայնված ձևաչափի հանդիպման ավարտից հետո:

«Ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վրաստանում: Վերջին անգամ այստեղ եղել եմ 10 տարի առաջ: Այն ժամանակ կնքվել է Հրադադարի մասին պայմանագիր: Հստակ պահանջել եմ Ռուսաստից զորքը դուրս բերել և իհարկե, 10 տարի անց աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Որքան կկարողանանք, մեր ներդրումը կունենանք այս խնդիրը լուծելու հարցում»,- հայտարարել է Մերկելը:

Աղբյուր՝ 1tv.ge

Վալեի սահմանակետում գտել են 10 կգ չգրանցված ոսկի

Վալեի սահմանակետում գտել են 10 կգ չգրանցված  ոսկի

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության սահմանապահները  «Վալե» անցակետում հայտնաբերել են չգրանցված 10 կգ ոսկի եւ զարդեղեններ։

Վրաստանի սահմանում չգրանցված ու անօրեն կերպով ներկրված ոսկին գտնվել է Հայաստանի քաղաքացի  Ա․Հ․-ի մեքենայում։

Տվյալ  իրերը հետաքննչական աշխատանքներ կատարելու նպատակով հանձնվել են Վրաստանի ֆինանսների հետաքննչական ծառայությանը։ Տեղեկատվությունը նկարի հետ միասին տարածում է Ֆինանսների նախարարության կայքը։

Akhaltskha.Net