
Ախալցխայում տուն էր այրվում
Ախալցխայի Պ. Նաթենաձե փողոցի վրա ժամը 18:00-ին հրշեջ ծառայության կանչ է գրանցվել: Հրդեհը բռնկել է վառարանի ծխնելույզի պատճառով եւ փոխանցվել տան կտուրին ու տանիքին: Այս պահի դրությամբ հրշեջ ծառայության արագ արձագանքման շնորհիվ հրդեհը հանգցվել է: