
Իսպանիայի Արարատ Հայկական Միությունը միանալով աշխարհի բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններին իր աջակցությունն է ցուցաբերում Ջավախքի հայությանը
Վրաստանի Հանրապետության կառավարությանը և բարեկամ վրաց ժողովրդին՝ Իսպանիայի Արարատ Հայկական Միությունից Հարգելի կառավարություն, սիրելի վրացիներ. Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող հակահայ գործողությունները, որոնց միակ նպատակն է՝ սրել հայ-վրացական բարիդրացիական դարավոր հարաբերությունները, ոչ մի տրամաբանական և, առավել ևս, իրավական հիմքեր չեն կարող ունենալ, քանի որ դրանք առաջնորդվում, ֆինանսավորվում և ուղղորդվում են Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար ռեժիմի…