
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՒԱՌՈՒՄ
1896 թ. փետրվարին Ա. Բլրցյանը գրել է. «Տեառնընդառաջի օրը, մեր ժողովուրդը ասում է «Տէրընդէզ», հայոց եկեղեցին, ինչպէս յայտնի է, տօնում է Փրկչի քառասնօրեայ տաճար տարուիլն ու Սիմէօն ծերունուց օրհնուիլը: Ախալքալաքի գիւղերի ժողովուրդն այդ օրուայ յիշատակը ուրիշ կերպ է տօնում: Տեառնընդառաջի նախընթաց երեկոյին բոլոր գիւղացիք շտապում են եկեղեցի գնալ: Այդ օրը եկեղեցի գնալը կատարում են առանձին…