
Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը վերակառուցվելու է
Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը վերակառուցվելու է։ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Վրաստանի ճանապարհային վարչության հետ միասին հատուկ մասնագետների խումբ է ուղարկել Նինոծմինդա, որպեսզի նրանք ուսումնասիրեն միջպետական նշանակության ճանապարհի վիճակը։ Ճանապարհի վերանորոգելու համար արդեն իսկ իրականացվում են հաշվարկներ եւ կազմվում վերանորոգման ծրագրեր։ Akhaltskha.net