
Ապրիլի 2019


Գեւորգ Շուշանյանը հանձնում է բռնցքամարտի մարզասրահը դպրոցի տնօրինությանը
Ախալցխայի բռնցքամարտի մարզասրահի մարզիչ Գևորգ Շուշանյանը պատրաստվում է վաղը հանձնել մարզասրահի տարածքը քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրինությանը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին Թբիլիսիից ժամանակ դատարանի հարկադիր կատարողականի ներկայացուցիչները պայմանավորվել էին դպրոցի տնօրենի և Գևորգ Շուշանյանի հետ, որ մարզասրահը մինչև մայիսի մեկը պետք է հանձնվի դպրոցին։ Այս առիթով Akhaltskha.Net-ը կապ հաստատեց Գեւորգ Շուշանյանի…

ՀՀ դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ
Ապրիլի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը հանդիպում ունեցավ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը շնորհավորեց Նաթիա Թուրնավային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։ Կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տնտեսական հարցերի, մասնավորապես անդրադառնալով էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներին։ Դեսպան Սադոյանը շոշափեց նաև…

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Politik.am-Ամսիներ առաջ հայտնի դարձավ, որ կառավարության նոր կառուցվածքում սփյուռքի նախարարությունը կդադարի գոյություն ունենալ։ Նախարարության փոխարեն վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը և նրա անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր ստեղծվող պաշտոնի մասին։…

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության հայտարարությունը Թբիլիսիում ապրիլի 24-ին տեղի ունեցածի վերաբերյալ
Վրաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների և Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ Վրաստանի Հայ Համայնքի դիմումը. Ապրիլի 24-ը հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Երկար տարիների ընթացքում Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ապրիլի 23-24-ին Վրաստանի hայ hամայնքը ավանդական կերպով բողոքի գործողություններ է անցկացնում՝ Թուրքիային կոչ անելով ճանաչել 1915-23թթ․ կատարած հանցագործությունը։…

Պարի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Ախալքալաքում
Պարի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Ախալքալաքում։ Ախալքալաքի բերդի տարածքում, Ջավախքի հանրային զարգացման ասոցացիան, կազմակերպել էր պարի բաց դաս-միջոցառում, որին Ախալքալաքի և շրջանի տարբեր գյուղերի պարային խմբերի հետ միասին, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, մասնակցեց նաև առաջնորդական փոխանորդության Զարթոնք խումբը։ Բաց դասին ներկա էին Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա…

Աբասթումանի Սբ․ Գեւորգ եկեղեցի (ֆոտո-տեսանյութ)
Աբասթումանի Սբ․ Գեւորգ եկեղեցին սկսել է գործել 1898 թվականից։ Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել է Խրիմյան հայրիկը եւ Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը։

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանութունը։ Այսօր, ապրիլ 26, 2019-ին Լիզպոնի մէջ Փորթուկալի խորհրդարանը որդեգրեց բանաձեւ մը, ճանչնալով Հայկական Ցեղասպանությունը։

Ադրբեջանի պատճառով Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը լուծված է
1.tv-ge-Դավիթ Գարեջիի վանական համալիրի առնչությամբ իրավիճակը լուծված է,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի իշխանությունը կայացրել է փակված անցուղիները բացելու մասին որոշում: «Երբ ստացանք այս տեղեկությունը, մեր ադրբեջանցի գործընկերի հետ կապ հաստատեցինք: Զրուցել եմ իմ գործընկերոջ հետ: Իրավիճակն այս պահի դրությամբ լուծված է: Մեր տեղեկությամբ,…

Հակահայկական ալի՞ք․ Ախալցխայում նույնպես խոչընդոտել են ապրիլքսանչորսյան միջոցառումները
Aliq.ge-Այս տարի Վրաստանում ապրիլքսանչորսյան միջոցառումներն անցան խոչընդոտներով, ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես էլ հայաբնակ այլ շրջաններում: Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը հանգիստ չի անցել նաև Ախալցիխեում: Տեղի ունեցածի մասին «Ալիք մեդիայի» հետ զրուցել է Սամցխե-Ջավախք լրատվական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը. «Ախալցիխեի շրջանի Տավառնի թաղամասում են ապրում թուրք-մեսխեթցիներ, որոնց շրջանում կան նաև ազգությամբ մի քանի ադրբեջանցի…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
2014թ. մարտի 17-ին Վրաստանի` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության և դրա ֆոնի վրա Ջավախքում ենթադրյալզարգացումների մասին հայկական կայքերից մեկում իմ կողմից տված հարցազրույցը և հատկապես նրա (ամենայնհավանականությամբ միտումնավոր) ռուսերեն թարգմանությունը տարաբնույթ շահարկումների տեղիք է տվելսոցիալական ցանցերում և վրացական որոշ կայքերում: Հարցազրույցում բառացիորեն ասվում է հետևյալը. «Վրաստանը իհարկե, իր խնդիրներն ունի և կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց որևէ պարագայաում հայ էթնոսը չիհանդուրժելու թուրքական զորքի գոյությունն այնտեղ, որտեղ ինքն է ապրում` անկախ նրանից, թե այդ տարածքը որերկրի մաս է կազմում»,- նշեց Շիրակ Թորոսյանն ու հավելեց, որ հայկական սեպարատիզմ չի կանխատեսում, ինչպեսոմանք, բայց թուրքական զորքերի ներկայության դեպքում լուրջ ընդվզումն անխուսափելի կլինի»: …) Ինչպես տեսնում ենք, այստեղ անջատողականության կոչ կամ հակավրացական որևէ դրսևորում չկա, և այնփնտրողներն ուղղակիորեն ջուր են լցնում թուրք-ադրբեջանական ջրաղացին և վնասում հայ-վրացականհարաբերությունները` հասարակության, և հատկապես վրացական հանրության շրջանում ինչ-ինչ շահերից ելնելովապատեղեկատվություն տարածելով: Իսկ ես արտահայտել եմ ողջ հայ ժողովրդի տեսակետը. ցեղասպան թուրքի ռազմական ներկայությունը հայերով բնակեցված ցանկացած տարածքում անընդունելի է յուրաքանչյուր հայի համար և այսօր էլ մնում եմ նույն կարծիքին: Վստահ եմ, որ Վրաստանի իշխանությունները ևս մտահոգված են Վրաստանի հայ բնակչության անվտանգությանհարցով: Շիրակ Թորոսյան «Ջավախք» հայրենակցական միության նախագահ ՀՀ ԱԺ պատգամավոր

Իսպանական Միսլատայում տեղակայված Կենաց խաչ հուշարձանի մոտ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Միսլատայում տեղակայված ԿԵՆԱՑ ԽԱՉ հուշարձանի մոտ, որտեղ հավաքված ավելի քան 100 հայեր և իսպանացիներ ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին Եղեռնի զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները՝ Խայմե Բրոնչուդի գլխավորությամբ, ԿՈՆՏԻԳՈ կուսակցության և մի շարք կազմակերպությունների անդամներ։ Միջոցառումը սկսվեց մեկ…

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը Ախալցխայում
Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը, որոնցից մի քանի գյուղերի ներկայացուցիչներ ժողովրդի…

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում
Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հայ և վրացի նկարիչների ստեղծագործությունների՝«Կոմիտասը և վիշտը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։ Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ դեսպանության դիվանագետներ, հասարակական և համայնքային գործիչներ և այլք։ Դեսպանն իր…

Ջահերով երթ Ախալցխայում
Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:…

ՋԱՎԱԽՔՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԻՆԳՈՒՄ
Ապրիլի 16- ից 20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիկ Դավիթ Կվաչաձեի անունը կրող բռնցքամարտի երրորդ մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 80 լավագույն մարզիկներ 7 պետությունից՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Չեխիայից և Վրաստանից։ Վրաստանի կազմում Ջավախքից մասնակցում էին 5 մարզիկ՝ Մինչև 52 կգ քաշային կարգում…

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին հիշում է ննջեցյալներին
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված նջեցյալների հիշատակին: Այս օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր ննջեցյալների համար։ Այս օրը մարդիկ գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Մեռելոցին մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները:

Պանկիսիի կիրճում այս պահին ձերբակալվածներ չկան. Կախաբեր Սաբանաձե
1tv.ge-Ներքին գործերի փոխնախարար, Կախաբեր Սաբանաձեի լրատվությամբ, այս փուլում Պանկիսիի կիրճում տեղի ունեցած իրադարձությունների գործով ձերբակալվածներ չկան: Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Պանկիսիի կիրճում ցույցի մասնակիցներին հանդիպում է փակ դռների ետևում: Հանդիպմանը, տեղացիներից մեկի տանը Գախարիայի հետ միասին ներկա են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին:…

Սուրբ Հարության Պատարագ Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Սուրբ Հարության տոնը մեծ շուքով տոնեցին նաև Ախալցխայի և հարակից շրջանների քրիստոսասեր հայորդիները։ Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Ախալցխայի և հարակից շջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մատուցեց Սրբալույս Պատարագ և ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Եկեղեցին լեփլեցուն էր Աստծո նվիրյալ զավակնեերով։ Սբ․ Պատարագի ավարտին Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․…

Հայաստանից մի խումբ պատգամավորներ այցելեցին Սամցխե Ջավախք
Ապրիլի 20-ից 21-ը Սամցխե Ջավախք այցելեցին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Պատգամավորները Ջավախքում էին գտնվում Ջավախքի Աջակցություն հիմնադրամի հրավերով՝ մասնակցելու Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը: Ապրիլի 21-ին ՀՀ պատգմավորների խումբը Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ այցելեց Ախալցխա : Ախալցխայում պատգամավորները զատկական տօների կապակցությամբ այցելեցին Սբ . Նշան եկեղեցի , ինչպես նաև եղան…

Ախալցխայի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ
Սույն թվականի Ապրիլի 20-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է Ավագ Շաբաթը։ Սա Տիրոջ Հարության նախորդող օրն է երբ մատուցվում է Ճրագալույց Սբ․ Պատարագ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են…

«Երեկոյան Զրույց» Սբ․ Զատիկի նշանակության մասին
«Երեկոյան Զրույց» Սբ․ Զատիկի նշանակության մասին։ Հաղորդման հյուրն է Մխիթարյան միաբանության վարժարանի փոխտնօրեն Գևորգ վարդապետ Սարգսյանը։

Դամալայում հանդիսավոր կերպով բացվեց «Արմաթ»-ի ինժեներական լաբորատորիա
Ապրիլի 20-ին Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Լաբորատորիան բացվեց «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հովանավորությամբ։ Արմաթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես Հայաստանից այնպես էլ Ջավախքի տարբեր շրջաններից։ Պատվավոր հյուրերի շարքում էին երկու երկրներից հրավիրված մի խումբ պատգամավորներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանը։ Ջավախքի ընդհանուր փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը…

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
«Գանձասար».- Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արևելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների և արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915ին, Օսմանեան կայսրության կողմից գործադրված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձևելու որոշում, որի համաձայն, Լիբիայում…

Խավարումը Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Ապրիլի 18-ի երեկոյան Ախալցխայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Մատնության և Չարչարմանը նվիրված ծիսական արարողությունը՝ Խավարումը։ Նույն օրը նախքան խավարումը ըստ եկեղեցական ծիսկակարգի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի էր ունեցել ոտնլվայի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը աշակերտներ հետ։

Տեղեկատվական հանդիպում «Ներգրավվիր բյուջետավորման գործընթացին քո մասնակցությամբ»
Այսօր, քաղաք Ախալցխայի երաժշտական դպրոցում անցկացվեց տեղեկատվական հանդիպում «Ներգրավվիր բյուջետավորման գործընթացին քո մասնակցությամբ»։ Շրջանի բնակիչներին, ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցի եւ հետաքրքրված խմբերի ներկայացուցիչներին քաղաքապետ Զազա Մելիքիձեն, քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ աջակից կազմակերպությունների, USAID-ի քաղաքավարական ղեկավարության նախաձեռնության (GGI) տնօրեն Լեւան Սամադաշվիլին մանրամասն տեղեկությունների հայտնեցին նախագծի մասին։ Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն եւ անցյալ…

Համայնքային ժողով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում
2019 թվականի ապրիլի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների ժողովը: Ժողովն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հավաքը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Զավեն վարդապետ Յազիչյանին: Այնուհետև առաջնորդի…

Ապրիլի 20-ին UFC-ի շրջանակներում ջավախքահայ Արման Ծառուկյանը մենամարտելու է Իսլամ Մախաչևիի հետ
Սիրելի հայրենակիցներ. Սիրով տեղեկացնում եմ որ, ապրիլի 20-ին տեղի կունենա UFC-ի շրջանակներում , մեր լավ ընկեր՝ Ջավախքի արժանի զավակ Արման Ծառուկյանի մենամարտը ընդդեմ Դաղստանի ներկայացուցիչ՝ Իսլամ Մախաչևիի: Ի դեպ Արմանը հանդես է գալու հայկական դրոշի հովանու ներքո: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են ունկնդրել Արմանին հրավիրում ենք Նինոծմինդայի մարզադպրոց ուղիղ հեռարձակմամբ մենամարտը դիտելու: Լրացուցիչ տեղեկության համար…

Հայտարարություն
Սիրելի հայրենակիցներ. Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Անսահման կարեւոր է, որ մեր ժողովրդի համար այս բարդ ու նշանակալից օրը մենք բոլորս լինենք միասին: Ապրիլի 23-ին ժամը 19:30-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած ջահերով երթը: Ապրիլի 24-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունենալիք Պատարագից հետո տեղի է ունենալու…

Պահպանել հայերենը, սովորել վրացերենը․ զրույց ջավախահայության խնդիրների շուրջ
Civilnet.am-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ն այցելել է Վրաստանի հայաբնակ Սամցխե–Ջավախքի շրջան և կարևոր ուղերձներ հղել վրացերեն սովորելու, Վրաստանի քաղաքացիություն ստանալու մասին։ Զուրաբիշվիլիի այցի, շրջանում հայերենի դասավանդման, վրացերենի իմացության մակարդակի մասին ՍիվիլՆեթը զրուցում է Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։ — Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մայրենի լեզվի օրն այցելել է Ջավախք։ Ի՞նչ ուղերձներ է հղել նա, և…
- 1
- 2