
Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնական ներկայացմը
Ապրիլի 5-ինՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հանդիսավորապես տեղի ունեցավ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի բարիգալստյան հանդիսությունը: Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալցիխեի շրջանային ժողովի պատգամավոր Համբարձում Բաբոյանը,…