
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելություն կատարեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունեց նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար: Վրաստանի նախագահ տիկին…