Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հայ և վրացի նկարիչների ստեղծագործությունների՝«Կոմիտասը և վիշտը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ դեսպանության դիվանագետներ, հասարակական և համայնքային գործիչներ և այլք։

Դեսպանն իր խոսքում արժևորեց Կոմիտասի մեծ ավանդն ու գործունեության նշանակությունը հայ երգարվեստի զարգացման և կատարելագործման գործում և շնորհակալություն հայտնեց նկարիչներին՝ հիանալի ստեղծագործությունների համար։

Պատմաբան Ենիք Թադևոսյանը խոսեց Կոմիտասի կենսագրության մասին՝ ներկայացնելով մեծ հայորդու կյանքի հիշարժան դրվագները։ Այս մասին տեղոկանուտ ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Ելույթ ունեցավ նաև Վիրահայոց թեմի առաջնորդը։

Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Սույն թվականին աշխարհասփյուռ հայությունը նշում է հայ մեծանուն  գրող  Հովհաննես Թումանյանի 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի 150- ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում Մարտի 31- ին ցերեկույթ  էր կազմակերպվել նաև Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ  1 հայկական դպրոցում։

Միջոցառմանը հրավիրված էին  հյուրեր  Ախալքալաքի մունիցիպալիտետից, Ռեսուրս կենտրոնից, Սուրբ Խաչ եկեղեցուց,  քաղաքի դպրոցներից և մանկապարտեզներից։ Ցերեկույթին  մասնակցում էին աշակերտներ տարբեր դասարաններից, ովքեր թումանյանական բանաստեղծություններով և երաժշտական իրենց կատարումներով հիացրեցին բոլոր ներկաներին։ Նրանք ներկայացրեցին Անմահ Լոռեցու կյանքն ու ստեղծագործական ուղին, արտասանեցին նրա քառյակներն ու վերջում բեմադրեցին հատված Թումանյանի    «Անուշ»  օպերայից։

Միջոցառման ավարտին շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը և Ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա  Չիվչյանը և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։  Շնորհակալական և շնորհավորանքի խոսքերով հանդես եկավ նաև Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանը։ Նա շնորհավորեց բոլոր ներկաներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և կազմակերպիչնեին շնորհեց պատվոգրեր։

Տնօրենը պատվոգրեր հանձնեց միջոցառման գեղարվեստական մասի պատասխանատու Սուսաննա Գալստյանին, երաժշտական մասի պատասխանատու Գայանե Աղաջանյանին և տեխնիկական մասի պատասխանատու Սերինե Յայլախանյանին։ 

 Սերինե Յայլախանյան