Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Աշակերտները իրենց ելույթով հարգեցին զոհերի հիշատակը եւ գարնան գալուն հետ կապեցին նոր սերնդի վերածնունդը։ Այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Read More
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ

Tert.am-Tert.a 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման…

Read More
Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Ծաղկազարդը

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Ծաղկազարդը

Այս տարի ապրիլի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը: Ծաղկազարդը մեծ պահքի վերջին կիրակին է, այն հիշատակություն է Հիսուս Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելուն: Այս տոնը մեծ շուքով նշվեց նաև Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելություն կատարեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունեց նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար: Վրաստանի նախագահ տիկին…

Read More
Ախալցխայում նշվեց Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը

Ախալցխայում նշվեց Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը

Ախալցխյում ապրիլի 13-ին նշվեց նկարիչ Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը։ Միջոցառման նախաձեռնողը Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործական միությունն էր։ Հյուրերի շարքում էին «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանը եւ ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը։ Միջոցառումը մեկնարկեց Վահրամ Գայֆեճյանի տան մոտ, որտեղ տան պատի վրա ամրացված է նրա հուշաքարը։ Ստեղծագործական միությունն նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրեց մեծ…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի տեղական իշխանության ներկայացուցիչներին

Սալոմե Զուրաբիշվիլին Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի տեղական իշխանության ներկայացուցիչներին

Այսօր Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախքի շրջան։ Նահանգպետարանի շենքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետին, շրջանի պատգամավորներին եւ քաղաքապետերին: Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումը ավարտելով Սալոմե Զուրաբիշվիլին այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող մասնավոր ձեռնարկատիրական ընկերություններ և հանդիպել «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին: Վաղը՝ապրիլի 14-ին նախագահը այցելելու է Ախալքալաք։

Read More
«Երեկոյան Զրույց»  Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցիչ Գագիկ Մկրտչյանի հետ

«Երեկոյան Զրույց» Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցիչ Գագիկ Մկրտչյանի հետ

«Երեկոյան Զրույց» Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցիչ Գագիկ Մկրտչյանի հետ։ Զրույցի հիմնական թեման վերաբերվում է Վրաստանի հայկական դպրոցներին։

Read More
Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Եվ այսպես, Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ Բուրգոսի քաղաքային նիստը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրեց միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագրի հիման վրա, ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր հրապարակեցին, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին…

Read More
3-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացում Ջավախքի Դամալա գյուղում

3-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացում Ջավախքի Դամալա գյուղում

Ապրիլի 20-ին  Սամցխե-Ջավախքի Դամալա գյուղում տեղի կունենա 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը։ ՋԱՀ-ը հրավիրում է բոլորին մասնակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը և «Դամալայի օր» տոնախմբությանը։

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք

Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք

1tv.ge-Սալոմե Զուրաբիշվիլին «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք: Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, նախագահն Ախալքալաքում, տոնական պայմաններում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով: «Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին: Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը…

Read More
Խուլո-Զարզմա ճանապարհաշինությունը սկսվելու է մայիս ամսից

Խուլո-Զարզմա ճանապարհաշինությունը սկսվելու է մայիս ամսից

Խուլո-Զարզմա ճանապարհի նորոգման համար արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է  Վրաստանի շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը Խուլո այցի ժամանակ։ «Այսօր արդեն սկսվել է աշխատանքները, հավաքվել է տեխնիկան։ Սա միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ»,- նշեց Մաիա Ցքիտիշվիլին։ Խուլոյից Զարզմա տանող ճանապարհը 47 կմ է։ Այն նորոգելու համար հատկացված է 110 մլն լարի։ Նոր ճանապարհը…

Read More
Ախալցխայում տեղի կունենա Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում

Ախալցխայում տեղի կունենա Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում

Ախալցխայում ապրիլի 13-ին  տեղի կունենա  Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպում է Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործողների միությունը։ Ժամը 15։00-ին ստեղծագործողների միության գրասենյակից մարդիկ կբարձրանան Վահրամ Գայֆեճանի տան մոտ եւ ծաղիկներ կխոնարհեն նրա հուշատախտակին, որից հետո կվերադառնան ստեղծագործողների միության գրասենյակ եւ կշարունակեն միջոցառումը։  

Read More
Ադրբեջանի ղեկավարությունը ոչինչ չունի՞ ասելու Ղարաբաղի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի ղեկավարությունը ոչինչ չունի՞ ասելու Ղարաբաղի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

Մենք բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ էպահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին ու տրամաբանությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թուրք պատվիրակ Այդին Քամիլի հարցին: Նրա խոսքով, այն ֆորմատը, որի շրջանակներում տեղի են ունենում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի…

Read More
Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը

Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը

Պատգամավորների պալատնապրիլի 10-ին ընդունել է բանաձևը,որով երկրի կառավարությանը կոչ էարվում «պաշտոնապես ճանաչելՀայոց ցեղասպանությունը» ևխնդրին տալ միջազգայինգնահատական։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասինհայտնում էիտալականANSA գործակալությունը։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0դեմ ձայներ, 43 պատգամավորձեռնպահ է մնացել։

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լուիզա Վինտոնի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լուիզա Վինտոնի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնի հետ։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող տարբեր ծրագրերի մասին։ Դեսպան Սադոյանը հետաքրքրվել է, թե Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակն ինչպիսի ծրագրեր է իրականացնում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Լուիզա Վինտոնն իր հերթին խոսել է գրասենյակի գործունեության և սպասվելիք նախագծերի…

Read More
Ախալցխայում նշեցին Անկախության վերականգնման եւ ապրիլի 9-ի զոհերի հիշատակի օրը

Ախալցխայում նշեցին Անկախության վերականգնման եւ ապրիլի 9-ի զոհերի հիշատակի օրը

Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր: Ախալցխայում ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում են…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ համալսարանի ռեքտոր Մակա Բերիձեն։ Հանդիպման շրջանակներում քննարկվեց համագործակցության ավելի խորացման եւ տարբեր ուղղություններով, հատկապես հանրային ծառայության շուրջ փորձի փոխանակման մասին։ Նշվեց, որ ապագայում քաղաքապետարանը ակտիվ ներգրավվելու է ուսանողական  նախաձեռնություններում եւ նախագծերի իրականացման մեջ, շարունակվելու է առաջատար ուսանողների…

Read More
Վրաստանի խորհրդարանը վերջնականապես չեղարկեց դպրոցներում ավարտական քննությունների անցկացումը

Վրաստանի խորհրդարանը վերջնականապես չեղարկեց դպրոցներում ավարտական քննությունների անցկացումը

Վրաստանի հանրային դպրոցներում ավարտական քննությունների չեղարկման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ընդունվել է խորհրդարանում: Տվյալ օրինագծին աջակցել է 80 պատգամավոր, իսկ ութ պատգամավոր դեմ է քվեարկել: Քննությունների չեղարկման օրինագիծը Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստին քվեարկության է դուրս բերվել երկրորդ անգամ, քանզի ապրիլի 5-ի օրինագծի ընդունման համար ձայները չեն բավարարել:  

Read More
Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնական ներկայացմը

Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնական ներկայացմը

Ապրիլի 5-ինՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հանդիսավորապես տեղի ունեցավ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի բարիգալստյան հանդիսությունը: Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալցիխեի շրջանային ժողովի պատգամավոր Համբարձում Բաբոյանը,…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդը ու Սամցխե-Ջավախքի  ընդհանուր առաջնորդական փոխանորդը  այցելեցին վանդալիզմի ենթարկված Ճգնավորի վանք

Վիրահայոց թեմի առաջնորդը ու Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը այցելեցին վանդալիզմի ենթարկված Ճգնավորի վանք

Ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ուխտավորաբար այցելեցին 12-րդ դարի Ճգնավորի վանք, որը ապրիլի 3-ին ենթարկվել էր վանդալիզմի: Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում: Սրբավայրում Գերաշնորհ Սրբազան Հայրն ու Հոգեշնորհ Հայր Սուրբը աղոթեցին…

Read More
Սամցխե-Ջավախքի Պարեկային Ոստիկանությունը ունի նոր ղեկավար

Սամցխե-Ջավախքի Պարեկային Ոստիկանությունը ունի նոր ղեկավար

Այսօր, ապրիլի 4-ին Պարեկային ոստիկանության բաժանմունքի Սամցխե-Ջավախքի հիմնական բաժնի տնօրենի պաշտոնին է նշանակվել Միխեիլ Կալաձեն։ Միխեիլ Կալաձեն նշանակվել  Պարեկային ոստիկանության շրջանի հիմնական բաժանմունքի պաշտոնին Գիորգի Կոնցելաձեի փոխարեն։ Կալաձենին Սամցխե-Ջավախք են տեղափոխել Շիդա Քարթլիի բաժանմունքից։ Նա ունի Ներքին գործերի նախարարությունում աշխատանքի 13 տարվա փորձ։ Միխեիլ Կալաձեն 1978 թվականի ծնունդ է,  ոստիկանության պոլկովնիկ մասնագիտությամբ իրավաբան։ Ներքին գործերի…

Read More
Ռուբեն Սադոյանը ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպանին

Ռուբեն Սադոյանը ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպանին

Ապրիլի 4-ին Վրաստանում ՀՀդեսպան Ռուբեն Սադոյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպան Ժի Յանչիին։ Այս մասին տողեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյաֆ էջից։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-չինական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի դեսպանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը՝ նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցերի շուրջ։

Read More
«Երեկոյան Զրույց» Ծուղրութ գյուղի խնդիրների մասին

«Երեկոյան Զրույց» Ծուղրութ գյուղի խնդիրների մասին

Այսօրվա «Երեկոյան Զրույց» հաղորդումը նվիրված է Ծուղրութ գյուղին։ Հաղորդման ընթացքում խոսվում է գյուղում առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվում նրա պատմությանը։

Read More
«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

Ախալցխայի «Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները այսօր՝ ապրիլի 2-ին հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Երիտասարդները Հայաստանի, Արցախի ու Վրաստանի դրոշներով բարձրացան քաղաքի Մարտա թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցրած խաչքար հուշակոթող եւ ծաղկեպսակ դրեցին խաչքարի մոտ։ Երիտասարդները նաեւ այցելեցին Ախալցխայի Սբ․Նշան եկեղեցի եւ մեկական մոմ վառեցին զոհված ազատամարտիկների հոգիների հանգստյան համար։

Read More
Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Սույն թվականին աշխարհասփյուռ հայությունը նշում է հայ մեծանուն  գրող  Հովհաննես Թումանյանի 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի 150- ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում Մարտի 31- ին ցերեկույթ  էր կազմակերպվել նաև Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ  1 հայկական դպրոցում։ Միջոցառմանը հրավիրված էին  հյուրեր  Ախալքալաքի մունիցիպալիտետից, Ռեսուրս կենտրոնից, Սուրբ Խաչ եկեղեցուց,  քաղաքի դպրոցներից և մանկապարտեզներից։ Ցերեկույթին  մասնակցում էին…

Read More
Ախալցխահայությունը բողոքում է բռնցքամարտի մարզասրահի հնարավոր փակման դեմ

Ախալցխահայությունը բողոքում է բռնցքամարտի մարզասրահի հնարավոր փակման դեմ

Այսօր՝ ապրիլի 1-ին Ախալցխայի թիվ 3 Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցում գտնվող բռնցքամարտի մարզասրահ այցելեցին դատարանի հարկադիր կատարող խմբի անդամները, որոնք մարզիչ Գեւորգ Շուշանյանից պահանջեցին դուրս հանել սպորտային գույքը եւ մարզասրահը հանձնել դպրոցի տնօրենին։ Տեղեկանալով դեպքի մասին մարզասրահի մոտ արագ հավաքվել սկսեցին մարդիկ, ովքեր իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը հայտնեցին մարզասրահի փակման շուրջ։ Լսելով մարդկանց եւ…

Read More