
Դողու Փերինչեքը աբխազներին ներկայացրեց «Սև ծով-Միջերկրական ծով» ռուս-թուրքական ծրագիրը
Ինքնահռչակ Աբխազիայի դեՖակտո էկոնոմիկայի նախարար՝ Ադգուր Արձինբան Թուրքիայում հանդիպել է «Հայրենասիրական կուսակցության» ներկայացուցիչ՝ Դողու Փերինչեքին: «Հայրենասիրական կուսակցությունը» ոչ խորհրդարանային կուսակցություն է, որը առանձնանում է ազգայնական տեսակետներով: «Էխո Կավկազա»-ի լրագրող՝ Վիտալի Շարիան այս հանդիպման վերաբերյալ գրում է. «Դողու Փերինչեքը ներկայացրեց «Սև ծով-Միջերկրական ծով ընկերական ծրագիրը»: Տվյալ ծրագիրը ներառում է հետևյալ կետերը. 1. Թուրքիայի Հանրապետությունը կճանաչի Աբխազիայի անկախությունը…