
Շիրակ Թորոսյանի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովում Ջավախքում կազինոների և ստվերային հասարակաց տների գոյության անթույլատրելի երևույթի մասին
Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի տխուր երևույթի վրա, որը վերջին շրջանում օրեցօր նոր թափ է հավաքում Ջավախքում և դրա մասին խոսվում է նաև ԶԼՄ-ներում: Խոսքս տարատեսակ խաղատների, այսպես կոչված, կազինոների մասին է, որոնք սնկի նման աճում են Ախալքալակում: Այս կազինոների հիմնական հաճախորդները հարևան Արդահանի շրջանի թուրքերն են և երիտասարդ ջավախքցիները,…