
1897 Թ. ՄԱՐՏԻՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀԸ
Ախալցխայի հասարակութիւնը տխրութեամբ լսեց Կարապետ աղա Մութաֆեանի մահուան լուրը: Հանգուցեալը ազնիւ վաճառականի և բարերարի անուն է թողել վաղ ժամանակից և այսօր էլ նոյն անունով 73 տարեկան հասակում կնքեց իւր մահկանացուն: Հանգուցեալը 1829թ. Էրզրումից գսղթում է Ախալցխա, ուր երիտասարդ հասակից նուիրւում է առևտրական գործին և նրա շնորհիւ «Մութաֆեան» առևտրական տունը յայտնի անուն է ձեռք բերում Եւրոպայում,…