Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ 13 400$ գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին Գլենդելում Սփյուռքի Միասնության Հարթակի եւ Գեոպոլիտիկ ակումբի ջանքերով, որպեսզի Ախալցխայում ստեղծվեր երեիտասարդների համար Մարզամշակութային կենտրոն։ Ցավոք, հանգանակված գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար…
