
Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հուլիսյան հաղթական դեպքերից հետո մեր դիրքորոշումն ամրապնդել ենք, որը մի քանի կետերով է արտահայտվում: «Առաջին՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը: Երկրորդ՝ Արցախը…