Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել, կրակել դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ. մանրամասներ Սարուշենի դեպքից

Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել, կրակել դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ. մանրամասներ Սարուշենի դեպքից

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նշելով, որ ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում…

Read More
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում մեկնարկեցին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի դասերը։ Այսուհետ Ծղալթբիլայի պատանիները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և ռոբոտաշինությանը։ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Ծղալթբիլայում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Արմսվիսբանկի և Նորշեն-Ծղալթբիլա Հայրենակցական Բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Read More