Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է «Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է «Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը», նշված է եկեղեցու հայտարարության մեջ: Ըստ Մայր Աթոռի` դա արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի։ «Հակառակ հնչող հայտարարությունների և արդարացումների, որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի այս խնդիրները բարձրաձայնել…
