
Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը օդանավակայանում դիմավորեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Վրաստանի վարչապետի հետ միասին Երեւան է մեկնել նաեւ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: