ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ «Արմենպես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետին դիմավորեց Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։ Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով:…

Read More
Այս ընտրություններում Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 7 թեկնածու

Այս ընտրություններում Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 7 թեկնածու

2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է: Այս անգամ Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 7 թեկնածու: Այսօր հայտնի դարձավ, որ Ախալցխայից Մարիամ Գուլիաշվիլին քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի Հայրենասերների դաշինքից: Քաղաքապետի թեկնածուներ առաջադրվել են իշխող կուսակցության, «Միացյալ Ազգային Շարժման», «Եվրոպական Վրաստանի», «Լելոյի», «Ազատ Վրաստանի» և «Վրաստան» կուսակցության կողմից:

Read More
Այսօր Արցախի անկախության հռչակման 30 ամյակն է

Այսօր Արցախի անկախության հռչակման 30 ամյակն է

Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է Հանրապետության օրը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը։ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը, նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով՝ «այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում»: Ցավակցելով պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին` նախագահը շեշտել…

Read More
Հայաստանը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է. «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական…

Read More
Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է -Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ՝ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է -Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ՝ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը

Այսօր` օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, 2018-2019թթ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ՝ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը։  Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը հազիվ 41 տարեկան էր։

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպել է Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Կալինդրայի հետ

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպել է Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Կալինդրայի հետ

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպել է Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Կալինդրայի հետ:Նահանգապետը և դեսպանը քննարկել են Լիտվա-Վրաստան համագործակցության և բարեկամության վերաբերվող հարցեր:Անդրադարձ է կատարվել դեսպանության և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի միջև մշակութային համագործակցության զարգացմանը: Բեսիկ Ամիրանաշվիլին պատրաստակամություն  հայտնեց աջակցել դեսպանատան մշակութային նախաձեռնություններին, իսկ դեսպանը շնորհակալություն հայտնեց նահանգապետին նախկին աջակցության համար: Հանդիպումն անցկացվել է պետական ​​ներկայացուցչի վարչակազմում,…

Read More
Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ, որում բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդիրը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար…

Read More
Շնորհավորում ենք Հայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովին եւ նոր ձեւավորված կառավարությանը ընտրություններում ժողովրդի վստահությունը ստանալու համար

Շնորհավորում ենք Հայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովին եւ նոր ձեւավորված կառավարությանը ընտրություններում ժողովրդի վստահությունը ստանալու համար

Այս տարվա օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում իր աշխատանքը սկսեց 8-րդ գումարման ազգային ժողովը, որը ձեւավորվել էր արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ աշխատանքներ են իրականացվել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար, ինչի շնորհիվ հնարավորին է դարձել արդար ընտրությունների անցկացումը։ Արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումով իրականություն է դարձել հայ ժողովրդի կարեւոր երազանքներից մեկը՝ ունենալ…

Read More
Բաքվի նոր օպերացիա՞ն Թբիլիսիում. հայ-վրացական ռազմավարական հրամայականը

Բաքվի նոր օպերացիա՞ն Թբիլիսիում. հայ-վրացական ռազմավարական հրամայականը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մահացած են գտել հայտնի բլոգեր-լրագրողի, որը Ալիևի և նրա ռեժիմի քննադատների շարքից էր: Առայժմ տարվում է քննություն և ժամանակը ցույց կտա, թե ինչ կպարզեն Վրաստանի իրավապահները: Սակայն, տեղի ունեցածը ունի «չպարզված» մի աղմկոտ նախադեպ: Մի քանի տարի առաջ էլ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնից Ալիևը առևանգեց և Բաքու տեղափոխեց ու դատապարտեց մեկ այլ ընդդիմադիր…

Read More
Հնարավոր է Թուրքիան հետին մտքեր ունի մաքսակետի վայրի հետ կապված, կարծում եմ՝ Վրաստանն առողջ որոշում կկայացնի. Թորոսյան

Հնարավոր է Թուրքիան հետին մտքեր ունի մաքսակետի վայրի հետ կապված, կարծում եմ՝ Վրաստանն առողջ որոշում կկայացնի. Թորոսյան

Հուլիսի սկզբին վրացական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Թուրքիան ցանկություն է հայտնել Վրաստանում մաքսակետը Կարծախից տեղափոխել Ախալքալաք: Ըստ հրապարակումների՝ հուլիսի 7-ին՝ Վրաստանում տեղի ունեցած վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի հանդիպման ժամանակ, Թուրքիայի առեւտրի փոխնախարար Ռիզա Թունա Տուրագայն ասել է, որ կցանկանային Ախալքալաքում իրականացնել մաքսային բոլոր տեսակի ընթացակարգերը, քանի որ տարածքային առումով դրա հնարավորությունը այնտեղ կա: Նա նաեւ…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել ախալքալաքցի երիտասարդին դանակահարած անձանց

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել ախալքալաքցի երիտասարդին դանակահարած անձանց

Հուլիսի 3-ին Աջարիայում ազգային հողի վրա հարձակման են ենթարկվել մի խումբ անչափահաս ախալքալաքցիներ, ինչի արդյունքում երիտասարդներից մեկը դանակահարվել է եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Հայ երիտասարդների վրա հարձակվողները դանակով վիրավորել են նաեւ օգնության հասած ոստիկանին, ով եւս հոսպիտալացվել է։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահից հետո, երբ մի խումբ չափահաս անձինք (հավանաբար ադրբեջանցիներ) մոտեցել են…

Read More
Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա, ինչի հետեւանքով երիտասարդներից մեկը դանակահարվել է։ Նախնական տվյալներով երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա վիրահատությունից հետո 4-5 օր մնալու է հիվանդանոցում բժիշկների խնամության ներքո։ Ինչպես Akhaltskha.net-ին պատմեց Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկը դեպքը տեղի է ունեցել երեկ։ Նրա խոսքերով 5-6 չափահաս ազգությամբ ադրբեջանցի մոտեցել են մարդատար…

Read More
Հայ գերիների վերադարձի հարցում միջնորդությունը Վրաստանի քաղաքականության հաղթանակն է. Ղարիբաշվիլի

Հայ գերիների վերադարձի հարցում միջնորդությունը Վրաստանի քաղաքականության հաղթանակն է. Ղարիբաշվիլի

Մեր քաղաքականության առանցքային հաղթանակը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման մասին համաձայնության ձեռքբերումն է, որը հնարավոր դարձավ Վրաստանի միջնորդության եւ ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ տարեկան զեկույց ներկայացնելով խորհրդարանին, գրել է Aliq.ge-ն: Նրա խոսքով՝ ռազմագերիների վերադարձը աննախադեպ իրադարձություն էր, որն ընդգծում է Վրաստանի առանձնահատուկ դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:…

Read More
Ջավախքը և Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ջավախքը և Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Սիրելի հայրենակիցնե՛ր, 2021թ. հունիսի 20-ին Հայաստանի Հանապետությունում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները, վստահաբար, կոչված են հանգուցալուծելու Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը և ապահովելու երկարատև կայունություն: Ջավախքցիներն էլ, անկասկած, մտահոգ են Մայր հայրենիքի հոգսերով ու դժվարություններով, սակայն թերևս ճիշտ կլիներ Ջավախքը զերծ պահել Հայաստանի ներքաղաքական ինտրիգներից, իսկ հայաստանաբնակ ջավախքցիներն էլ որպես ՀՀ քաղաքացիներ, ընտրություններում իրենց…

Read More
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ:  Համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.  «Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և…

Read More
Հանդիպում Լիտվայի դեսպան պրն. Անդրիուս Կալինդրայի եւ Լիտվայի Ազգային փոքրամասնությունների նախարարության ներկայացուցիչ տիկին Վիդա Մոնտվեդայտեի հետ

Հանդիպում Լիտվայի դեսպան պրն. Անդրիուս Կալինդրայի եւ Լիտվայի Ազգային փոքրամասնությունների նախարարության ներկայացուցիչ տիկին Վիդա Մոնտվեդայտեի հետ

Այսօր Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ Լիտվայի դեսպան պրն. Անդրիուս Կալինդրայի եւ Լիտվայի Ազգային փոքրամասնությունների նախարարության ներկայացուցիչ տիկին Վիդա Մոնտվեդայտեի հետ, որին ներկա էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ելույթներ ունեցան ինչպես հասարակական սեկտորի ներկայացուցիչները, այնպես էլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Ներկաները մանրամասն ներկայացրին Սամցխե-Ջավախքում բնակվող հայերին հուզող բազմաթիվ խնդիրներ։ Հյուրերը…

Read More
Թուրքիան ու Ռուսաստանը երկրորդ կյանքն են փորձում տալ Սյունիքի մասով Լենին-Աթաթուրք ծրագրին

Թուրքիան ու Ռուսաստանը երկրորդ կյանքն են փորձում տալ Սյունիքի մասով Լենին-Աթաթուրք ծրագրին

Մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը խախտելով Հայաստանի պետական սահմանը խորացել են մոտ 3 կմ, իրենց ենթակայության տակ առնելով Սյունիքի լեռներում գտնվող Սեւ լիճը։ Հայաստանի իշխանությունները խուսափելու համար վտանգավոր լարվածությունից եւ Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական բախումից առայժմ հիմնականում դիմել են միայն դիվանագիտական մեթոդների, տեղյակ պահելով դաշնակից եւ բարեկամ պետություններին կատարվածի մասին։ Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի անդամ, պայմանագրի համաձայն…

Read More
Սյունիքյան ճշմարտության պահը. լյուստրացիա հայկական ձեւով

Սյունիքյան ճշմարտության պահը. լյուստրացիա հայկական ձեւով

Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Սեւ լճի հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը 3,5 կմ խորությամբ Հայաստանի սուվերեն տարածք աննախադեպ լարվածություն ստեղծեց, դարձնելով այն միջազգային դիվանագիտության օրակարգի հարց։ Պաշտոնական Երեւանը տասնամյակներով «հավաքած» երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով բոլոր միջազգային պայմանագրերը դրել է շարժման մեջ՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՀԿ։ Սակայն, խնդիրը մնում է չլուծված։ Այս ընթացքն ակամայից նաեւ դարձավ Հայաստանում երեսունամյա…

Read More
Սամցխեի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին ժամանել է Բորժոմի ՝ հանդիպելու ցուցարարներին

Սամցխեի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին ժամանել է Բորժոմի ՝ հանդիպելու ցուցարարներին

Սամցխեի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին ժամանել է Բորժոմի ՝ հանդիպելու «Բորժոմի» հանքային ջրի շշալցման երկու գործարանների աշխատողների հետ, ովքեր արդեն երկրորդ օրն է գործադուլ են հայտարարել և ցույց են անցկացնում: Անտոն Օբոլաշվիլին ասաց, որ գործադուլավորների և ընկերության ղեկավարության միջև կան հաղորդակցման խնդիրներ, և անհրաժեշտ են բանակցություններ: «Ես հավատում եմ, որ այստեղ կան հաղորդակցման խնդիրներ, և այս…

Read More
Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի…

Read More
Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը օդանավակայանում դիմավորեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը օդանավակայանում դիմավորեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Վրաստանի վարչապետի հետ միասին Երեւան է մեկնել նաեւ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Read More
Սամցխե-Ջավախքում միայն 2 թափուր տեղ է մնացել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

Սամցխե-Ջավախքում միայն 2 թափուր տեղ է մնացել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

Սամցխե-Ջավախքում միայն 2 թափուր տեղ է մնացել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար, երկուսն էլ Ախալքալաքում: Այլ քաղաքապետարաններում թափուր տեղեր չկան: Ըստ «Էվեքս Ախալցխա» կլինիկայի մենեջեր Բեսո Բուրջալիանիի ՝ պատվաստումներն իրականացվում են շաբաթը 4 օր: Չնայած ցանկությանը կլինիկան չունի բավարար թերապևտներ, ուստի նրանք չեն կարող պատվաստումների մեկ լրացուցիչ օր ավելացնել: Բուրջալիանին ասում է, որ Աստրազենեկայի պահանջարկը քիչ…

Read More
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է «Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է «Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է «Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը», նշված է եկեղեցու հայտարարության մեջ: Ըստ Մայր Աթոռի` դա արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի։ «Հակառակ հնչող հայտարարությունների և արդարացումների, որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի այս խնդիրները բարձրաձայնել…

Read More
Շնորհակալական նամակ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանին

Շնորհակալական նամակ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանին

Մեծարգո տիկին Դեսպան, ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայությունը հիշում էր 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ ողբերգությունից անցել է 106 տարի, սակայն մինչ օրս Թուրքիան մերժում է ընդունել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, ինչը նշանակում է, որ այսօրվա Թուրքիան եւս հանցակից է անցյալում կատարված ցեղասպանությանը։ Ասենք…

Read More
Ապրիլի 24-ը Ախալցխայում (վիդեո-ֆոտո)

Ապրիլի 24-ը Ախալցխայում (վիդեո-ֆոտո)

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության…

Read More
Ջահերով երթ Ախալցխայում  (ֆոտո-վիդեո)

Ջահերով երթ Ախալցխայում (ֆոտո-վիդեո)

Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով  երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:…

Read More
Վաղը Վրաստանի կառավարությունը կքննարկի երկրում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու հարցը

Վաղը Վրաստանի կառավարությունը կքննարկի երկրում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու հարցը

Վաղը Վրաստանի կառավարությունը կքննարկի երկրում լրացուցիչ սահմանափակումները: Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով ՝ վարչապետի հրավերով տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ լրացուցիչ կանոնակարգեր: Նրա խոսքով, երկրում համաճարակաբանական իրավիճակը բավականին բարդ է: Առաջին հերթին դիտարկվելու են բնակչության շարժունակությունը նվազեցնելու միջոցառումներ: Հնարավոր են նաև գործարար միջավայրի սահմանափակումները:

Read More
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության…

Read More
Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցոման

Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցոման

Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցուման։ Այս տեղեկատվությունը հաստատում է Բորժոմի կրթական կենտրոնը։ Այսօր Սամցխե-Ջավախքում երկու դպրոց անցավ հեռավար ուսուցման `կորոնավիրուսով ուսուցիչների վարակվելու պատճառով, որոնք աշխատում են Ադիգենիի, Արալիի և Ախալցխայի թիվ 1 հանրակրթական դպրոցները: Տեղեկությունը հաստատում են դպրոցների տնօրենները: Արալիի դպրոցի տնօրեն Մարո Չխիթունիձեն մեզ հետ զրույցում ասաց, որ հեռավար…

Read More