
Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատրյանը ստանձնեց լիազորությունները
Ազգային ժողովի հատուկ նիստում 62- ամյա Վահագն Խաչատրյանը երդմամբ ստանձնեց Հայաստանի հինգերորդ նախագահի պարտականությունները։ Հանդիսավոր նիստն անցկացվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Վեհամոր Ավետարանի և Հայաստանի Սահմանադրության մայր օրինակի վրա Խաչատրյանը երդվեց հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը․ — «Իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել…