85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը		23.03.2022 . Միջազգային

85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը 23.03.2022 . Միջազգային

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ Օլբրայթը 85 տարեկան էր: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որ գտնվում էին ինքնաթիռում` Եվրոպայի ճանապարհին, տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին: Օլբրայթը եղել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության առաջին կին ղեկավարը. այս պաշտոնին նա եղել է 1997-2001 թթ.:

Read More
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը՝ հայտնում են դեսպանությունից: «Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում…

Read More
Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում տանիքներ և ծածկեր են փլուզվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում տանիքներ և ծածկեր են փլուզվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է…

Read More
Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվեց, թե արցախցիների վիճակը մեղմացնող ի՞նչ միջոցառումներ են նախատեսված: «Երեկ հրատապ քննարկումն արձանագրեց, որ կա հումանիտար ճգնաժամ, կա դրա խորացման միտում, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կարող է ահաբեկչական կամ սադրանքների ձևով այլ…

Read More
Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ բանակցություններում միայն ուկրաինական կողմը կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները։ Այդ կարծիքը նա հայտնել է Die Zeit թերթի հետ հարցազրույցում։ «Ես խստորեն պահպանում եմ մեկ սկզբունք. ուկրաինացիները, նրանց նախագահը և նրանց բանակցային պատվիրակությունն են բանակցում Ուկրաինայի հարցով: Ուրիշ ոչ ոք: Ուկրաինացիների համար փոխզիջումների գնալն այլ երկրի կառավարության…

Read More
ԵԽ Կոնգրեսի զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ. Դավիթ Խաժակյան

ԵԽ Կոնգրեսի զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ. Դավիթ Խաժակյան

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ԵԽ Կոնգրեսը ի գիտություն է ընդունել Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։ «Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես՝ ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրին…

Read More
Պուտինը որոշել է ՌԴ համար ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կատարել ռուբլով

Պուտինը որոշել է ՌԴ համար ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կատարել ռուբլով

«Ակնհայտ է, որ և՛ ԵՄ, և՛ ԱՄՆ մատակարարումների համար վճարումները եվրոյով ու դոլարով ստանալը մեզ համար անիմաստ է: Հետևաբար, որոշել եմ կարճ ժամկետում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ոչ բարեկամական պետություններին մատակարարվող մեր բնական գազի դիմաց վճարումները ռուբլով ստանալ»,- ասել է ՌԴ նախագահը կառավարության հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Россия 24» հեռուստաալիքը:

Read More
ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազի մատակարարումների ընդհատումներիւ մասին հաղորդագրություններով: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:  «Մարտի 8-ին մատակարարումների առաջին խափանումից հետո ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ վերականգնման հարցում, ինչի շնորհիվ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, մարտի 19-ին էլ վերականգնվել է գազի մատակարարումը: ԵՄ-ն ընդգծել է…

Read More
Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը

Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը

Հունգարիան չի պաշտպանում ռուսական էներգակիրների մատակարարման սահմանափակումները, քանի որ նման պատժամիջոցները կարող են սպառնալիք ներկայացնել երկրի էներգետիկ անվտանգության համար: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ գրում է ТАСС-ը։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը…

Read More
Լավրով. ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կնշանակի բախում Ռուսաստանի հետ

Լավրով. ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կնշանակի բախում Ռուսաստանի հետ

Եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, դա կլինի Ռուսաստանի հետ դաշինքի ուժերի ուղիղ բախում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը MGIMO-ի ուսանողների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Արևմտյան երկրները ձգտում են միջնորդի դեր խաղալ: Մենք դեմ չենք, բայց ունենք բացարձակ հստակ կարմիր գծեր, որոնց մասին երկար տարիներ խոսել ենք։ Հիմա մենք չենք կարող խուսափել…

Read More
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է 37 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 7 բուժառու:   Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10 506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է…

Read More
Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման,…

Read More
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հավանականությունը։ Այդ մասին նա խոսել է CNN-ի եթերում։ Հաղորդավար Քրիստիան Ամանպուրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել է, թե Պուտինն ինչ պայմանում կօգտագործի Ռուսաստանի միջուկային պոտենցիալը: Պեսկովը պատասխանել է. «Դա կպատահի, եթե էկզիստենցիալ սպառնալիք ստեղծվի մեր երկրի համար: Այլ պատճառներ մեր ազգային անվտանգության…

Read More
Արցախի ուսումնական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 26-ը ներառյալ		23.03.2022 . Արցախ

Արցախի ուսումնական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 26-ը ներառյալ 23.03.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա…

Read More
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:   Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60 սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80 սմ): Մարտակերտի շրջանում փակ…

Read More
Վրաստանի առաջին ալիք — Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա»

Վրաստանի առաջին ալիք — Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա»

Նոր սերունդը կենտրոնացած է թվային հնարավորությունների վրա, ուստի Վրաստանի առաջին ալիքը օլիմպիադան կառաջարկի 1TVplay հավելվածում: Առաջին ալիք – Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա V-VI դասարանցիների համար»: Նախագիծը չունի նմանակը վրացական հեռուստատեսությունում և եզակի հնարավորություն է տալիս աշակերտներին անվճար մասնակցել Վրաստանի ցանկացած կետից: Օլիմպիադան կմեկնարկի թվային տարածքում՝ 1TVplay-ով։ Շնորհիվ այն բանի, որ նոր սերունդը կենտրոնացած…

Read More
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Ռիդին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Ռիդին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։ Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ԼՂ-ում կենսական…

Read More
Ռուսաստանում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

Ռուսաստանում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

Ադրբեջանական haqqin և minval.az լրատվական կայքերը Ռուսաստանի տարածքում այլևս հասանելի չեն: Այս հարթակների գործունեությունը սահմանափակել է Ռուսաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դիտարկող դաշնային ծառայությունը՝ Գլխավոր դատախազության պահանջով: Պատճառը, ինչպես նշում է ռուսական կողմը, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կայքերում հակառուսական լուրերի տարածումն է: Հայրիկ Սուքիասյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) — Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուսն…

Read More