ՀՀ վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը…

Read More
Խաղաղապահներին զուգահեռ հրատապ է հայկական ստորաբաժանումների ծառայության ուժեղացումը. փորձագետներ

Խաղաղապահներին զուգահեռ հրատապ է հայկական ստորաբաժանումների ծառայության ուժեղացումը. փորձագետներ

Արցախում Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղիղ հարված ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությանը. գնահատականը քաղաքագետ Ստեփան Սաֆարյանինն է: Ստեփան Սաֆարյան (քաղաքագետ) — Սա տեղի է ունենում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, քարտեզում երկու գյուղերն էլ գտնվում են նախկին ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի տարածքում Թույլ տալ ադրբեջանական զինուժին ամրապնդվել Փառուխում` կնշանակի Ադրբեջանին շանս տալ հետագայում ևս առաջանալ…

Read More
ԵՄ-ն կքննարկի պատժամիջոցների ռեժիմում բացերը փակելու ուղիները. Շառլ Միշել

ԵՄ-ն կքննարկի պատժամիջոցների ռեժիմում բացերը փակելու ուղիները. Շառլ Միշել

Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի բացերը փակելու ուղիները, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների միջոցով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես։ «Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Բայց նաև պետք է քննարկենք, թե ինչպես փակել բոլոր բացերը: Մենք պետք է բանակցենք երրորդ երկրների…

Read More
Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար

Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար

Ցանկացած իրավիճակ, որը բացասաբար է ազդում խաղաղ բնակիչների կյանքի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար խիստ մտահոգիչ է։ Այս մասին Արցախպրեսի` Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին վերաբերող հարցմանն ի պատասխան ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին։ «Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար…

Read More
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից ու հռետորաբանությունից

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից ու հռետորաբանությունից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման համատեքստում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը մտահոգ է ԼՂ-ում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից ու հայտարարություններից, որ կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, բոլոր խնդիրները, այդ…

Read More
Արցախի ՊԲ-ն հայտնել է հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
		25.03.2022 . Արցախ

Արցախի ՊԲ-ն հայտնել է հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները 25.03.2022 . Արցախ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Batraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր…

Read More
Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը. Արցախի նախագահն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել

Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը. Արցախի նախագահն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների:…

Read More
ՌԴ և Ուկրաինայի տեղեկությունները միմյանց կորուստների վերաբերյալ

ՌԴ և Ուկրաինայի տեղեկությունները միմյանց կորուստների վերաբերյալ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իր զոհերի թիվը Ուկրաինայի մարտերում: «Ցավոք սրտի, հատուկ ռազմական գործողության ընթացքում կորուստներ են լինում մեր ընկերների շրջանում։ Մինչ օրս զոհվել է 1351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն և հավելել. «Մեկ ամսվա ընթացքում ուկրաինական զորքերի կորուստը կազմել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 14…

Read More
14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով տուժածներին

14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով տուժածներին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։   ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ…

Read More
ՌԴ զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը. Գլխավոր շտաբ

ՌԴ զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը. Գլխավոր շտաբ

Ռուսաստանի զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը, վերահսկում են Խերսոնի շրջանը և Զապորոժիեի շրջանի մեծ մասը՝ հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ տնօրինության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում տարբեր ուղղություններով: Արդյունքում ռուսական զորքերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը,…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 25-ին հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Պուտինը հայտնել է մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակների դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ: «Երևանի մասին ձեր բարի խոսքերը հնարավորություն կունենամ այսօր փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ հեռախոսազրույց եմ ունենալու: Կարծում եմ, որ…

Read More
Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս կպահպանենք մեր շփումների և փոխգործակցության դինամիկան. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Շառլ Միշելին

Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս կպահպանենք մեր շփումների և փոխգործակցության դինամիկան. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Շառլ Միշելին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Ձեր պաշտոնավարման երկուսուկես տարիները համընկել են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանի հետ։ Այս ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ ջանքերով…

Read More
Տեղի ունեցողը գնահատում ենք որպես սադրանք՝ միտված արժեզրկելու խաղաղության օրակարգը. Աղաջանյան

Տեղի ունեցողը գնահատում ենք որպես սադրանք՝ միտված արժեզրկելու խաղաղության օրակարգը. Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե որքանով է նա փոխկապում հետևյալ փաստերը, որ Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետանոց առաջարկներ ներկայացրեց, Հայաստանն այդտեղ անընդունելի ոչինչ չտեսավ, ու այնուհետև սկսվեցին Արցախում ադրբեջանական կողմի սադրանքները: «ՀՀ արտգործնախարարի հայտարարության օրը ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փակում է գազը: Սա խոսուն…

Read More
Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ քրգործ է հարուցվել
		25.03.2022 . Արցախ

Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ քրգործ է հարուցվել 25.03.2022 . Արցախ

2022 թ. մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին՝ այդպիսով խախտելով Արցախի…

Read More
Շոյգուն և Հասանովը հեռախոսազրույց են ունեցել

Շոյգուն և Հասանովը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Շոյգուն և Հասանովը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների հսկողության գոտում, իրավիճակի սրման հետ կապված հարցեր։ Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման և Հարավային Կովկասում անվտանգության պահպանման ուղիները։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում…

Read More
Զոհվել է երկու պայմանագրային զինծառայող. վիրավորների թիվը ճշտվում է. Արցախի ՊԲ

Զոհվել է երկու պայմանագրային զինծառայող. վիրավորների թիվը ճշտվում է. Արցախի ՊԲ

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar TB-2 տիպի:   «Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:   Ժամը 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված…

Read More
ՀՀ-ն արցախահության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ

ՀՀ-ն արցախահության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ

2022 թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված՝ միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։   «Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մեր երկու երկրների միջև ձևավորված երկկողմ միջպետական հարաբերություններն ու ամենաջերմ փոխհարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական…

Read More
Այսօր գիշեր փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ զինծառայող. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
		25.03.2022 . Արցախ

Այսօր գիշեր փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ զինծառայող. նրանց կյանքին վտանգ չի սպառնում 25.03.2022 . Արցախ

Ճշտված տեղեկություններով՝ այսօր գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը:  Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:  

Read More
Բաքվի գործողությունները պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն են՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը. Արցախի ԱԳՆ

Բաքվի գործողությունները պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն են՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության հետ շփման գիծը հատելու և Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժելու փաստին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։…

Read More
Գերմանիան նշել է ռուբլով գազ գնելու անհնարինությունը

Գերմանիան նշել է ռուբլով գազ գնելու անհնարինությունը

Գերմանիայի Բունդեսթագի կլիմայի և էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը РБК-ի հետ հարցազրույցում ասել է, որ ռուսական գազը ռուբլով գնելու համար ստիպված կլինեն խախտել ԵՄ պատժամիջոցները Կենտրոնական բանկի դեմ։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում Գերմանիան պետք է շրջանցի Մոսկվայի նկատմամբ սեփական սահմանափակող միջոցները։ «Գերմանիան պետք է ռուբլի ստանա ՌԴ Կենտրոնական բանկից և դրանով իսկ շրջանցի իր…

Read More
Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն է հրապարակել մի խումբ երկրների, այդ թվում՝ Վրաստանի կողմից հովանավորվող ՄԱԿ-ի «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հումանիտար հետեւանքները» բանաձևի մասին

Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն է հրապարակել մի խումբ երկրների, այդ թվում՝ Վրաստանի կողմից հովանավորվող ՄԱԿ-ի «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հումանիտար հետեւանքները» բանաձևի մասին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ բանաձեւի վերաբերյալ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից արտակարգ նիստի ժամանակ։ Ըստ ԱԳՆ-ի՝ «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հումանիտար հետեւանքները» վերտառությամբ բանաձեւը ներկայացվել է Ուկրաինայի եւ մի խումբ երկրների, այդ թվում՝ Վրաստանի հովանավորությամբ։ «Մարտի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հումանիտար հետեւանքները»…

Read More
Փառուխի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Փառուխի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  «Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ…

Read More
ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:  Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով…

Read More
Բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի ՊԲ
		25.03.2022 . Արցախ

Բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի ՊԲ 25.03.2022 . Արցախ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:  Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան…

Read More
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերով

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերով

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոյի թվիթերի էջում։

Read More
Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում

Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում

Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում: Այս մասին նշվում է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ: Սա Միշելի պաշտոնավարման երկրորդ ժամկետը կլինի: «Եվրոպական խորհուրդն այսօր կառույցի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրել է Շառլ Միշելին` երկուսուկես տարով` 2022 թ. հունիսի 1-ից 2024 թ. նոյեմբերի 30-ը: Շառլ Միշելը նաև վերանշանակվել է Եվրոպական գագաթնաժողովի նախագահող` նույն ժամկետով»,- ասված…

Read More
Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային կտրել ծովից. Բորել

Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային կտրել ծովից. Բորել

ՆԱՏՕ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ` ՉԱՋԱԿՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ Բրյուսելում այսօր կայացած հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի առաջնորդները Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված որոշել են ուժեղացնել արևելյան թևի պաշտպանությունը: ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի առաջնորդների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նշվում է, որ կառույցը միասնական է Ռուսաստանի ագրեսիային դիմագրավելու, Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին օգնելու և բոլոր դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու…

Read More