Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը և ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլև որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր…

Read More
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ռաու

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ռաու

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է նաև իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական…

Read More
ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլի 1-ից կարող են Ռուսաստան մուտք գործել՝ առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու
		31.03.2022 . Միջազգային

ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլի 1-ից կարող են Ռուսաստան մուտք գործել՝ առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու 31.03.2022 . Միջազգային

«Ռոսպոտրեբնադզորն» առաջարկում է ապրիլի 1-ից չեղարկել կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձելու պահանջը ցամաքային ճանապարհով Ռուսաստան ժամանող ՌԴ և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների քաղաքացիների համար: Առաջարկվում է նաև հրաժարվել Ռուսաստան ժամանելուն պես Պետական ծառայությունների հարթակում այդ երկրների քաղաքացիների համար հարցաթերթիկի լրացման պահանջից: «Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են, որ փաստաթուղթը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար…

Read More
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել մեկ օրում. Չավուշօղլու

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել մեկ օրում. Չավուշօղլու

Թուրքիայի և Հայաստանի միջև թռիչքների վերականգնումը, հատուկ ներկայացուցիչների նշանակումը կողմերի միջև փոխվստահության բարձրացման քայլեր են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական Ahaber լրատվականին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել սահմանային գետերի հուների հստակեցման հետ կապված հարցերում, սահմանների բացման դեպքում՝ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության…

Read More
Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը. Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը. Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա: Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը։

Read More
Էրդողանի կարծիքով՝ Ադրբեջանը չի խախտել եռակողմ հայտարարության դրույթները

Էրդողանի կարծիքով՝ Ադրբեջանը չի խախտել եռակողմ հայտարարության դրույթները

Ադրբեջանն ամբողջապես կատարում է եռակողմ հայտարարության դրույթները: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուզբեկստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողներին տված հարցազրույցում: Նա Արցախում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները որակել է որպես պաշտպանական՝ կրկնելով ադրբեջանական այն թեզը, թե եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից: Հիշեցնենք, որ Ադրբեջանը…

Read More
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե նման դիմում լինի. Ստանո

ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե նման դիմում լինի. Ստանո

Եվրամիության երկրները կքննարկեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին հարցումը, եթե նման դիմում ստանան Կիևից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Եթե նման հարցում լինի, ապա ԵՄ անդամ երկրները կքննարկեն այն»,- նշել է Ստանոն: Հիշեցնենք, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում չեզոք կարգավիճակի դիմաց պահանջում է անվտանգության միջազգային երաշխիքներ: Ըստ Կիևի՝ երաշխավորի…

Read More
Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին

Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին Թբիլիսիից հետ կանչելու մասին՝ պետության շահերի պաշտպանության հարցում արդյունքների բացակայության պատճառով։ Նման որոշում է կայացվել նաև Մարոկկոյում դեսպանի նկատմամբ։ «Կան նրանք, ովքեր բոլորի հետ միասին աշխատում են հանուն պետության պաշտպանության, որպեսզի Ուկրաինան կարողանա հասնել իր ապագային, մենք գնահատում ենք յուրաքանչյուր նման մարդու աշխատանքը։  Եվ…

Read More
 Վրաստանը եւ Սաուդյան Արաբիան խորացնում են տնտեսական համագործակցությունը

 Վրաստանը եւ Սաուդյան Արաբիան խորացնում են տնտեսական համագործակցությունը

Վրաստանը եւ Սաուդյան Արաբիան քննարկում են համագործակցության գծով համատեղ տնտեսական կոմիտե ստեղծելու հնարավորությունը: Այդ մասինհաղորդել Է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառյությունը: Նախաձեռնությունը Թբիլիսիում քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Սաուդյան Արաբիայի տնտեսական գերատեսչության ղեկավար Ֆեյսալ Ֆադիլ ալ Իբրահիմը: Կողմերը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները եւ ընդգծել արդյունավետ փոխգործակցության կարեւորությունը: Ղարիբաշվիլին նշել Է, որ ողջունում…

Read More
ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե
		31.03.2022 . Միջազգային

ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե 31.03.2022 . Միջազգային

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին ամերիկյան կողմի հայտարարություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքի պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը խախտելու համար: «Այդ գործողությունները վկայում են, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հակառակ…

Read More
Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները

Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այսօր հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես` ադրբեջանական զինված ուժերի` Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակվող սադրանքները, նրանց ահաբեկելու և հոգեբանական…

Read More
Թաղավարդում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների վրա ադրբեջանցիների կրակելու դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել

Թաղավարդում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների վրա ադրբեջանցիների կրակելու դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. մարտի 9-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն Խաչատրյանին և Արմեն Հակոբջանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ՝ Արցախի քրեական օրենսգրքի…

Read More
ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է և ամեն ինչ կարվի երկու պետությունների միջև հարաբերությունները խորացնելու համար. Իրակլի Կոբախիձե

ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է և ամեն ինչ կարվի երկու պետությունների միջև հարաբերությունները խորացնելու համար. Իրակլի Կոբախիձե

ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է, և «ամեն ինչ կարվի» երկու պետությունների միջև հարաբերությունները խորացնելու համար, այսօր ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Կոբախիձեն մեկնաբանել է 2023 թվականի բյուջեի նախագծում Վրաստանին աջակցելու համար ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 88 միլիոն դոլարի հատկացումը։ «Միացյալ Նահանգները մեր հիմնական ռազմավարական գործընկերն է և իհարկե ամեն ինչ արվելու…

Read More
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:     Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և…

Read More
Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Չավուշօղլու
		31.03.2022 . Միջազգային

Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Չավուշօղլու 31.03.2022 . Միջազգային

Թուրքիան աշխատանքներ է տանում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Ստամբուլում կայացած բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն այս փուլում մենք չենք տեսնում այն արդյունքների իրագործումը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մեկ-երկու…

Read More
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու՝ նրա հայտարարություններին. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու՝ նրա հայտարարություններին. Իրանի ԱԳՆ

 ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում Է ամերիկյան կողմի հայտարարություններին միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:   Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը հայտարարում Է միջուկային գործարքի լիովին կատարմանը վերադառնալու պատրասակամության մասին, նա շարունակում Է…

Read More
ԼՂ-ի հայ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է. ՀՀ վարչապետը միջազգային հանրությունից հասցեական գնահատական է ակնկալում

ԼՂ-ի հայ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է. ՀՀ վարչապետը միջազգային հանրությունից հասցեական գնահատական է ակնկալում

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, արձանագրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող հայտարարություններ անել բարձրախոսներով: «Սա տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները,…

Read More
Կիևը Բալթյան երկրներից և Լեհաստանից խնդրել է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները

Կիևը Բալթյան երկրներից և Լեհաստանից խնդրել է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները

Ուկրաինան դիմել է Լեհաստանին՝ խնդրելով փակել Բելառուսի, իսկ Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից խնդրել է փակել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանները: Այս մասին հայտնել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշիցան։ Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը դիմել էր Եվրոպական հանձնաժողովին՝ առաջարկելով ամբողջությամբ արգելափակել ԵՄ-ի տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ: «Մենք բանակցություններ ենք վարում Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության,…

Read More
Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայաթափում. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայաթափում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է: «Ի դեպ, սրա մասին է վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը: Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման և Ադրբեջանի Արևմտյան շրջանները Նախիջևանին կապող…

Read More
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Բրյուսելում հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Հանդիպումը կազմակերպել էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Եվրամիության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Հաղորդագրության…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Մարտի 31-ի հանրաքվեն ամուր հիմք դրեց ժամանակակից վրացական պետության կառուցման համար, անշրջելի քայլ կատարեց դեպի այն նպատակը, որի համար պայքարում էին բազմաթիվ սերունդներ

Իրակլի Ղարիբաշվիլի. Մարտի 31-ի հանրաքվեն ամուր հիմք դրեց ժամանակակից վրացական պետության կառուցման համար, անշրջելի քայլ կատարեց դեպի այն նպատակը, որի համար պայքարում էին բազմաթիվ սերունդներ

Մարտի 31-ի հանրաքվեն ամուր հիմքեր դրեց ժամանակակից վրացական պետության կառուցման համար՝ անշրջելի քայլ կատարելով դեպի այն նպատակը, որի համար պայքարեցին և աշխատեցին վրացիների բազմաթիվ սերունդներ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին 1991 թվականի մարտի 31-ի պատմական հանրաքվեի 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու 1991 թվականի մարտի…

Read More
Արցախում հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել
		31.03.2022 . Արցախ

Արցախում հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել 31.03.2022 . Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 30-ի լույս 31-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ը, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը…

Read More
Խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում յուրաքանչյուր փրկարար ծառայող հստակ գիտի իր անելիքը. ուսումնավարժանքներ՝ Արցախում
		31.03.2022 . Արցախ

Խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում յուրաքանչյուր փրկարար ծառայող հստակ գիտի իր անելիքը. ուսումնավարժանքներ՝ Արցախում 31.03.2022 . Արցախ

Ներքին անվտանգության ապահովումը, բնակչության բոլոր ահազանգերին ժամանակին արձագանքելն ու անհրաժեշտ օգնության ցուցաբերումը ՆԳ նախարարության կարևորագույն գործառույթն է, որն իրականացվում է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ամենօրյա հետևողականությամբ, հաճախակի կազմակերպվող ուսումնավարժություններով ու պարապմունքներով։ Խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում յուրաքանչյուր փրկարար ծառայող հստակ գիտի իր անելիքը։ Դրան նպաստում է նաև հաճախակի կազմակերպվող դասընթացներն…

Read More
Արտակ Բեգլարյանը՝ Ադրբեջանին Մեծ Բրիտանիայի կողմից ցուցաբերվող աջակցության մասին

Արտակ Բեգլարյանը՝ Ադրբեջանին Մեծ Բրիտանիայի կողմից ցուցաբերվող աջակցության մասին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ… Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Բրիտանական…

Read More
Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում

Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում

Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին: Կայքի հաղորդմամբ` եռակողմ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ Բրյուսելում:

Read More
Արցախում վիրավորում ստացած անձանցից վեցի վիճակը բավարար է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր. Արցախի ՄԻՊ

Արցախում վիրավորում ստացած անձանցից վեցի վիճակը բավարար է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձ շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի բժշկական հաստատություններում։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:   «Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու…

Read More
Անվտանգության երաշխիքների մասին հանրաքվե կանցկացվի ռուսական զորքերի հեռացումից հետո. Պոդոլյակ

Անվտանգության երաշխիքների մասին հանրաքվե կանցկացվի ռուսական զորքերի հեռացումից հետո. Պոդոլյակ

Ուկրաինայի անվտանգության մասին պայմանագիրը կներկայացվի հանրաքվեի, որի ընթացակարգը կսկսվի միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Որպեսզի Անվտանգության պայմանագիրը ճիշտ ամրագրվի միջազգային իրավունքում, այնտեղ պետք է լինի հետևյալ ընթացակարգը՝ հանրաքվե Ուկրաինայում, որից հետո՝ դրա վավերացում երաշխավորող երկրների խորհրդարանների և Գերագույն ռադայի կողմից»,- ասել է…

Read More
Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված անձանց

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված անձանց

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը:   «Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։  …

Read More
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի ԱԳՆ-ների միջև

Մարտի 30-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բելգիականը՝ ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր տնօրեն Ժերոան Կորմանը։ Զրուցակիցները երկուստեք բարձր գնահատեցին Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսությունը, կարևորեցին համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ շրջանակներում: Առևտրատնտեսական համագործակցության…

Read More
ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ

ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություններ է հաղորդել Եվրոպական խորհրդարանում հայկական պատվիրակության հանդիպումների մասին:    «Շարունակելով Եվրոպական խորհրդարանում մեր հանդիպումները՝ այսօր քննարկումներ ունեցանք ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի և Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Վիոլա ֆոն Կրամոն֊Տոբադելի հետ։   Քննարկումների առանցքում գտնվում էին…

Read More