Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը. Freedom House

Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը. Freedom House

Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով անարգել գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ովքեր շաբաթներ շարունակ տուժել են առանց ջերմության և տաք ջրի ցուրտ եղանակին. Freedom House Միջազգային իրավապաշտպան կազմակերպություն։

Read More
Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 24-ին, Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։ Նախորդ շաբաթ Մաուրերը Կիևում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։ «Բանակցությունների օրակարգում են նաև Լեռնային…

Read More
Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել		24.03.2022 . Միջազգային

Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել 24.03.2022 . Միջազգային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում շտապ հրադադարի հաստատման և այնտեղ հումանիտար իրավիճակի բարելավման կոչ է արել: ՌԴ նախագահից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և ՌԴ հետ բանակցություններին նրա գնահատականի հետ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել սերտ շփումները:

Read More
Մադրիդի ավտոնոմ համալսարանում այսօր անցկացվեց Հայաստանի օր

Մադրիդի ավտոնոմ համալսարանում այսօր անցկացվեց Հայաստանի օր

Մադրիդի ավտոնոմ համալսարանում այսօր անցկացվեց Հայաստանի օր, որի շրջանակներում ցուցադրվեց նաև իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոյի՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և բանախոսություններով հանդես եկան դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն, Ֆերնանդո Կամաչո Պադիյան և Միգել Անխել Նիետոն։ Դեսպան…

Read More
85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը		23.03.2022 . Միջազգային

85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը 23.03.2022 . Միջազգային

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ Օլբրայթը 85 տարեկան էր: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որ գտնվում էին ինքնաթիռում` Եվրոպայի ճանապարհին, տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին: Օլբրայթը եղել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության առաջին կին ղեկավարը. այս պաշտոնին նա եղել է 1997-2001 թթ.:

Read More
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը՝ հայտնում են դեսպանությունից: «Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում…

Read More
Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում տանիքներ և ծածկեր են փլուզվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում տանիքներ և ծածկեր են փլուզվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է…

Read More
Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվեց, թե արցախցիների վիճակը մեղմացնող ի՞նչ միջոցառումներ են նախատեսված: «Երեկ հրատապ քննարկումն արձանագրեց, որ կա հումանիտար ճգնաժամ, կա դրա խորացման միտում, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կարող է ահաբեկչական կամ սադրանքների ձևով այլ…

Read More
Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ բանակցություններում միայն ուկրաինական կողմը կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները։ Այդ կարծիքը նա հայտնել է Die Zeit թերթի հետ հարցազրույցում։ «Ես խստորեն պահպանում եմ մեկ սկզբունք. ուկրաինացիները, նրանց նախագահը և նրանց բանակցային պատվիրակությունն են բանակցում Ուկրաինայի հարցով: Ուրիշ ոչ ոք: Ուկրաինացիների համար փոխզիջումների գնալն այլ երկրի կառավարության…

Read More
ԵԽ Կոնգրեսի զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ. Դավիթ Խաժակյան

ԵԽ Կոնգրեսի զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ. Դավիթ Խաժակյան

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ԵԽ Կոնգրեսը ի գիտություն է ընդունել Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։ «Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես՝ ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրին…

Read More
Պուտինը որոշել է ՌԴ համար ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կատարել ռուբլով

Պուտինը որոշել է ՌԴ համար ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կատարել ռուբլով

«Ակնհայտ է, որ և՛ ԵՄ, և՛ ԱՄՆ մատակարարումների համար վճարումները եվրոյով ու դոլարով ստանալը մեզ համար անիմաստ է: Հետևաբար, որոշել եմ կարճ ժամկետում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ոչ բարեկամական պետություններին մատակարարվող մեր բնական գազի դիմաց վճարումները ռուբլով ստանալ»,- ասել է ՌԴ նախագահը կառավարության հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Россия 24» հեռուստաալիքը:

Read More
ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազի մատակարարումների ընդհատումներիւ մասին հաղորդագրություններով: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:  «Մարտի 8-ին մատակարարումների առաջին խափանումից հետո ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ վերականգնման հարցում, ինչի շնորհիվ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, մարտի 19-ին էլ վերականգնվել է գազի մատակարարումը: ԵՄ-ն ընդգծել է…

Read More
Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը

Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը

Հունգարիան չի պաշտպանում ռուսական էներգակիրների մատակարարման սահմանափակումները, քանի որ նման պատժամիջոցները կարող են սպառնալիք ներկայացնել երկրի էներգետիկ անվտանգության համար: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ գրում է ТАСС-ը։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը…

Read More
Լավրով. ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կնշանակի բախում Ռուսաստանի հետ

Լավրով. ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կնշանակի բախում Ռուսաստանի հետ

Եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, դա կլինի Ռուսաստանի հետ դաշինքի ուժերի ուղիղ բախում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը MGIMO-ի ուսանողների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Արևմտյան երկրները ձգտում են միջնորդի դեր խաղալ: Մենք դեմ չենք, բայց ունենք բացարձակ հստակ կարմիր գծեր, որոնց մասին երկար տարիներ խոսել ենք։ Հիմա մենք չենք կարող խուսափել…

Read More
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է 37 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 7 բուժառու:   Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10 506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է…

Read More
Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման,…

Read More
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հավանականությունը։ Այդ մասին նա խոսել է CNN-ի եթերում։ Հաղորդավար Քրիստիան Ամանպուրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել է, թե Պուտինն ինչ պայմանում կօգտագործի Ռուսաստանի միջուկային պոտենցիալը: Պեսկովը պատասխանել է. «Դա կպատահի, եթե էկզիստենցիալ սպառնալիք ստեղծվի մեր երկրի համար: Այլ պատճառներ մեր ազգային անվտանգության…

Read More
Արցախի ուսումնական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 26-ը ներառյալ		23.03.2022 . Արցախ

Արցախի ուսումնական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 26-ը ներառյալ 23.03.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա…

Read More
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:   Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60 սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80 սմ): Մարտակերտի շրջանում փակ…

Read More
Վրաստանի առաջին ալիք — Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա»

Վրաստանի առաջին ալիք — Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա»

Նոր սերունդը կենտրոնացած է թվային հնարավորությունների վրա, ուստի Վրաստանի առաջին ալիքը օլիմպիադան կառաջարկի 1TVplay հավելվածում: Առաջին ալիք – Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա V-VI դասարանցիների համար»: Նախագիծը չունի նմանակը վրացական հեռուստատեսությունում և եզակի հնարավորություն է տալիս աշակերտներին անվճար մասնակցել Վրաստանի ցանկացած կետից: Օլիմպիադան կմեկնարկի թվային տարածքում՝ 1TVplay-ով։ Շնորհիվ այն բանի, որ նոր սերունդը կենտրոնացած…

Read More
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Ռիդին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Ռիդին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։ Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ԼՂ-ում կենսական…

Read More
Ռուսաստանում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

Ռուսաստանում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

Ադրբեջանական haqqin և minval.az լրատվական կայքերը Ռուսաստանի տարածքում այլևս հասանելի չեն: Այս հարթակների գործունեությունը սահմանափակել է Ռուսաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դիտարկող դաշնային ծառայությունը՝ Գլխավոր դատախազության պահանջով: Պատճառը, ինչպես նշում է ռուսական կողմը, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կայքերում հակառուսական լուրերի տարածումն է: Հայրիկ Սուքիասյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) — Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուսն…

Read More
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում ականների մասին տեղեկության առնչությամբ

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում ականների մասին տեղեկության առնչությամբ

 Թուրքիայի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում լողացող ականների մասին ինֆորմացիայի առնչությամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Այդ հարցի առնչությամբ մեր ազգային պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Մի՛ անհանգստացեք», — Նիդեռլանդների վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային…

Read More
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիության երկրները քննարկումներ են անցկացնում Ուկրաինայում ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը՝ ԵՄ խորհրդի ընդհանուր հարցերով նիստի արդյունքներով: «Վերջին օրերին մենք տեսնում ենք ռազմական գործողությունների ակտիվացում Ուկրաինայում, և միանգամայն հնարավոր է, որ նոր պատժամիջոցներ արագ մշակվեն: Այս մասին քննարկումներ են ընթանում»,- նշել է Բոնը: Նրա…

Read More
Դուք և ձեր ղեկավարները երկար տարիներ բանակցել են հայրենիքը հանձնելու համար. Կոնջորյան

Դուք և ձեր ղեկավարները երկար տարիներ բանակցել են հայրենիքը հանձնելու համար. Կոնջորյան

Նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգեցին Շուշիի 1920 թվականի ջարդերի զոհերի հիշատակը: Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) — 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան: Այս պահին տեղի ունեցող՝ երեկ Արցախից եկած ազդակների համատեքստում անհրաժեշտ է աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում:  ԱՐՑԱԽՈՒՄ…

Read More
Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ		22.03.2022 . Հայաստան, Վերլուծական

Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ 22.03.2022 . Հայաստան, Վերլուծական

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ…

Read More
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում. Գուտերեշ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և սկսել բանակցություններ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում»: «Այն, ինչ կա սեղանին, բավարար է մարտական գործողությունները դադարեցնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ այս պատերազմում հնարավոր չէ հաղթել,…

Read More
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, մարտի 21-ի երեկոյան հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: Արցախի տեղեկատվական շտաբ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը: Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է…

Read More
Նինոծմինդայի շրջանի երկու գյուղեր տանող ճանապարհը փակ է

Նինոծմինդայի շրջանի երկու գյուղեր տանող ճանապարհը փակ է

Պատճառը ձյան առատ տեղումներն են։ Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, վաղը և մյուս օրը կմաքրվեն Վլադիմիրովկա և Տամբովկա տանող ճանապարհները։ Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն մաքրել են 28 գյուղերի և Նինոծմինդա քաղաքի մուտքի ճանապարհը։

Read More