
Արտակ Բեգլարյանը Մարտակերտում ողջունել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» կրթական-տեխնոլոգիական միջոցառման մասնակիցներին 08.05.2022 . Արցախ
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 8-ին Մարտակերտ քաղաքում մասնակցել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» (Artsakh STEM Expo) կրթական-տեխնոլոգիական միջոցառմանը, որը կազմակերպվել է «Արցախի երիտասարդ մտքեր» կազմակերպության նախաձեռնությամբ և Արցախի կառավարության ֆինանսավորմամբ: Այդ մասին ասված է Արցախի կառավարության Ֆեյսբուքի էջում։ «Միջոցառումը նպատակ ուներ դպրոցականների և երիտասարդների մոտ բարձրացնել բնագիտական, տեխնոլոգիական, ինժիներիայի և մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրվածության…