Ախալքալաքում մեկնարկեց “Cool school” նախագիծը

Ախալքալաքում մեկնարկեց “Cool school” նախագիծը

Այսօր՝ մայիսի 17-ին Ախալքալաքի մեծահասակների զարգացման կենտրոնում տեղի ունեցավ “Cool School” նախագծի առաջինը հանդիպումը: Աս նախագիծը իրենից ներկայացնում է Մեդիագրագիտության վարժանքներ: Ֆինանսավորվում է Եվրոպական ֆոնդի կողմից։   «Երկու ամսվա ընթացքում դեմ առ դեմ և առցանց հանդիպումներ կանցկացնենք Ախալքալաքի և շրջակա 10 գյուղերի մասնակիցների հետ: Ընդհանուր առմամբ կանցկացվի 3 առցանց և 30 դեմ առ դեմ հանդիպում:…

Read More
Անկախության տոնին նվիրված միջոցառումների պատճառով Առաջին Հանրապետության և Ազատության հրապարակների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվում է

Անկախության տոնին նվիրված միջոցառումների պատճառով Առաջին Հանրապետության և Ազատության հրապարակների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվում է

Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումների հետ կապված՝ մայիսի 18-ին՝ ժամը 00:00-ից, ժամանակավորապես կսահմանափակվի Առաջին Հանրապետության և Ազատության հրապարակների երթեւեկությունը։ Սահմանափակումը կգործի մինչև մայիսի 26-ը։ Այդ մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։ Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ Հանրապետության հրապարակով Ռուսթավելի պողոտայից տրանսպորտային միջոցները կերթևեկեն միայն Մ. Ջավախիշվիլի փողոցից Մ.Կոստավա փողոցով, իսկ Ռուսթավելի պողոտայից դեպի Առաջին Հանրապետության…

Read More
Շոլցն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում ռազմական իրադրությունը

Շոլցն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում ռազմական իրադրությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Կողմերը հայտարարել են, որ հակամարտության դիվանագիտական լուծման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: «Կանցլերն այսօր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայում ռազմական ու հումանիտար իրադրությունը։ Նրանք հստակեցրել են, որ բանակցությունների միջոցով հակամարտության դիվանագիտական լուծում…

Read More
Բայդենը մայիսի 19-ին Վաշինգտոնում կընդունի Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարներին
		17.05.2022 . Միջազգային

Բայդենը մայիսի 19-ին Վաշինգտոնում կընդունի Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարներին 17.05.2022 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 19-ին Սպիտակ տանը կընդունի Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը: «Ղեկավարները կքննարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը և եվրոպական անվտանգությունը, ինչպես նաև մի շարք գլոբալ հարցերի շուրջ մեր սերտ գործընկերության ամրապնդումն ու Ուկրաինային աջակցությունը»,- նշված է…

Read More
Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը: Անն Լինդեն նշել է, որ այն ուղարկվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Արտգործնախարարի խոսքով՝ սա լավագույն որոշումն է Շվեդիայի համար: Այսօր սպասվում է, որ Ֆինլանդիայի խորհրդարանը նույնպես կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը:

Read More
Եվրամիությունն ավելի ու ավելի է սերտաճում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ. Լավրով

Եվրամիությունն ավելի ու ավելի է սերտաճում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ. Լավրով

Վաշինգտոնն ու Լոնդոնն ազդեցություն են ունենում ռուսական պատվիրակության հետ Ուկրաինայի բանակցային խմբի վրա՝ ղեկավարելով վերջինիս մանևրելու ազատությունը: Այդ մասին տեղեկությունները Ռուսաստանին հասնում են տարբեր ուղիներով՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան տվյալներ ունի, որ Արևմուտքը պատրաստ չէ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու: «Տարիներ շարունակ մենք բանակցություններ ենք առաջարկել, մեզ անտեսել են։ Այդ…

Read More
Եվրամիությունը պատրաստ է աջակցելու Վրաստանին ու Մոլդովային այնպես, ինչպես Ուկրաինային

Եվրամիությունը պատրաստ է աջակցելու Վրաստանին ու Մոլդովային այնպես, ինչպես Ուկրաինային

Իրենց տարածքում զինված հակամարտության դեպքում Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին և Մոլդովային նույնպիսի աջակցություն ցուցաբերելու, ինչպիսին Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Մենք կօգնենք Վրաստանին, ինչով կկարողանանք, որպեսզի նրանք հաղթահարեն բոլոր մարտահրավերները։ Մենք գիտենք, որ Վրաստանն ու Մոլդովան Ռուսաստանից վտանգ են զգում, և մենք պատրաստ կլինենք…

Read More
Ընթանում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները. Ռուդենկո

Ընթանում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները. Ռուդենկո

2021 թ. դեկտեմբերին ձևավորված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը պահանջված և հեռանկարային մեխանիզմ է: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռուդենկոն: «Մենք նախատեսում ենք ակտիվորեն օգտագործել այս ձևաչափը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար։ Նման համագործակցության տրամաբանությունը ենթադրում է կոլեկտիվ քննարկել այն հարցերը, որոնք ընդհանուր հետաքրքրություն են…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում սկսել է բարձր մակարդակի հանդիպումները։ Իրակլի Ղարիբաշվիլիին աշխատանքային այցի առաջին օրը հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպումներից առաջ Վրաստանի վարչապետը «Twitter»-ում գրել էր, որ իր հանդիպումների հիմնական թեման լինելու է Վրաստանի ակնկալիքները՝ կապված ԵՄ թեկնածուի կարգավիճակի հետ հարցաթերթիկը հանձնելուց հետո։ Այս մասին տեղեկանում…

Read More
ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում. Քիրբի

ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում. Քիրբի

ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր կարևոր դաշնակիցն է։ Ո՛չ Շվեդիան, ո՛չ Ֆինլանդիան դեռ պաշտոնապես անդամակցության հայտ չեն ներկայացրել: Դա գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել, սակայն Պենտագոնում չենք կարող խոսել այն մասին, թե…

Read More
Թբիլիսիում փլուզվել է բնակելի շենքի մուտքի մի մասը
		17.05.2022 . Թբիլիսի

Թբիլիսիում փլուզվել է բնակելի շենքի մուտքի մի մասը 17.05.2022 . Թբիլիսի

Թբիլիսիում փլուզվել է Կազբեգի պողոտայում գտնվող բնակելի շենքի մուտքի պատշգամբի մի մասը։ Փլուզման ժամանակ ոչ ոք չի տուժել։ Ընդհանուր պատշգամբի մնացած մասը, որը գտնվում է փլուզման վտանգի տակ, ներկայումս ապամոնտաժվում է։ Տեղում մոբիլիզացվել են մունիցիպալ ծառայության և Թբիլիսիի քաղաքապետարանի Արտակարգ փրկարարական ծառայության աշխատակիցները։

Read More
Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա այս հակամարտությունից. Շոլց

Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա այս հակամարտությունից. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Կիև՝ «միայն արարողակարգային լուսանկարներ ունենալու համար»: Նրա խոսքով՝ ինքը Կիև կմեկնի այն ժամանակ, երբ հստակ արդյունքի հասնելու հնարավորություն լինի: «Մենք պետք է անհանգստանանք պատերազմի էսկալացիայի կապակցությամբ, բայց դա չպետք է կաթվածահար անի մեզ: Մենք պետք է կարողանանք ողջամիտ, շատ գիտակցված և շատ համարձակ որոշումներ կայացնել»,-…

Read More
Խծաբերդի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Խծաբերդի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դեպքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ «Լուրերին» ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք՝ օրեր առաջ Քննչական կոմիտեում ավարտվել էր այս գործի նախաքննությունը: Խծաբերդի դիրքերում պահպանություն իրականացրած ստորաբաժանման հրամանատար Արսեն Ղազարյանը մեղադրվում է 2020-ի դեկտեմբերի 13-ին Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքը ինքնակամ լքելու, պետի օրինական հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կանցկացնի Եվրոպայի խորհրդում, Եվրահանձնաժողովում, Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում

Իրակլի Ղարիբաշվիլին բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կանցկացնի Եվրոպայի խորհրդում, Եվրահանձնաժողովում, Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գտնվում է Բելգիայի Թագավորությունում։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդում, Եվրահանձնաժողովում և Եվրախորհրդարանում, ինչպես նաև ՆԱՏՕ-ում։ Հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական հարցերը կլինեն Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օրակարգը, Եվրահանձնաժողովի հարցաշարի հետ կապված հարցերը,…

Read More
Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,…

Read More
ԵՄ արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել

ԵՄ արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել

Եվրամիության երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Ես ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ այն հարցերը, որոնք մնացել է լուծել, զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում»,- նշել է դիվանագետը: Նա խոստովանել է, որ դժվարությունները կապված են…

Read More