
Թանգարանների միջազգային օրն Ախալքալաքում
Այսօր՝ մայիսի 18֊ին Ախալքալաքի կենտրոնում տոնական իրարանցում էր։ Ախալքալաքի մշակույթի տան «Ջավախք» եւ «Մուրջի» համույթները ազգային տարազներով ելույթներ ունեցան։ «Այս օրը Վրաստանում նաև ազգային տարազի տոնն է, մենք յուրաքանչյուր տարի ազգային տարազով քայլերթ էինք կազմակերպում Ախալքալաքում, համավարակով պայմանավորված 2 տարի տոնը ինչպես հարկն է չնշեցինք, այսօր նորից վերադառնում ենք ավանդական հանդիսությանը»,֊ մեզ հետ զրույցում նշում…