
Ախալքալաքում հարգեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր՝ մայիսի 19֊ին Ախալքալաքում հունական համայնքի ներկայացուցիչները եւ Ախալքալաքի այլ բնակիչներ հարգեցին 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ հունական «Պատրիդա» կազմակերպության ներկայացուցիչները Ախալքալաքցիների հետ ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ հույների ցեղասպանության զոհերի։ «Ե՛ւ հայերի, ե՛ւ հույների ցեղասպանությունը Թուրքիայի պատմության սեւ էջերից…