Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է մունիցիպալիտետի կրթօջախներով, մինչ այս թատրոնը ներկայացումներով հանդես է եկել մանկապարտեզներում, իսկ այժմ ունենալով Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության համապատասխան թույլտվությունը այցելում են նաև դպրոցներ։
«Մեր առաքելությունն է մշակույթը եւ արվեստը հնարավորինս մոտ պահել մեր մանուկներին։ Նախատեսում ենք այցելել մունիցիպալիտետի բոլոր դպրոցներ, անկախ նրանից մեծ թե փոքր, բոլորն էլ պետք է շփվեն արվեստի հետ»,֊ նշում է թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Սամվել Խոդիկյանը։
Երեխաները հաճույքով դիտեցին ներկայացումը, հավանեցին հեքիաթի տարբեր հերոսներին։
Թատրոնի ելույթը կրթօջախներում մշակույթի տարածման ինքնատիպ միջոց է, այսպես է կարծում Սամվել Խոդիկյանը, մանավանդ հեքիաթները որոնք ներկայացնում են ուսուցողական եւ ճանաչողական բնույթի են։ Դպրոցներում ներկայացնում են ինչպես հայկական այնպես էլ վրացական եւ այլ ազգերի հեքիաթներ։
About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է դպրոցներով — 12.05.2022 Լոմատուրցխի դպրոցը 6 շրջանավարտ ունի, իսկ առաջին դասարանցի՝ չկա — 10.05.2022 Կրակոցներ Ախալքալաքի կենտրոնում — 09.05.2022