Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության պաշտոնական հայտ կներկայացնի

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության պաշտոնական հայտ կներկայացնի


Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի: Այդ մասին ասված է երկրի նախագահի և վարչապետի համատեղ հայտարարության մեջ։

«Դաշինքին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Հուսով ենք՝ որոշումը կկայացվի մոտ ապագայում»,- ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը կարող են հաստատվել դաշինքի՝ հունիսի 28-ին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։