Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակն անդրադարձել է Անկարայի պահանջներին

Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակն անդրադարձել է Անկարայի պահանջներին

Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մատի Վանհանենը հայտարարել է, որ Հելսինկին չի փոխի երկրի իրավական նորմերը և Թուրքիա չի արտահանձնի անմեղ մարդկանց, հատկապես եթե նրանց կարող են ազատությունից զրկել։ Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ հարկավոր է պարզել՝ կոնկրետ ինչ ակնկալիքներ ունի Անկարան։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը…

Read More
Վերջին զանգն Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում (Photo)

Վերջին զանգն Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում (Photo)

Այսօր՝ մայիսի 21֊ին Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը։ Թիվ 2 հանրային դպրոցին այս տարի հրաժեշտ տվեց  39 շրջանավարտ,  նրանցից 23֊ը բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդ են։  18 շրջանավարտ դիմել է Հայաստանի, իսկ 5-ը՝ Վրաստանի բուհեր։ About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Վերջին զանգն Ախալքալաքի թիվ 2 հանրային…

Read More
Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի

Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի

Կիևին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա պնդել է՝ Կիևը ԵՄ երկրների միասնական աջակցության կարիքն ունի։ «Ես հասկանում եմ կառույցին անդամակցության գործընթացի բարդությունը․ որոշ երկրներ երկար տարիներ սպասում են ԵՄ թեկնածու դառնալուն։ Կարծում եմ՝ ճիշտ չէ համեմատել մեզ…

Read More
Վերջին զանգն Ախալքալաքի N5 դպրոցում (Photo)

Վերջին զանգն Ախալքալաքի N5 դպրոցում (Photo)

Այսօր՝ մայիսի 21֊ին դպրոցական վերջին զանգն հնչեց Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի շրջանավարտների համար։ Դպրոցի շրջանավարտներն այս տարի  13 հոգի էին, նրանցից 8-ը պատրաստվում են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Շրջանավարտներից 4-ը դիմել են Վրաստանի, 2-ը՝ Հայաստանի, 2-ը՝ Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։ About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see…

Read More
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ, կոչ արել դադարեցնելու աջակցությունը ահաբեկչական կազմակերպություններին՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Էրդողանը նշել է, որ Անկարան Ստոկհոլմից հստակ գործողություններ է ակնկալում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Սիրիայում ու Իրաքում դրա հետ կապված խմբավորումներին դիմակայելու հարցում։ «Նախագահը նաև արտահայտվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ…

Read More
Հունգարիան չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի միջոցները. Օրբան

Հունգարիան չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի միջոցները. Օրբան

Բուդապեշտը չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի միջոցները: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Օրբանի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները նման են «ատոմային ռումբի», քանի որ դրանք հանգեցնում են գների բարձրացման, սովի և սահմաններին մեծ թվով միգրանտների կուտակման: «Մեզ սպասում է ծանր ձմեռ: Ուկրաինայում ռազմական…

Read More
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նախագահները դատապարտել են ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նախագահները դատապարտել են ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները

Միացյալ Նահանգները և Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել են ամրապնդել համատեղ պաշտպանունակությունը՝ ի պատասխան ԿԺԴՀ-ից եկող սպառնալիքի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նախագահները պայմանավորվել են շարունակել քննարկումները համատեղ զորավարժությունների ծավալներն ընդլայնելու հնարավորությունների վերաբերյալ: ԱՄՆ նախագահը հաստատել է դաշնակցին պաշտպանելու Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ օգտագործելով…

Read More
Մակրոնը և Հարիսը քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները

Մակրոնը և Հարիսը քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները և հաստատել Մոլդովային աջակցության անհրաժեշտությունը՝ հայտնել են Ելիսեյան պալատից։ Նրանք կարծիք են հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը վտանգ է ներկայացնում համաշխարհային պարենային անվտանգությանը։ Մակրոնն ու Հարիսը նաև ողջունել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի  որոշումը՝ ընդգծելով, որ Հելսինկին և Ստոկհոլմը կնպաստեն եվրատլանտյան…

Read More
Հայաստանի և Իռլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին

Հայաստանի և Իռլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին

Մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։  Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին։  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Իռլանդիայի մեկնարկող…

Read More
2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բոլոր հարցերին. Մհեր Գրիգորյան

2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բոլոր հարցերին. Մհեր Գրիգորյան

Հայաստանի 2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են հանրապետությունում բողոքի շարժման մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին. տարբեր սցենարների, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ կանխատեսումների համար նախադրյալներ չկան: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Հայաստանում 2021 թ. հունիսին անցկացված լիարժեք ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի…

Read More
Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

Ֆիննական Gasgrid Finland գազատրանսպորտային ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման մասին: Ֆինլանդիայի պետական Gasum ընկերությունը ևս հաստատել է մատակարարման դադարեցման մասին տեղեկությունը: Ավելի վաղ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել էր մայիսի 21-ի առավոտյան Ֆինլանդիա գազի մատակարարումը դադարեցնելու մասին: Այդ որոշումը կայացվել էր, երբ մայիսի 17-ին Gasum-ը հրաժարվել էր ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց: Հաստատելով մատակարարումների…

Read More
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Փրայսը՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Փրայսը՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև բանակցություններին: «Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային աջակցելուն: Մենք շարունակական երկխոսության կոչ ենք անում կողմերին և հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը, օգտագործել ուղղակի ներգրավման…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին տնտեսական խորհրդի անդամներին կոնկրետ հանձնարարականներ է տվել «Բորջոմի» ընկերության և հանրային զբաղվածության ծրագրի վերաբերյալ

Իրակլի Ղարիբաշվիլին տնտեսական խորհրդի անդամներին կոնկրետ հանձնարարականներ է տվել «Բորջոմի» ընկերության և հանրային զբաղվածության ծրագրի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստը։ Հանդիպմանը քննարկվել է «Բորջոմի» ընկերության՝ բաժնետոմսերը Վրաստանի կառավարությանն անվճար փոխանցելու առաջարկը։ Վարչապետը նախարարություններին հանձնարարել է ակտիվ աշխատել՝ սեղմ ժամկետներում համապատասխան ընթացակարգերն ավարտին հասցնելու համար։ Որոշումը կհրապարակվի կառավարության հաջորդ նիստում։ Տնտեսական խորհրդի անդամներն Իրակլի Ղարիբաշվիլիին տեղեկացրել են հանրային զբաղվածության ծրագրի առաջընթացի մասին։ Վրաստանում հանրային աշխատանքների…

Read More
Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցը

Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցը

 Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման ուղիներն ապաշրջափակելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Էրդողանի հետ բանակցություններից հետո Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:   «Վարչապետը ողջունել է Թուրքիայի առաջատար դերը [ուկրաինական] ճգնաժամի կարգավորման հարցում, նրանք պայմանավորվել են աշխատել միասին՝ բացելու…

Read More
Ասկերանի Նորագյուղ համայնքի տարածքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 60 առանձնատուն

Ասկերանի Նորագյուղ համայնքի տարածքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 60 առանձնատուն

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: Թաղամասը բաղկացած կլինի 145 մեկ հարկանի և երկհարկանի բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։ Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առաձնատների, համապատասխանաբար,…

Read More