Զապորոժիեի ուկրաինական ռազմակայանները կփոխանցվեն ռուսական բանակին. Սելիվանով

Զապորոժիեի ուկրաինական ռազմակայանները կփոխանցվեն ռուսական բանակին. Սելիվանով

Ուկրաինայի Զապորոժիեի մարզում գտնվող ռազմական բազաներն ու այլ ռազմական օբյեկտները կփոխանցվեն ռուսական բանակին՝ ՏԱՍՍ-ին հայտնել է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Սելիվանովը։ «Բնականաբար, ռուսական զորքերի ուշադրությունը հիմնականում կուղղվի նրան, որ ուկրաինական ռեժիմը չկարողանա վնասել ազատագրված տարածքների բնակիչներին։ Իսկ դրա համար անհրաժեշտ կլինեն բազաներ և ռազմական օբյեկտներ»,- ընդգծել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր,…

Read More
Հենրի Քիսինջերը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում

Հենրի Քիսինջերը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում

ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1969-1975) Հենրի Քիսինջերը ներառվել է ուկրաինական սկանդալային «Խաղաղարար» (ուկր.- Миротворець-խմբ.) կայքի տվյալների բազայում՝ հայտնում է РИА Новости-ն։ Քիսինջերին մեղադրում են «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հատուկ տեղեկատվական գործողությանը մասնակցելու համար»։ Մեղադրանքների մեջ նշվում է նաև «քարոզչության, շանտաժի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության» տարածումը։ Մայիսի 24-ին…

Read More
ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև տարաձայնություն կա՝ կապված հակամարտության նպատակների հետ. NYT

ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև տարաձայնություն կա՝ կապված հակամարտության նպատակների հետ. NYT

The New York Times-ը կարծում է, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև տարաձայնություն է առաջացել այն հարցում, թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում ուկրաինական հակամարտությունում, և ինչ զիջումների է պատրաստ Կիևը՝ դրան վերջ տալու համար։ «Երեք ամիս ակնհայտ միասնությունից հետո կարծիքների պառակտում է սկսվել հետագա անելիքների վերաբերյալ»,- ասվում է պարբերականի կայքում հրապարակված հոդվածում: Թերթն ուշադրություն…

Read More
Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Արցախի նախագահը գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին՝ ցուցաբերած նախաձեռնողականության և համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել…

Read More
Ստոլտենբերգը Շվեդիային և Ֆինլանդիային խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

Ստոլտենբերգը Շվեդիային և Ֆինլանդիային խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին անդամության թեկնածուներ դառնալու համար պետք է ընդունեն թուրքական իշխանությունների պայմանները։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։ «Շվեդիան և Ֆինլանդիան, որպես հրավիրված երկրներ, կկարողանան մասնակցել Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, սակայն նրանց համար դժվար կլինի իրականացնել դաշինքի անդամության թեկնածուներ դառնալու իրենց ձգտումները, եթե մինչև հունիսի վերջը…

Read More
Անդրեյ Վոլկովը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Անդրեյ Վոլկովը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները: Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում…

Read More
Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ նոր պատժամիջոցներին

Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ նոր պատժամիջոցներին

Նյու Յորքում անցկացվել է ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցների մասին բանաձևի նախագծի քվեարկություն: Անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը պաշտպանել են նախաձեռնությունը, երկու մշտական ​​անդամները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, կիրառել են վետոյի իրավունքը, և արդյունքում նախագիծը մերժվել է: Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քվեարկության արդյունքը ցավալի է համարել: Ըստ Սեուլի՝ այն «խաթարում է միջազգային հանրության…

Read More
Շուրջ 1000 շրջանավարտ այսօր ավարտում է դպրոցը և ոտք դնում փորձություններով լի մեծ կյանք. Արցախի ՄԻՊ

Շուրջ 1000 շրջանավարտ այսօր ավարտում է դպրոցը և ոտք դնում փորձություններով լի մեծ կյանք. Արցախի ՄԻՊ

Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը և ոտք դնում փորձություններով, վերելքներով և վայրէջքներով լի մեծ կյանք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:   «Սիրելի՛ շրջանավարտներ,   Շնորհավորում եմ անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Երբեք ու երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները…

Read More
Ջոնսոնն առաջարկում է դաշինք ստեղծել ԵՄ-ի դեմ. ԶԼՄ-ներ

Ջոնսոնն առաջարկում է դաշինք ստեղծել ԵՄ-ի դեմ. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է նոր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինք ստեղծել՝ որպես այլընտրանք Եվրամիությանը: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ըստ տեղեկության՝ առաջարկվող միությունը, որը ստեղծվելու է Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Բորիս Ջոնսոնը հնարավոր է համարել նաև Թուրքիայի անդամակցությունն…

Read More
Կարևորում եմ Երևանում և Մոնտեվիդեոյում դեսպանությունների բացման երկուստեք որոշումը. ՀՀ վարչապետը՝ Ուրուգվայի նախագահին

Կարևորում եմ Երևանում և Մոնտեվիդեոյում դեսպանությունների բացման երկուստեք որոշումը. ՀՀ վարչապետը՝ Ուրուգվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, անշուշտ, շատ ավելի երկար պատմություն ունեն, իսկ այս…

Read More
Իրաքը օրենք է ընդունել Իսրայելի հետ հարաբերությունները քրեականացնելու մասին

Իրաքը օրենք է ընդունել Իսրայելի հետ հարաբերությունները քրեականացնելու մասին

Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, որը հանցագործություն է համարում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, իսկ օրենքը խախտողները կարող են դատապարտվել մահապատժի կամ ցմահ ազատազրկման՝ գրում է Al Jazeera-ն: Օրենքը, որը կոչվում է «Սիոնիստական համակարգի հետ հարաբերությունների հաստատման ու կարգավորման քրեականացման մասին», հաստատվել է հինգշաբթի: Դրա օգտին քվեարկել է խորհրդարանի 329 պատգամավորից 275-ը: Իրաքը երբեք չի ճանաչել…

Read More