Երևանը հավաստիացրել է՝ առանց մեր կարծիքի Արցախին առնչվող փաստաթուղթ չի ստորագրվելու. Արցախի նախագահ

Երևանը հավաստիացրել է՝ առանց մեր կարծիքի Արցախին առնչվող փաստաթուղթ չի ստորագրվելու. Արցախի նախագահ

Ստեփանակերտը Երևանից բազմիցս ստացել է հավաստիացումներ, որ առանց Արցախի ժողովրդի հետ քննարկման, չի ստորագրվելու հարցին առնչվող որևէ փաստաթուղթ, հայտարարել է Արցախի նախագահն այսօրվա տեսաուղերձում: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությունն Արցախում, նաև տեղեկացրել, որ առաջիկայում նախաձեռնելու է կադրային փոփոխություններ, իսկ պետական մարմինների նկատմամբ հանրային վերահսկողությունը բարձրացնելու համար ձևավորվելու…

Read More
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Զապորոժիեի ատոմակայանի տարածքում իրավիճակը գնահատել է ճգնաժամային և կոչ է արել այնտեղ անվտանգության գոտի ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Կոլոննան ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ զրույցից եկել է այն եզրակացության, որ ռուսական կողմը բաց է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետագա քննարկման համար։…

Read More
Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ գրանցել
		19.09.2022 . Միջազգային

Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ գրանցել 19.09.2022 . Միջազգային

Խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանի ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովան դատապարտել է ՌԴ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, որի ժամանակ, ըստ երգչուհու, զինվորներ են սպանվում հանուն «պատրանքային նպատակների», ճնշվում է բնակչությունը, «Ռուսաստանը վերածվում է տարագրի»՝ գրում է Euronews-ը։ Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Պուգաչովայի ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, որը նույնպես քննադատել է ՌԴ գործողությունները, «օտարերկրյա գործակալ» է հայտարարել։…

Read More
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների…

Read More
Գուտերեշն անիրատեսական է համարել ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումն ԱՄՆ-ից

Գուտերեշն անիրատեսական է համարել ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումն ԱՄՆ-ից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ իրատեսական չի համարում կազմակերպության կենտրոնակայանը ԱՄՆ-ից տեղափոխելը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուսական պատվիրակության շատ անդամների դեռևս վիզա չի տրվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանին մասնակցելու համար։ «Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական (և ոչ միայն) պատվիրակությունը…

Read More
Պեսկովը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Պեսկովը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը նպաստելու ցանկացած գործնական քայլ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրական, անաղմուկ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների…

Read More
Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Սեպտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին, այս համատեքստում կարևորվեց Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը` այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։ ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։

Read More
Գուտերեշը մոտ ապագայում հավանական չի համարել Պուտին-Զելենսկի բանակցությունները

Գուտերեշը մոտ ապագայում հավանական չի համարել Պուտին-Զելենսկի բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև ուղղակի բանակցությունների մասին վաղ է խոսել, РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա նշել է, որ պատրաստ է աջակցելու բանակցությունների կայացմանը, սակայն դրանց անցկացումը կախված է երկու պետության ղեկավարների ցանկությունից։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման…

Read More
«Հայաստան» հիմնադրամի միջոցներով բարեկարգվել է Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեի նորակառույց թաղամասը

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով բարեկարգվել է Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեի նորակառույց թաղամասը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները։     ️Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2530 քմ ճանապարհային և 457 քմ մայթային հատվածներ։     Փողոցի կառուցապատումն իրականացրել է «Քարավան» ՍՊ ընկերությունը։  

Read More
Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին
		19.09.2022 . Միջազգային

Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին 19.09.2022 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում ասել է, թե COVID-19 համավարակն ավարտվել է։ «Համավարակն ավարտվել է։ Մենք դեռևս ունենք COVID-ի հետ կապված խնդիր և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է պետության ղեկավարը։ Կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անակնկալ էր Սպիտակ տան աշխատակիցների համար։ Այդ մասին գրում է Politico-ն։ Հրապարակման աղբյուրները…

Read More
Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է 9 տարբեր տեսակի ռազմամթերք

Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է 9 տարբեր տեսակի ռազմամթերք

Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի:   Ահազանգերի թվում գրանցվել է տեխնածին 7, բնածին 18 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ:   Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:   Բոլոր…

Read More
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 18-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին։   Այնուհետև նախարար Բաբայանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։   Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի…

Read More
Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից: Բլինքենն Ալիևին կոչ է արել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը պահպանել և աշխատել Երևանի ու Բաքվի միջև չլուծված խնդիրները բանակցություններով լուծելու ուղղությամբ: «Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը:…

Read More
Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ. քննարկվել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ. քննարկվել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:     Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:       Պաշտպանության…

Read More
ՄԱԿ ԱԽ անդամները բանաձևի ընդունման վետո չեն կիրառել. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
		18.09.2022 . Միջազգային

ՄԱԿ ԱԽ անդամները բանաձևի ընդունման վետո չեն կիրառել. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ 18.09.2022 . Միջազգային

Read More