Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. Նիկոլ Փաշինյան

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի ջանքերը 17 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օժանդակելու համար։ Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով առաջընթաց կարձանագրենք ինչպես մարդասիրական հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Բաղերի
		04.10.2022 . Տարածաշրջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Բաղերի 04.10.2022 . Տարածաշրջան

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային վեճը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ փոխանցում է IRNA գործակալությունը: Կողմերը քննարկվել են Բաքվի և Երևանի միջև վերջին լարվածությունը։

Read More
Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան չպարզված տեսակի բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ գրում է Interfax-ը։   NHK հեռուստաալիքը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան առնվազն մեկ բալիստիկ հրթիռ է արձակել, որը, ենթադրվում է՝ ուղղված է եղել դեպի Ճապոնիայի երկրորդ ամենամեծ կղզին։   Ավելի ուշ կառավարությունը հայտարարել է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել է դեպի Խաղաղ…

Read More
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Դատապարտում ենք ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայերի նկատմամբ իրականացված մահապատժի և հավանական ռազմական հանցագործությունների դեպքերը։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Մենք պետք է արդարության հասնենք Ադրբեջանի կողմից վերջերս Հայաստանի վրա հարձակման ժամանակ կատարված յուրաքանչյուր ոճրագործության համար»,- նշված է գրառման մեջ:

Read More
Արցախի նախագահը սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Արցախի նախագահը սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի անհատական նախաձեռնությամբ: Վարդան Նազերյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության…

Read More
Մինի ֆուտբոլի հուշամրցաշար Ախալքալաքում

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար Ախալքալաքում

Այսօր՝ հոկտեմբերի 4֊ին Ախալքալաքի մինի մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված քաղաքապետարանի նախկին աշխատակից Հովհաննես Ամիրբեկյանի հիշատակին։ Հուշամրցաշարի ընթացքում իրար հետ կմրցեն Ախալքալաքի վարչակազմի եւ տարբեր հաստատությունների աշխատակիցները։ Նախաձեռնողը Ախալքալաքի քաղաքապերատարանն է։ Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ առաջիկայում մունիցիպալիտետի մասշտաբով կկազմակերպվի ֆուտբոլի մրցաշար։ Արդյունքների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։ Նշենք՝ հուշամրցաշարը կավարտվի…

Read More
Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Մենք խորապես մտահոգված ենք անզեն հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:   «Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է դեսպանատան պատասխանում: «Ադրբեջանը մինչ օրս չի կատարում տասնյակ հայ ռազմագերիներին…

Read More
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Այս մասին նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում: «Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Read More
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին և տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական և համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր:   Խորհրդակցությանը մասնակցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:  

Read More
Հայաստանի անկախությունը և Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի անկախությունը և Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Արցախին վերաբերող բոլոր հարցերը նախևառաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին»,- ասաց Սիմոնյանը: Պատասխանելով ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի վերաբերյալ հարցին՝ Սիմոնյանը պատասխանեց. «Գոյություն չունի նման փաստաթուղթ, գոյություն չունի օրինակ, որի մասին ես կարող եմ խոսել: Միևնույն ժամանակ, եկեք…

Read More
Հունաստանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների սպանությունը

Հունաստանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների սպանությունը

Խորապես ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդագրություններից՝ նշված է Հունաստանի արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է գրառման մեջ:

Read More
Կոչ ենք անում ՀՀ-ի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ կազմակերպության  անդամակցությունից

Կոչ ենք անում ՀՀ-ի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ կազմակերպության անդամակցությունից

  Այս տարվա սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջնականապես վերացրեց այն պատրանքը, որ ՀԱՊԿ-ը պայմանագրի դրույթներին համապատասխան պաշտպանելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը արտաքին սպառնալիքներից։ Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում վերջնականապես համոզվեց, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի անվտանգությունը ապահովվելու տեսանկյունից դատարկ կառույց է, որից ավելի շատ վնաս կա քան օգուտ։…

Read More
Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
		04.10.2022 . Միջազգային

Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը 04.10.2022 . Միջազգային

Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:  Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից:  Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:

Read More
Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ «շատ կարևոր որոշում» է կայացրել:    «Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:  …

Read More
Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների մահապատժի հեղինակներին

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների մահապատժի հեղինակներին

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին: «Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և տարածաշրջանում պետք է վերադառնա դեպի կայունության ուղին»,- գրել է դիվանագետը:

Read More
Արցախի 2 գյուղի ջրամատակարարման նոր համակարգը կկառուցվի ուսանողների նախագծով
		03.10.2022 . Արցախ

Արցախի 2 գյուղի ջրամատակարարման նոր համակարգը կկառուցվի ուսանողների նախագծով 03.10.2022 . Արցախ

Read More