
Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.72 տոկոսը
Ժամը 20:00-ին Արցախի մի շարք համայնքներում ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Այդ մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քվեարկության ավարտից հետո Արցախի Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72%-ը: Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան…