
Շոլցը կոչ է արել աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքը Եվրամիությունում 15.10.2022 . Միջազգային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Եվրամիության բարեփոխման և ընդլայնման օգտին՝ կոչ անելով աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքն արտաքին քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում: Շոլցը նշել է, որ ԵՄ-ում բարեփոխումների անցկացումն անհրաժեշտ է, որպեսզի կառույցը նախապատրաստվի նոր անդամների ընդունմանը: Կանցլերը կարծիք է հայտնել, որ անցումը ձայների մեծամասնության սկզբունքին հաղթանակ կլինի, այլ ոչ թե ինքնիշխանության կորուստ:…