Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցության առաջնորդների ակադեմիա. հանդիպում Ախալցխայում

Ախալցխայում կայացել է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների համար միջսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի երկրորդ փուլը:

Երկկողմ հանդիպման նպատակն է բացահայտել միջսահմանային համագործակցության խոչընդոտները հաղթահարելու հնարավոր միջոցները:

Առաջնորդության ակադեմիան, որն անցկացվել է հոկտեմբերի 17-19-ը Ախալցխայում, հնարավորություն է ընձեռում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին բարելավել իրենց կարողությունները:

Հանդիպումը բացեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին, ներկա էին  Հայաստանում  Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և  Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան։

Վարչակազմի շենքում նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ հանդիպել են Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին և Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին։


Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները և նշվել է, որ կառավարությունների միջև սերտ համագործակցությունից բացի, ցանկալի է ստեղծել տեղական իշխանությունների փոխադարձ համագործակցության ձևաչափ, հատկապես սահմանամերձ շրջանների և քաղաքապետարանների միջև:

Միաժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնել միմյանց հետ կիսել տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման, զարգացման և բարեփոխումների գործընթացում ձեռք բերված հաջող փորձը։